Թոմազո Սալվինի (իտալ.՝ Tommaso Salvini, հունվարի 1, 1829(1829-01-01)[1][2][3][4], Միլան, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5] - դեկտեմբերի 31, 1915(1915-12-31)[1][3][4][6], Ֆլորենցիա, Իտալիայի թագավորություն[5]), իտալացի դերասան։

Թոմազո Սալվինի
Tommaso Salvini 001.jpg
Ծնվել էհունվարի 1, 1829(1829-01-01)[1][2][3][4]
ԾննդավայրՄիլան, Ավստրիական կայսրություն, Գերմանական միություն[5]
Մահացել էդեկտեմբերի 31, 1915(1915-12-31)[1][3][4][6] (86 տարեկանում)
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիայի թագավորություն[5]
ՔաղաքացիությունFlag of Italy (1861–1946).svg Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունդերասան և թատրոնի դերասան
Երեխա(ներ)Գուստավո Սալվինի

ԳործունեությունԽմբագրել

Պրոֆեսիոնալ բեմում առաջին անգամ ելույթ է ունեցել 1842 թվականին։ Թոմազո Սալվինիին Մոդենան իր թատերախումբ է հրավիրվել հոր հետ 1843 թվականին և դա նրա համար որոշիչ դեր է ունեցել։ Այնտեղ Թոմազո Սալվինին հանդես է եկել Օրոսմանի դերում (Վոլտերի «Զսփր») խարհայացքի ձևավորման հարցում։ 1848 թվականին մասնակցել է իտալիայի ժողովրդի ազգային ազատագրական պայքարին, ձերբակալվել երկու անգամ։ 1860-ական թվականներից գլխավորել է սեփական թատերախումբը։ 1869 թվականից մշտապես հյուրախաղերով ելույթներ է ունեցել Եվրոպայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, Ռուսաստանում։ 1903 թվականին թողել է բեմը։ Սալվինիի համաշխարհային փառքը պայմանավորվել է շեքսպիրյան հերոսների անձնավորումներով՝ Օթելլո («Օթելլո»), Համլետ («Համլետ»), Մակբեթ («Մակբեթ»), Լիր արքա («Լիր արքա»)։ Լավագույն դերերից են նաև Կոռադո (Զակոմեատիի «Քաղաքացիական մահ»), Օրոսման (Վոլտերի «Զսփր»)։ Սալվինիի արվեստը XIX դարի Իտալիայի և ամբողջ արևմտաեվրոպական թատրոնի զարգացման գագաթն է։ Մոդենայի դպրոցին բնորոշ ռոմանտիկական ոգևորությունը, կրքոտությունն ու հերոսական պաթոսը նա զուգորդել է գործող անձի հոգեբանության մեջ խոր ներթափանցելու հետ։ Մոդենան հեղինակ է հուշագրությունների, տեսական հոդվածների։ Սալվինիի տաղանդը բարձր է գնահատել Ստանիսլավսկին։ Սալվինիի հայ ծանոթներից է եղել Ադամյանը, որին հանդիպել է 1885 թվականին՝ Խարկովում, ուր հյուրախաղերով հանդես են եկել միաժամանակ։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 128