Կասերես (ինքնավար պրովինցիա)
Կասերես (իսպ.՝ Provincia de Cáceres), ինքնավար պրովինցիա Իսպանիայի արևմուտքում, Էստրեմադուրայի հյուսիսային մասում։ Սահմանակից է հարավում գտնվող Սալամանկա, Ավիլա, Տոլեդո, Բադախոս ինքնավար պրովինցիաներին, իսկ արևմուտքից՝ Պորտուգալիային[2]։ Որպես պրովինցիա ձևավորվել է 1833 թվականին։ 1229-ին Ալֆոնսո IX-ը նվաճել է այն։ Մայրաքաղաքը Կասերեսն է։ Մյուս քաղաքներն են Պլասենսիան, Նավալմորալ դե լա Մատան և Տրուխիլիոնը։ Վերջինս Ֆրանչեսկո Պիսառոյի ծննդավայրն է։ 2014 թվականի դրությամբ այստեղ բնակվել է 408,703 բնակիչ, որի մեկ քառորդն ապրում է մայրաքաղաքում[3]։ Թագուս գետը անցնում է պրովինցիայի միջով։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | ինքնավար համայնք | ||||
Մտնում է | Էստրեմադուրա | ||||
Ներառում է | Կասերես (պրովինցիա) | ||||
Վարչկենտրոն | Էստրեմադուրա | ||||
Ամենաբարձր կետ | La Covacha?[1] | ||||
Բնակչություն | 408,703 | ||||
Խտություն | 21 քառ․կմ | ||||
Տարածք | 19,898 քառ․ կմ | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Toledo Province?, Ավիլա, Սալամանկա, Բադախոս և Portalegre? | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | ES-CC | ||||
Փոստային ինդեքսներ | 10 | ||||
dip-caceres.es |
Աշխարհագրություն և տնտեսությունԽմբագրել
Բացառությամբ հյուսիսային և հարավային հատվածների, մնացած ողջ պրովինցիան բերրի տարածություն է, որն օգտագործվում է գյուղատնտեսության և խոզաբուծության համար։ Հացահատիկները, ծխախոտը, լոլիկը և պղպեղը ամենակարևոր գյուղատնտեսական արտադրատեսակներն են։ Թագուս գետի և նրա վտակների ջրերն օգտագործվում են ոռոգման համար։ Հյուսիսային և հարավային մասերը լեռներ են, որոնք ձևավորում են Կենտրոնական և Տոլեդո լեռները։ Այս տարածքները հարուստ են վայրի բնությունով, և 1979 թվականին Մոնֆրագում ստեղծվել է բնության պարկ։ Գաբրիել Ի Գալանը կառուցել է ամբարտակ Ալագոն գետի վրա՝ իրականացնելու պրովինցիայի իշխանության պահանջները։ Այստեղ կարևոր զբաղմունք է անասնապահությունը։
Վարչական ստորաբաժանումներԽմբագրել
Կասերեսի պրովինցիան բաժանված է 219 մունիցիպալիտետների։ Կան նաև ավանդական շրջաններ ինքնավար պրովինցիաում, ինչպիսիք են Լաս Հուրդեսն ու Լաս Վիլլուերկասը, բայց նրանք չունեն իրավական ճանաչում։ Լաս Հուրդեսը ամենաաղքատ շրջաններից մեկն է եղել Իսպանիայի պատմության մեջ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://web.archive.org/web/20180902141532/http://www.ign.es/web/ign/portal/ane-datos-geograficos/-/datos-geograficos/datosGenerales?tipoBusqueda=altitudes
- ↑ "Cáceres". Encyclopædia Britannica. Retrieved 15 September 2014.
- ↑ "Instituto Nacional de Estadistica" (in Spanish). Retrieved 15 September 2014.
ՊատկերասրահԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Cáceres Turismo Archived 2020-11-26 at the Wayback Machine.
- Совет провинции
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կասերես (ինքնավար համայնք) կատեգորիայում։ |