Էյդուր Սմաուրի Գուդյոնսեն[4] (իսլ.՝ Eiður Smári Guðjohnsen, [ˈeːiðʏr ˈsmaurɪ ˈkʏðʝɔnsɛn], սեպտեմբերի 15, 1978(1978-09-15)[1][2][3][…], Ռեյկյավիկ, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հայտնի է անգլիական «Չելսիում» և իսպանական «Բարսելոնայում» ելույթներով։

Էյդուր Գուդյոնսեն
Քաղաքացիությունը  Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1978(1978-09-15)[1][2][3][…] (45 տարեկան)
Ծննդավայր Ռեյկյավիկ, Իսլանդիա
Հասակ 187 սանտիմետր
Քաշ 82 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Կոլբեյն Սիգտորսոնի հետ համարվում է հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն (26-ական գոլ)։

Կենսագրություն խմբագրել

Էյդուրի հայրը՝ Առնոր Գուդյոնսենը[4], եղել է Իսլանդիայի ֆուտբոլի պատմության ամենահայտնի խաղացողներից մեկը և իր ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել Է Բելգիայում։ Էյդուրը ծնվել է, երբ հայրը ընդամենը 17 տարեկան էր և նոր էր տեղափոխվել Բելգիա։ Առնորի կարիերայի ավարտին, երբ ընտանիքը վերադարձել է Իսլանդիա, Էյդուրը մտել է «Վալյուր» ակումբ և իր նորամուտը հիմնական կազմում նշել է 15 տարեկանում։ 1994 թվականին տեղափոխվել է հոլանդական ՊՍՎ։ Չնայած մյուս հարձակվողների հետ մեծ մրցակցությանը (որոնց թվում էր նաև երիտասարդ Ռոնալդոն), Գուդյոնսենը ՊՍՎ-ի առաջին թիմում իր նորամուտը նշել է 17 տարեկանում և շուտով մասնակցել է նաև Չեմպիոնների լիգայի «Բարսելոնայի» դեմ խաղին։

1996 թվականի ապրիլի 24-ին Առնորը և Էյդուր Գուդյոնսենը մտել են ֆուտբոլի պատմության մեջ՝ միասին մասնակցելով Տալլինում Էստոնիայի հավաքականի դեմ Իսլանդիայի հավաքականի միջազգային խաղին։ Առնորը խաղադաշտ է դուրս եկել հիմնական կազմում, իսկ Էյդուրը երկրորդ խաղակեսում փոխարինել է հորը։ Սա առաջին դեպքն էր, երբ հայր ու որդի մասնակցում էին մեկ միջազգային խաղի։

1996 թվականի վերջին Էյդուրը կոտրել է կոճը և երկար ժամանակ վերականգնվել այդ վնասվածքից։ Այդ ընթացքում ՊՍՎ-ն խզել է նրա հետ պայմանագիրը։ 1998 թվականին Էյդուրը տեղափոխվել է անգլիական «Բոլթոն Ուոնդերերս», և առաջին լիգայում իր առաջին մրցաշրջանում (1999/00) խփել 21 գոլ և օգնել թիմին հասնել Անգլիայի գավաթի և Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակիչ։

«Բոլթոնի» ֆինանսական խնդիրների պատճառով Գուդյոնսենը 4 մլն ֆունտով վաճառվել է «Չելսիին»։ Էյդուրը հոլանդացի Ջիմ Ֆլոյդ Հասելբայնկի հարձակման գծում զույգ է կազմել, ինքն է խփել 23 գոլ և օգնել Հասելբայնկին իր 27 գոլով։

Գնդակը վարելու և վերահսկելու նրա ունակությունը, զուգորդված ուժեղ հարվածների հետ, թույլ է տվել նրան գեղեցիկ, հիշարժան գոլեր խփել «Չելսիում» գտնվելու ընթացքում։ 2002/03 մրցաշրջանում «Լիդսի» հետ խաղում նրա հարվածը դեռ երկար կհիշեն «կապտանռնագույնների» երկրպագուները։ Չնայած Էյդուրը հայտնի է դարձել որպես հաջող հարձակվող, ռմբարկու, նրա հպումով խաղալու և խաղը գուշակելու ունակությունը թույլ է տվել Ժոզե Մոուրինյոյին Էյդուրին ավելի մոտեցնել դաշտի կենտրոնին՝ նրան դարձնելով «Չելսիի» դիսպետչերներից մեկը։ Պորտուգալացի մարզիչը 2005 թվականին «Վեստ Հեմ Յունայթեդի» դեմ Էյդուրի փայլուն խաղից հետո Գուդյոնսենին անվանել է անգամ «Շիկահեր Մարադոնա»։

2003 թվականին Ռոման Աբրամովիչի՝ «Չելսին» գնելուց և թանկարժեք աստղային խաղացողներ ձեռք բերելուց հետո, այդ թվում՝ Ադրիան Մուտու, Դիդյե Դրոգբա և Հերնան Կրեսպո, կարծիք կար, որ Գուդյոնսենը տեղ չի գտնի կազմում։ Այնուամենայնիվ, նա 2003/04 և 2004/05 մրցաշրջաններում մնացել է հիմնական խաղացող, իսկ արդեն 2005/06 մրցաշրջանում, երբ «Չելսին» երկրորդ անգամ անընդմեջ դարձել է չեմպիոն, Էյդուրը կիսապաշտպանությունում տեղը զիջել է Մայքլ Էսյենին, իսկ հարձակման գծում՝ Հերնան Կրեսպոյին և Դիդյե Դրոգբային և սկսել է հայտնվել խաղադաշտում՝ հիմնականում դուրս գալով փոխարինման։

2006 թվականի մրցաշրջանի սկզբում «Չելսիի» մի քանի աղմկահարույց ձեռքբերումներից հետո, որոնց թվում էին թիմում տեղ ունենալու համար Էյդուրի հավանական մրցակիցները՝ հարձակվողներ Անդրեյ Շևչենկոն և Սալոմոն Կալուն ու կիսապաշտպան Միխայել Բալակը, բարձրացվել է Գուդյոնսենի՝ «Չելսիի» կազմում 2006/07 մրցաշրջանում գտնվելու նպատակահարմարության հարցը։ Չնայած խոսակցություններին «Մանչեսթեր Յունայթեդ» և «Ռեալ Մադրիդ», ինչպես նաև որոշ այլ ֆուտբոլային թիմեր տեղափոխվելու մասին, 2006 թվականի հունիսի 14-ին Էյդուրը եռամյա պայմանագիր է ստորագրել «Բարսելոնայի»՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Նա հրավիրվել է փոխարինելու Հենրիկ Լարսոնին, որը որոշել էր կարիերան ավարտել իր հայրենի քաղաքի «Հելսինգբորգ» թիմում[5][6]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 12 միլիոն եվրո և լրացուցիչ 3 միլիոն եվրո այն դեպքում, եթե Էյդուրը դառնա «Բարսելոնայի» հիմնական ֆուտբոլիստ։

Օգոստոսի 28-ին Գուդյոնսենը «Սելտայի» դեմ խաղումիր իր նորամուտն է նշել Իսպանիայի առաջնությունում։ Խաղի ավարտից 3 րոպե առաջ նա խփել է  «Բարսելոնայի» համար հաղթական գոլը։ Այն բանից հետո, երբ Սամուել Էտո'Օն ծանր վնասվածք է ստացել, իսլանդացին հաջողությամբ փոխարինել է նրան հիմնական կազմում՝ որպես թիմի հիմնական հարձակվող։

2009 թվականի օգոստոսի 31-ին Էյդուրը տեղափոխվել է «Մոնակո»՝ ակումբի հետ կնքելով երկամյա պայմանագիր։ «Բարսելոնայից» հեռանալու պատճառն այն էր, որ նա քիչ խաղաժամանակ էր ստանում[7]։

2011 թվականի հունվարի 31-ին Էյդուրը «Սթոք Սիթիից» տեղափոխվել է «Ֆուլհեմ»։

Էյդուր Գուդյոնսենը տեղափոխվել է ԱԵԿ։ 32-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված էր երկու տարով, նրա աշխատավարձը կազմել է տարեկան 1,3 միլիոն եվրո[8]։

2013 թվականի հունվարի 13-ին խաղացողը պայմանագիր է կնքել «Բրյուգեի» հետ մինչև 2014 թվականի հունիսի 30-ը[9][10]։

2014 թվականի օգոստոսին դանիական «Կոպենհագեն» ակումբին չի հաջողվել համաձայնության գալ Գուդյոնսենի հետ, որը ավարտելով ելույթները «Բրյուգեում» ազատ գործակալի կարգավիճակում էր։

2014 թվականի դեկտեմբերի 5-ին Էյդուր Գուդյոնսենը ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Բոլթոն Ուոնդերերս», պայմանագիրը ուժի մեջ էր մինչև մրցաշրջանի ավարտը[11]։ «Բոլթոնի» կազմում Գուդյոնսենը հանդես է եկել 22 համարի ներքո։

2016 թվականին նա դարձել է նորվեգական «Մոլդե» ակումբի խաղացող։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2016-ից հետո տեղափոխվել է «Պունա Սիթի»[12], բայց առանց որևէ հանդիպում անցկացնելու, շուտով հեռացել է ակումբից։

«Շապեկոենսեի» ֆուտբոլիստների ավիավթարից հետո թվիթերում գրել է, որ ցանկանում է խաղալ այդ ակումբում[13]։

Թիմ խմբագրել

Էյդուրը Իսլանդիայի U-17 հավաքականում իր նորամուտը նշել է տասներեք տարեկանում։ Իսկ U-19 երիտասարդական հավաքականում՝ տասնհինգ տարեկանում։ Նա 1996-2016 թվականներին հանդես է եկել Իսլանդիայի հավաքականում և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում մասնակցել է նրա կազմում։

1996 թվականի ապրիլի 24-ին իր հոր՝ Առնոր Գուդյոնսենի հետ Էյդուրը խաղադաշտ է մտել Էստոնիայի դեմ ընկերական խաղում և դրանով իսկ հաստատել է եզակի ձեռքբերում, որը նույնիսկ ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում[14]։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  «ՊՍՎ»

  «Ռեյկյավիկ»

  • Իսլանդիայի գավաթի գավաթակիր՝ 1998

  «Չելսի»

  «Բարսելոնա»

Անձնական խմբագրել

  • Լավագույն երիտասարդ իսլանդացի ֆուտբոլիստ՝ 1994թ
  • Իսլանդիայի լավագույն ֆուտբոլիստ(4)՝ 2004, 2005, 2006, 2008
  • Իսլանդիայի լավագույն մարզիկ(4)՝ 2004, 2005, 2006, 2012

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. 4,0 4,1 В семье Эйдура не используется традиционная для Исландии форма именования, согласно которой его бы звали Эйдур Арнорссон. Он и его отец принадлежат к приблизительно 10 % населения Исландии, чьи предки получили фамилии в 1913 году.
  5. Gudjohnsen completes Barca move Արխիվացված 2006-06-15 Wayback Machine, BBC Sport, 15 июня 2006
  6. Gudjohnsen set to sign Արխիվացված 2007-03-14 Wayback Machine, Барселона, 14 июня 2006
  7. «Гудьонсен перешёл в «Монако»». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
  8. «Гудйонсен подписал двухлетний контракт с греческим АЕКом». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Eidur Gudjohnsen voor 1,5 jaar naar Club» (հոլանդերեն). Officiële website van Club Brugge KV. 2013 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  10. «Gudjohnsen zum FC Brügge» (գերմաներեն). transfermarkt.de. 2013 թ․ հունվարի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  11. ««Болтон» объявил о подписании контракта с Гудйонсеном». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Футболист сборной Исландии Эйдур Гудьонсен заключил контракт с индийским клубом». РИА Новости. 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  13. «Экс-футболист «Барселоны» Эйдур Гудьонсен выразил желание стать игроком «Шапекоэнсе»». РИА Новости. 2016 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  14. Йегван Эгинссон (1998 թ․ հոկտեմբերի 13). «Исландцы всерьёз намерены лишить Россию очков». Спорт-Экспресс. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյդուր Գուդյոնսեն» հոդվածին։