Էրիկ Մենդելսոն

հրեա-գերմանացի ճարտարապետ

Էրիկ Մենդելսոն (մարտի 21, 1887(1887-03-21)[1][2][3][…], Օլշտին, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 15, 1953(1953-09-15)[1][2][5][…] կամ սեպտեմբերի 16, 1953(1953-09-16)[6], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ծագումով հրեա գերմանացի ճարտարապետ, որը 1920-ական թվականներին հայտնի էր իր էքսպրեսիոնիստական ճարտարապետական ոճով, ինչպես նաև մի շարք հանրախանութների և կինոթատրոնների իր նախագծերի համար մշակել է դինամիկ ֆունկցիոնալիզմը[9]։ Մենդելսոնը Ար-Դեկոյի և շրջահոսելի ժամանակակից ճարտարապետության նախագծի նախահայրն էր՝ 1921 թվականի իր Մոսսեհաուս նախագծով։

Էրիկ Մենդելսոն
գերմ.՝ Erich Mendelsohn
Էրիկ Մենդելսոն
Ծնվել էմարտի 21, 1887(1887-03-21)[1][2][3][…]
ԾննդավայրՕլշտին, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էսեպտեմբերի 15, 1953(1953-09-15)[1][2][5][…] (66 տարեկան) կամ սեպտեմբերի 16, 1953(1953-09-16)[6] (66 տարեկան)
Վախճանի վայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Ոճ(եր)New Objectivity?[7]
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան[8], Վրոցլավի համալսարան[8] և Բեռլինի տեխնիկական համալսարան[8]
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Ուշագրավ աշխատանքներEinstein Tower?[7] և Petersdorff Department Store?
Պարգևներ
 Erich Mendelsohn Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էրիկ Մենդելսոնը ծնվել է Օլշտինում` Արևելյան Պրուսիայում, Գերմանիա, որը ներկայումս Լեհաստանի կազմում է։ Նա վեց երեխաներից հինգերորդն էր։ Նրա մայրը գլխարկագործ՝ Էմմա Էստերն էր, իսկ հայրը՝ խանութպան Դեյվիդը[10][11]։ Նա հաճախել է մարդասիրական գիմնազիա Օլշտինում՝ շարունակելով իր կրթությունը նաև առևտրի ուղղությամբ՝ Բեռլինում[10]։

1906 թվականին նա ընդունվեց Մյունխենի համալսարանի ազգային տնտեսագիտություն բաժինը։ 1908 թվականին Բեռլինի Տեխնիկական համալսարանում սկսեց ուսումնասիրել ճարտարապետություն։ 2 տարի անց տեղափոխվեց Մյունխենի տեխնիկական համալսարան, որն ավարտեց 1912 թվականին։ Մյունիխում նա ոգեշնչված էր Տեոդոր Ֆիշչերոցով, որի աշխատանքները Նեոկլասիցիզմի և Մոդեռնի ոճով էին։ Նա դասավանդում էր այդ համալսարանում սկսած 1907 թվականից։ Մենդելսոնը նաև կապ հաստատեց «Կապույտ հեծյալ» և «Die Brücke»-ի հետ, որոնք երկուսն էլ Էքսպրեսսիոնիզմի ներկայացուցիչների համար նախատեսված միավորումներ էին։

1912-1914 թվականներն ընկած ժամանակահատվածում նա Մյունխենում աշխատել է որպես ճարտարապետ։ 1915 թվականին ամուսնացել է թավջութակահարուհի՝ Լոիս Մաասի հետ[12]։ 1910-1953 թվականներն ընկած ժամանակահատվածում նրանք համագործակցում էին միմյանց հետ, որն առիթ հանդիսացավ, որպեսզի երկու արվեստագետների և արդեն ամուսնական զույգերի կյանքում փոխըմբռնում մտցվի։ Նրանք 1933 թվականին փախուստի դիմեցին Գերմանիա։ Իր կնոջ միջոցով նա ծանոթացել է թավջութակահար-աստղաֆիզիկոս՝ Էրվին Ֆինլեյ Ֆրյոդլիչի հետ։ Ֆրյոդլիչը երազում էր կառուցել աստղադիտարան՝ փորձով հաստատելու Էյնշտեյնի Հարաբերականության տեսությունը։

Ֆրյոդլիչի հետ լավ հարաբերություններ հաստատելու շնորհիվ նա նախագծեց ու կառուցեց Էյնշտեյնտուրմը՝ Էյնշտեյնի աշտարակը։ Այս կապի, ինչպես նաև Լուկենվալդե քաղաքի գլխարկագործներ՝ Սալոմոնի և Գուստավ Հերմանի հետ հաստատած ընտանեկան կապի շնորհիվ նա հենց սկզբից էլ մեծ հաջողություններ ունեցավ։ Այդ ժամանակից մինչև 1918 թվականը, այն ամենը ինչ հայտնի է Մենդելսոնից այն է, որ նա գործարանների և այլ կառույցների ուրվագծեր է արել հաճախ փոքր ձևաչափերով կամ նամակների վրա՝ ուղարկված իր կնոջը՝ Լուիս Մենդելսոնին առաջնագծից։ 2011 թվականին Դուկի Դրորը նկարահանեց փաստագրական ֆիլմ վերնագրված «Անդադար տեսիլքներ», որը Էրիկ Մենդելսոնի և նրա կնոջ մասին է, որտեղ նաև տեղ են գտել Լուիսի և նամակների մասին հուշագրությունները[13]։

Ճարտարապետական կարիերա խմբագրել

1918 թվականի վերջին Առաջին աշխարհամարտից վերադառնալուց հետո նա սկսեց իր պրակտիկան Բեռլինում։ Էյնշտեյնտորմի կառուցումը և գլխարկագործական հիմնարկի ստեղծումը ապահովվեցին նրա հեղինակությունը։ Գլխարկագործական արտադրամասի ստեղծումը հանձնարարվել է 1921 թվականին։ Մենդելսոնի նախագծով հիմնարկն ուներ 4 արտադրամասային սրահ, կաթսայատուն, տուրբինային տուն, երկու դահլիճ և ներկելու համար նախատեսված սրահ։ Այդ սրահը գործարանի առանձնահատկությունն է համարվում։ Շենքը նախագծված էր ժամանակակից օդափոխիչով, որն այդ ներկելու ընթացքում դուրս է բերում թունավոր գոլորշիները։ Կառույցը նույնիսկ ինքն իրեն հիշեցնում էր գլխարկի[14]։

1924 թվականից ոչ ուշ Wasmuths Monatshefte für Baukunst -ը, որը ճարտարապետության մասին ամսաթերթ է, գրքույկ հրապարակեց նրա աշխատանքի մասին։ Այդ նույն տարում Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի և Վալտեր Գրոպիուսի հետ միասին նա հիմնադրեց պրոգրեսսիվ ճարտարապետական խումբ, որը հայտնի է Դեր Ռինգ անունով։ Նրա հմտությունները փոխանցվեցին շուրջ 40 մարդու, որոնց միջև էր սկզբում որպես ուսանող, հետագայում ճարտարապետական պատմագետ՝ Հուլիոս Փոսեները։ Մենդելսոնի աշխատանքը իր մեջ ներառում էր Վայմարյան Հանրապետության սպառողականությունը, մասնավորապես իր խանութների, որոնցից ամենահայտնին Շոկեն հանրախանութն էր։ Այդուհանդերձ նա նաև հետաքրքրված էր սոցիալական փորձերով, որոնք իրականացվում էին ԽՍՀՄ-ում, որտեղ էլ նա 1926 թվականին նախագծել է «Կարմիր դրոշակ» տեքստիլային ընկերությունը իր ավագ ճարտարապետ՝ Հիպպոլիտ Պրետրոսի հետ միասին։ Նրա Մոսսեհաուս թերթի գրասենյակները և Յունիվերսում կինոթատրոնը մեծ ազդեցություն ունեցան Ար-Դեկոյի և շրջահոսելի ժամանակակից ճարտարապետության վրա։

1926 թվականին նա մի հին վիլլա է գնում, իսկ 1928 թվականին նախագծում է մոտ 4000 քառակուսի մետր ունեցող Ռուպենհորնը, որը մի ընտանիք հետագայում վարձակալեց։

1933 թվականի գարնանը Գերմանիայում տեղի ունեցող հակասեմականության վերելքի և Նացիոնալ-Սոցիալիզմի գաղափարախոսության աճի ժամանակ նա փախչեց Մեծ Բրիտանիա։ Նրա անունը հանվեց Գերմանական ճարտարապետների միավորումից և արվեստի պրուսական ակադեմիայից։

Անգլիայում նա բիզնեսային համագործակցություն սկսեց Սերժ Չերմայեֆի հետ, որը շարունակվեց մինչև 1936 թվականը։ Մենդելսոնը երկար ժամանակ է, որ ճանաչում էր Չեյմն Վիզմանին, որը հետագայում դարձավ Իսրայելի նախագահը։ 1935 թվականին նա գրասենյակ բացեց Երուսաղեմում և նախագծեց Երուսաղեմի քարե կառույցները միջազգային ոճով, որն էլ մեծ ազդեցություն ունեցավ տեղական ճարտարապետության վրա[15]։ 1938 թվականին նա լուծարեց իր լոնդոնյան գրասենյակը։ Այդ ժամանակ նա և իր կինը ստացան բրիտանական քաղաքացիություն և նա փոխեց իր անունը Էրիկի ու նրան հաջողվեց իր ընտանիքի մնացած անդամների համար երաշխագրեր ստանալ, որպեսզի նրանք նույնպես կարողանան գալ Մեծ Բրիտանիա[16]։ Պաղեստինում Մենդելսոնը կառուցեց այժմ հայտնի մի շարք կառույցներ, ինչպիսիք են Վիզման Տունը, երեք լաբորոտորիա Վիզմանի գիտական համալսարանում, անգլո-պաղեստինյան բանկ Երուսաղեմում, Հադասսա հիվանդանոցը Սկոպուս լեռան վրա, Ռամբամ հիվանդանոցը Հայֆայում և այլն։

1941 թվականից մինչև իր մահը Մենդելսոնը ապրել է Միացյալ Նահանգներում և դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում։ Մինչև Երկրորդ Աշխարհամարտի ավարտը նրա գործունեությունները սահմանափակված էին։ Ինչևէ նա նաև Միացյալ Նահանգների կառավորությունում աշխատել է որպես խորհրդական։ Նա 1943 թվականին համագործակցել է ԱՄՆ-ի բանակի հետ, որպեսզի կառուցի գերմանական գյուղ, որտեղ հետագայում կկառուցվեին բանվորական դասին հատուկ տներ, որտեղից էլ կիրականացվի ռմբակոծումը Բեռլինի վրա[17]։ 1945 թվականին նա հաստատվեց Սան Ֆրանցիսկոյում։ Այն ժամանակից ի վեր մինչև իր մահը՝ 1945 թվականը նա ձեռնարկեց մի շարք ծրագրեր ավելի շատ հրեական համայնքների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Luminous-Lint — 2005.
  3. 3,0 3,1 StructuraeRatingen: 1998.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11858071X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Բեռլինի գեղարվեստի ակադեմիա — 1696.
  6. 6,0 6,1 6,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  7. 7,0 7,1 https://www.berlin.de/landesdenkmalamt/denkmalpflege/erkennen-und-erhalten/wohnhaeuser/haus-dr-bejach-639726.php#1
  8. 8,0 8,1 8,2 8,3 https://www.gf.org/fellows/all-fellows/eric-mendelsohn/
  9. «Erich Mendelsohn». Encyclopædia Britannica. Վերցված է 2012 թ․ հունվարի 15-ին.
  10. 10,0 10,1 http://www.sztetl.org.pl/en/article/olsztyn-607/5,history/#footnote_6 Արխիվացված 1 Հունվար 2014 Wayback Machine
  11. Erich Mendelsohn in Berlin
  12. Menelsohn. «Correspondence of Erich and Luise Mendelsohn 1910–1953». getty.edu.
  13. Esther Zandberg, "Something Eternal" Haaretz, July 7, 2011.
  14. Architectuul
  15. Incessant Visions, Something Eternal
  16. Artists in Exile
  17. Quoted by Mike Davis in Chapter 3 of his work Dead Cities. The original reference, according to this online version of the chapter Արխիվացված 2020-05-28 Wayback Machine, is "Design and Construction of Typical German and Japanese Test Structures at Dugway Proving Grounds, Utah" 27 May 1943, by the Standard Oil Development Company.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Մենդելսոն» հոդվածին։