Թերեզա Մոնչևա Մարինովա (բուլղար․՝ Тереза Мончева Маринова. սեպտեմբերի 5, 1977(1977-09-05), Պլևեն, Բուլղարիա), բուլղար թեթևաթլետուհի, 2000 թվականին Սեուլում կայացած ամառային օլիմպիական խաղերի չեմպիոնուհի, աղջիկների եռացատկի համաշխարհային ռեկորդի հեղինակ։ Հասակը՝ 170 սմ[1]։ Մարզիչ՝ Խրիստո Մարկով։

Թերեզա Մարինովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝թեթևատլետ
Երկիր՝ Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 5, 1977(1977-09-05) (46 տարեկան)
Ծննդավայր՝Պլևեն, Բուլղարիա
173 սանտիմետր
Քաշ՝56 կիլոգրամ

Մարինովան եռացատկի մրցումների ոսկե մեդալներ է նվաճել նաև թեթև աթլետիկայի աշխարհի 2001 թ. և Եվրոպայի 2002 թ. մարզադահլիճային առաջնություններում, այդ նուն տարիների բացօթյա առաջնություններում էլ արժանացել է բրոնզե մեդալների։ Բացի այդ, երեքական անգամ հաղթող է հռչակվել Բուլղարիայի թեթև աթլետիկայի բացօթյա (1995, 1996, 2003) ու մարզադահլիճային առաջնությունների (1996, 1999, 2006) եռացատկի, մեկական անգամ՝ հեռացատկի (թե՛ մարզադահլիճում և թե՛ բացօթյա՝ 2000 թվականին) մրցումներում[2][3]։ 6 ոսկե մեդալ էլ նվաճել է Բալկանների թեթև աթլետիկայի բացօթյա ու մարզադահլիճային առաջնություններում[4][5]։

Թերեզա Մարինովան մարզական ակտիվ գործունեությունը դադարեցրել է Պեկինի 2008 թ. ամառային օլիմպիական խաղերի նախօրյակին[6]։ 2011 թվականի փետրվարի 1-ին դուստր է ունեցել[7]։ 2012 թվականից աշխատել է Բուլղարիայի սպորտի ազգային ակադեմիայում որպես թեթև աթլետիկայի մարզիչ[8][9], այդ նույն տարվա ամռանից աշխատել է նաև որպես Բուլղարիայի ազգային հեռուստատեսության հաղորդավարուհի և մարզական մեկնաբան[10][11]։ 2012 թ. դեկտեմբերի 22-ին տղա զավակ է ունեցել[12]։

Նա թեթև աթլետիկայի սեփական դպրոց է բացել[13], յուրաքանչյուր տարի կազմակերպում է «Թերեզա Մարինովան և բարեկամները» խորագիրը կրող մարզական տոնահանդես, որին մասնակցում են 6-12 տարեկան մանուկները[14]։

Նվաճումներ խմբագրել

Հեռացատկ խմբագրել

Տարին Մրցումները Մրցավայրը Գրաված տեղը Ցուցանիշը
2006 Եվրոպայի թեթև աթլետիկայի առաջնություն, առաջին լիգա, B խումբ Սալոնիկ, Հունաստան 6 6,14 մ

Եռացատկ խմբագրել

Տարին Մրցումները Մրցավայրը Գրաված տեղը Ցուցանիշը
1995 Եվրոպայի թեթև աթլետիկայի պատանեկան առաջնություն 1
1996 Աշխարհի թեթև աթլետիկայի պատանեկան առաջնություն Սիդնեյ, Ավստրալիա 1 14,62 մ
1997 Աշխարհի թեթև աթլետիկայի մարզադահլիճային առաջնություն Բերսի, Ֆրանսիա 8 14,00 մ
Աշխարհի թեթև աթլետիկայի առաջնություն Աթենք, Հունաստան 6 14,34 մ
Թեթև աթլետիկայի 1997 թ. Գրան պրի մրցաշարի եզրափակիչ Ֆուկուոկա, Ճապոնիա 7 13,96 մ
1998 Եվրոպայի թեթև աթլետիկայի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 3 14,50 մ
1999 Աշխարհի թեթև աթլետիկայի մարզադահլիճային առաջնություն Մաեբասի, Ճապոնիա 4 14,76 մ
2000 Ամառային օլիմպիական խաղեր Սիդնեյ, Ավստրալիա 1 15,20 մ
2001 Աշխարհի թեթև աթլետիկայի մարզադահլիճային առաջնություն Լիսաբոն, Պորտուգալիա 1 14,91 մ
Աշխարհի թեթև աթլետիկայի առաջնություն Էդմոնտոն, Կանադա 3 14,58 մ
Թեթև աթլետիկայի 2001 թ. Գրան պրի մրցաշարի եզրափակիչ Մելբուռն, Ավստրալիա 1 14,77 մ
2002 Եվրոպայի թեթև աթլետիկայի մարզադահլիճային առաջնություն Վիեննա, Ավստրիա 1 14,81 մ
2003 Եվրոպայի թեթև աթլետիկայի մարզադահլիճային առաջնություն Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա 4 (որակավ.) 14,09 մ
2004 Եվրոպայի թեթև աթլետիկայի մարզադահլիճային առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 8 (որակավ.) 14,13 մ
2006 Եվրոպայի թեթև աթլետիկայի մարզադահլիճային առաջնություն Մոսկվա, Ռուսաստան 6 14,37 մ
Եվրոպայի թեթև աթլետիկայի գավաթի խաղարկություն, առաջին լիգա, B խումբ Սալոնիկ, Հունաստան 2 14,21 մ
Եվրոպայի թեթև աթլետիկայի առաջնություն Գյոթեբորգ, Շվեդիա 6 14,20 մ

Լավագույն արդյունքները խմբագրել

Բացօթյա մրցումներում խմբագրել

Մարզադահլիճում խմբագրել

Մեծարանք խմբագրել

  • Բուլղարիայի «Տարվա մարզիկ» - 2000[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «От архива: Сидни завинаги ще остане в сърцето на Тереза Маринова». atletikabg.com. 2020 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  2. Bulgarian Championships. GBR Athletics. Retrieved 2020-06-12.
  3. Bulgarian Indoor Championships. GBR Athletics. Retrieved 2020-06-12.
  4. Balkan Championships. GBR Athletics. Retrieved 2020-06-12.
  5. Balkan Indoor Championships. GBR Athletics. Retrieved 2020-06-12.
  6. dnes.bg - Тереза Маринова се отказва
  7. dnes.bg - Тереза Маринова роди момиченце – 3,500 кг и високо 50 см
  8. gong.bg - Олимпийската шампионка Тереза Маринова става асистент в НСА
  9. nsa.bg - НСА » Ас. Тереза Маринова
  10. bnt.bg - Тереза Маринова и Сашо Йовков заминаха за Лондон
  11. bnt.bg - Тереза дебютира като водеща в БНТ в „Олимпиадата с Тереза Маринова“, Արխիվացված է օրիգինալից 2012-07-30-ին, Վերցված է 2012-08-05-ին
  12. «Тереза Маринова роди второ дете». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 6-ին.
  13. Тереза Маринова: Пия глина и очиствам тялото си от токсини!
  14. 600 деца се включиха в ‘Тереза Маринова и приятели’
  15. «Вижте всички победители за "Спортист на годината", aнкетата се провежда от 1958 година». topsport.bg. 2011 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել