Վահե Միքայելյան
հայ թարգմանիչ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Միքայելի Միքայելյան (Թերլեմեզյան) (հունվարի 1, 1900[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - փետրվարի 10, 1967[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1938)։
Վահե Միքայելյան | |
---|---|
Ծննդյան անուն | արմտ. հայ.՝ Վահէ Թէրլէմէզեան |
Ծնվել է | հունվարի 1, 1900[1] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 10, 1967[1] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | թարգմանիչ և արձակագիր |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Երամյան վարժարան |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Աշխատավայր | Խորհրդային գրականություն և Գրական թերթ |
Վահե Միքայելյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Վանի Երամյան դպրոցում։ 1915 թվականին գաղթել է Երևան։ 1927 թվականին ավարտել է Թիֆլիսի օտար լեզուների ինստիտուտը։ Վերադառնալով Երևան, աշխատել է համալսարանում որպես գրադարանի վարիչ, ապա ֆրանսերենի դասախոս։ Հետագայում որպես ոճաբան աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում»։ Մահացել է Երևանում[2]։
Թարգմանություններ (ֆրանսերենից և ռուսերենից)
խմբագրելԱյս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Մերիմե Պրոսպեր, Կարմեն, Կոլոմբա, Լաքիս, Երևան, Պետհրատ, 1936։
- Քրեստոմատիա արևմտաեվրոպական գրականության, Երևան, Պետհրատ, 1936 (երկհատորյակի մեջ Վ. Միքայելյանը հատվածներ է թարգմանել Մոլիերից, Ռուսսոյից, Վոլտերից, Դիդրոյից, Բոմարշեից, Բոկաչիոյից)։
- Ֆլոբեր, Տիկին Բովարի, Երևան, Պետհրատ, 1937։
- Բոկաչիո, Մասունքները, Երևան, Պետհրատ, 1937։
- Գորին Բ., Հեղափոխության ասպետը, Երևան, Պետհրատ, 1938, 12 էջ։
- Հյուգո Վիկտոր, Թշվառները, հ. 1, Երևան, Պետհրատ, 1940։
- Ցվայգ Ս., Ընտիր նովելներ (գրքի մեջ մտնող նովելներից երկուսը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1942։
- Շոլոխով Մ., Ատելության գիտությունը, Երևան, Հայպետհրատ, 47 էջ։
- Լևինա Ա., Բուրան, Երևան, Հայպետհրատ, 1942, 21 էջ։
- Կոնոնենկո Ե., Կոմերիտական սիրտը, Երևան, Հայպետհրատ, 1942, 28 էջ։
- Գրոսման Վասիլի, Ստալինգրադյան ճակատամարտը, Երևան, Հայպետհրատ, 1943, 69 էջ։
- Էրենբուրգ Ի., Ռուսաստան, Երևան, Հայպետհրատ, 1923, 21 էջ։
- Լիդին Վ., Դուստրը, Երևան, Հայպետհրատ, 1943, 20 էջ։
- Մերժանով Մ., Թերեքն աղմկում է, Երևան, Հայպետհրատ, 1943, 88 էջ։
- Էրենբուրգ Ի., Փարիզի անկումը, Երևան, Հայպետհրատ, 1944, 645 էջ։
- Հենրիկ Սենկևիչ, Բարթեկ հաղթողը, Երևան, Հայպետհրատ, 1944, 61 էջ։
- Զոլա Է., Ջրաղացի գրավումը, Երևան, Հայպետհրատ, 1944։
- Ուսպենսկի Գ., Պատմվածքներ անհնարինի մասին, Երևան, Հայպետհրատ, 1945, 144 էջ։
- Լառի Յան, Կարիկի և Վալյայի տարօրինակ արկածները, Երևան, Հայպետհրատ, 1945, 340 էջ։
- Հարթ Բրետ, Կալիֆորնիական պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1945։
- Ալեքսանդր Գրիբայեդով, Ճանապարհորդական նոթեր Կովկաս-Պարսկաստան, Ե., Հայպետհրատ, 1945, 93 էջ։
- Հյուգո Վ., Թշվառները, հ. 2, Երևան, Հայպետհրատ, 1946։
- Լոնդոն Ջեկ, Սպիտակ ժանիք, Երևան, Հայպետհրատ, 1946, 256 էջ։
- Տրիոլե Է., Ավինյոնի սիրահարները, Երևան, Հայպետհրատ, 1946։
- Բալզակ Օնորե դը, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1946։
- Դոդե, Պստիկը, Երևան, Հայպետհրատ, 1946։
- Կոստեր Շառլ, Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը, Երևան, Հայպետհրատ, 1946։
- Հեյլ Ե., Անհայրենիք մարդը, Երևան, Հայպետհրատ, 1946, 52 էջ։
- Վտանգին ընդառաջ, Երևան, Հայպետհրատ, 1946, 54 էջ։
- Կատաև Վ., Գնդի որդին, Երևան, Հայպետհրատ, 1947, 228 էջ։
- Լերմոնտով Մ., Վադիմ. Իշխանուհի Լիգովսկայա, Երևան, Հայպետհրատ, 1947։
- Պեռռո Շառլ, Հեքիաթներ, Երևան, Հայպետհրատ, 1947։
- Կորոլենկո Վ., Կույր երաժիշտը, Երևան, Հայպետհրատ, 1947, 158 էջ։
- Մարշակ Ս., Տասներկու ամիսներ, Երևան, Հայպետհրատ, 1947, 15 էջ։
- Հյուգո Վ., Թշվառները, հ. 3, Երևան, Հայպետհրատ, 1948։
- Վերշիգորա, Մաքուր խղճով մարդիկ, Երևան, Հայպետհրատ, 1948։
- Կորոլենկո, Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1948, 188 էջ։
- Ֆրանկո Ի., Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1948, 90 էջ։
- Չեխով Ա., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ռոտշիլդի ջութակը», «Վերնահարկով տունը», «Հաղարջը» և «Սիրո մասին» պատմվածքները թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1948, 540 էջ։
- Բուբենով, Սպիտակ կեչին, գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1949, 445 էջ։
- Հյուգո Վ., Թշվառները, հ. 4, Երևան, Հայպետհրատ, 1950։
- Սաբին Վ., Ժողովրդի զավակը, Երևան, Հայպետհրատ, 1950, 320 էջ։
- Դրդա Յան, Համր բարիկադ (պատմվածքների այս ժողովածուի մեջ մտնող «Անհայտը», «Համր բարիկադը» գործերը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 182 էջ։
- Մոպասան Գի դը, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Ձիով», «Փարիզյան արկած», «Այդ խոզ Մորենը», «Գոհարները», «Միսս ՀԱրրիեթ», Ժառանգություն», «Սովաժ մայրիկը», «Տուան», «Մահճակալ համար 29», «Պահարանը», «Մադմուազել Պեռլ», «Նավահանգիստը», «Մենամարտը» գործերը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1950, 692 էջ։
- Հյուգո Վ., Թշվառները, հ. 5, Երևան, Հայպետհրատ, 1951։
- Գորկի Մաքսիմ, Երկերի ժողովածու, հ. 6, Երևան, Հայպետհրատ, 1951։
- Գորկի Մաքսիմ, Երկերի ժողովածու հ. 7, Երևան, Հայպետհրատ, 1951, 638 էջ։
- Հյուգո Վ., Փարիզի աստվածամոր տաճարը, Երևան, Հայպետհրատ, 1953, 544 էջ։
- Բուբենով, Սպիտակ կեչին, հ. 2, Երևան, Հայպետհրատ, 1953, 464 էջ։
- Կորոլենկո, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող 3 պատմվածք թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, 1953, 111 էջ։
- Չեխով Ա., Պ., Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող 6 պատմվածք թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1954։
- Ռիբակ Ն. Պերեյասլավի ռադան, Երևան, Հայպետհրատ, 1956։
- Կուպրին, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող 10 պատմվածք թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 479 էջ։
- Հեմինգուեյ Է., Ծերունին և ծովը, Երեան, Հայպետհրատ, 1957, 126 էջ։
- Բալզակ Օնորե դը, Երկերի ժողովածու տասը հատորով, հ. 5 (գրքի մեջ մտնող «Գնդապետ Շաբեր», «Գոբսեկ», «Անհայտ գլուխգործոց» գործերը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1957, 812 էջ։
- Ռայնիս Յան, Ընտիր երկեր (գրքի հոդվածներից մեկը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայաստան, 1957։
- Արզումանյան Աշոտ, Բարեկամություն (գրքի առանձին գլուխներ թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան,Հայպետհրատ, 1958, 1000 էջ։
- Կորոլենկո, Պատմվածքներ (գրքի պատմվածքներից երեքը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1959։
- Բալզակ Օնորե դը, Երկերի ժողովածու տասը հատորով, հ. 9 (գրքի մեջ մտնող «Գյուղացիները» վեպը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 676 էջ։
- Ստենդալ, Պարմի մենաստան, Երևան, Հայպետհրատ, 1961, 624 էջ։
- Մոպասան, Վալտեր Շնաֆսի արկածը (թարգմանության հեղինակակից Արման Կոթիկյան), Երևան, Հայպետհրատ, 1962, 46 էջ։
- Մերիմե Պրոսպեր, Ընտիր նովելներ (գրքի մեջ մտնող «Կարմենը» թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, Հայպետհրատ, 1963։
- Ռոտերդամցի Էրազմ, Գովք հիմարության, Երևան, Հայպետհրատ, 1964։
- Լերմոնտով Մ., հ. 3 (գրքի մեջ մտնող «Վադիմ», «Իշխանուհի Լիգովսկայա» և «Աշուղ Ղարիբ» գործերը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, «Հայաստան», 1966։
- Լոնդոն Ջեկ, Սպիտակ ժանիք, հ. 4, Երևան, «Հայաստան», 1966։
- Դրայզեր Թ., Ֆինանսիստ, հ. 3, Երևան, «Հայաստան», 1967, 701 էջ։
- Բրյուսով Վ., Հայաստանի և հայ կուլտուրայի մասին (գրքի հոդվածներից երկուսը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, «Հայաստան», 1967։
- Կուպրին, Պատմվածքներ (գրքի պատմվածքներից երեքը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, «Հայաստան», 1968։
- Գորկի Մաքսիմ, Պատմվածքներ (գրքի մեջ մտնող պատմվածքներից մեկը թարգմանել է Վ. Միքայելյանը), Երևան, «Հայաստան», 1968։
- Շառլ դը Կոստեր, Ուլենշպիգելի և Լամմե Գուդզակի լեգենդը (ֆրանսերենից)
- Պրոսպեր Մերիմե, Կարմեն
- Զմրուխտավառ ասպետը։ Վեպ, Խորհրդային գրող, 1990, 667 էջ[3]։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահե Միքայելյան» հոդվածին։ |