Էնն Լինդբերգ

ամերիկացի գրող, օդաչու

Էնն (Աննա) Լինդբերգ, (անգլ.՝ Anne Morrow Lindbergh, մինչ ամուսնությունը՝ անգլ.՝ Anne Spencer Morrow, հունիսի 22, 1906(1906-06-22)[1][2][3][…], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ - փետրվարի 7, 2001(2001-02-07)[4][1][2][…], Barnet, Քալեդոնիա շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ), ամերիկուհի գրող և օդաչու, օդաչու Չարլզ Լինդբերգի կինը։

Էնն Լինդբերգ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1906(1906-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրԷնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 7, 2001(2001-02-07)[4][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրBarnet, Քալեդոնիա շրջան (Վերմոնտ), Վերմոնտ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՍմիթ Քոլեջ և Dwight-Englewood School?
Մասնագիտությունգրող, օդաչու, օրագրի հեղինակ և բանաստեղծուհի
ԱմուսինՉարլզ Լինդբերգ
Ծնողներհայր՝ Dwight Morrow?, մայր՝ Elizabeth Cutter Morrow?
Պարգևներ և
մրցանակներ
Ազգային գրքի պարգև Կանանց փառքի ազգային սրահ[5] Women in Aviation, International Ազգային ավիացիայի պատվի սրահ Հաբբարդի շքանշան Նյու Ջերսիի ավիացիայի փառքի սրահ և թանգարան honorary doctor of Amherst College? և honorary doctor of the University of Rochester?
ԵրեխաներAnne Lindbergh?, Jon Lindbergh?, Reeve Lindbergh? և Charles Augustus Lindbergh Jr.?
Anne Morrow Lindbergh Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Հայրը՝ Դուայթ Մորրոուն եղել է J.P. Morgan & Co. ընկերության գործընկեր, ԱՄՆդեսպանը Մեքսիկայում և Նյու Ջերսի նահանգի սենատորը, իսկ մայրը՝ Էլիզաբեթ Մորրոուն, եղել է ուսուցչուհի և բանաստեղծ, պայքարել է կանանց իրավունքների համար։

Էննը եղել է չորս երեխաներից երկրորդը։ Նրա ավագ քույրերը եղել են Էլիզաբեթը և Կոնստանսը, իսկ կրտսեր եղբոր անունը Դուայթ էր։ Բոլոր երեխաներին ծնողները դաստիարակում էին կալվինական ոգով։ 1924 թվականին Նյու Յորքի Chapin School դպրոցն ավարտելուց հետո Էննը հաճախել է Սմիթ քոլեջ, որն ավարտել է 1928 թվականին՝ հասարակական գիտությունների բակալավրի աստիճանով։ Արդեն այստեղ նա սկսել է գրել իր առաջին ստեղծագործությունները։

Չարլզ Լինդբերգի հետ նա ծանոթացել է 1927 թվականի դեկտեմբերի 21-ին Մեխիկոյում։ Էննին Մեխիկո էր հրավիրել իր հայրը։ Էնն Մորրոուն և Չարլզ Լինդբերգը ամուսնացել են 1929 թվականի մայիսի 27-ին Էնգլվուդում՝ փակ արարողակարգով։ Լինդբերգը կնոջը սովորեցրել է թռչելու արվեստ, իսկ նավագնացություն սովորել է Հարոլդ Գատտիի մոտ։ 1930 թվականին Էննը դարձել է առաջին ամերիկացի կինը, որը ստացել է օդաչուի վկայական։

1930 թվականի հունիսի 22-ին նրանց ընտանիքում ծնվել է առաջին երեխան՝ Չարլզը, որի ողբերգական ճակատագիրը հայտնի է դարձել աշխարհով մեկ։ Նրանից հետո ընտանիքում ծնվել են ևս հինգ երեխա՝ Ջոնը, Լենդը, Սքոթը, Աննան և Ռիվը։

1930-ական թվականների վերջերին Էննը և Չարլզը հրավիրվել են Եվրոպա։ Գերմանիայում Չարլզ Լինդբերգը հիացել է բարձրակարգ ավիացիոն արդյունաբերությամբ։ 1939 թվականի ապրիլին Լինդբերգները վերադարձել են Միացյալ Նահանգներ։ Պատերազմի ավարտից հետո Էննը զբաղվել է գրական գործունեությամբ՝ հասնելով բազմաթիվ հաջողությունների։

Նրանց ընտանիքը ապրել է տարբեր վայրերում՝ ԱՄՆ-ում, Անգլիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և Հավայան կղզիներում։

1990-ականների սկզբին Էննը դարձել է հաշմանդամ և ապրել է Կոնեկտիկուտում, որտեղ նա 24 ժամյա օգնություն է ստացել բուժաշխատողների կողմից։ 1999 թվականին Վերմոնտում, իր դուստր Ռիվին այցելելուց հետո, նա ստացել է թոքաբորբ, որից հետո ապրել է Ռիվի հետ՝ առանձին տան մեջ։ Մահացել է ուղեղի կաթվածից՝ Պասսումպսիկում։ Նրան դիակիզել են[6]։

ՎաստակԽմբագրել

Էնն Լինդբերգը ստացել է բազմաթիվ մրցանակներ ինչպես իր գրական ստեղծագործությունների, այնպես էլ օդագնացության մեջ ունեցած իր հաջողությունների համար։ 1933 թվականին նա ստացել է US Flag Association Cross of Honor[7] մեդալ անդրատլանտյան թռիչքի համար։ 1934 թվականին նա պարգևատրվել է Համմարդ մեդալով՝ ամուսնու հետ դեպի հինգ մայրցամաք կատարած թռիչքների համար (անցել են ավելի քան 64000կմ)[8]։

1993 թվականին Women in Aerospace կազմակերպությունը նրան ներկայացրել է մրցանակ՝ իր նվաճումների, ճանաչման և ավիացիոն-տիեզերական դաշտի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Էնն Լինդբերգի անունն ընդգրկվել է Ազգային ավիացիայի փառքի սրահում (1979), Կանանց ազգային փառքի սրահում (1996), Նյու Ջերսիի Փառքի ավիացիոն սրահում և ավիացիայի կուրսանտ-կանանց միջազգային փառքի սրահում (1999):

Նրա առաջին ստեղծագործությունը եղել է «Հյուսիսից դեպի արևելք» գիրքը (1935), երկրորդը՝ «Լսի՛ր քամի» (1938), որոնք նույնպես արժանացել են մեծ մրցանակների։ Լինդբերգը արժանացել է Սուրբ Քրիստոֆորի մրցանակի՝ «Պատերազմի հետ և առանց նրա» օրագրի համար։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել