Նիդերլանդների ֆուտբոլի սուպերգավաթ կամ Յոհան Կրոյիֆի գավաթ (հոլ.՝ Johan Cruijff Schaal), նիդերլանդական ամենամյա ֆուտբոլային մրցաշար բաղկացած մեկ խաղից, որում մրցում են երկրի չեմպիոնը և գավաթակիրը։ Եթե վերոհիշյալ երկու մրցաշարերի հաղթողը նույն թիմն է ապա այն մրցում է գավաթի եզրափակիչ խաղի մասնակցի հետ։ Օգոստոսին` ազգային առաջնության մեկնարկից մեկ շաբաթ շուտ տեղի ունեցող սուպերգավաթի խաղով սովորաբար բացվում է ֆուտբոլային տարին Նիդերլանդներում։ Սուպերգավաթի գործող տիրակալը ՊՍՎ-ն է (2015)։ Սուպերգավաթի առաջին խաղը տեղի է ունեցել 1949 թվականին, իսկ ահա հաջորդ խաղարկությունն անց է կացվել միայն 1991 թվականին։ Այդ տարվանից սկսած մրցաշարը կրում է ամենամյա բնույթ, իսկ 1996 թվականից կրում է հանճարեղ ֆուտբոլիստ Յոհան Կրոյֆի անունը։
Ակումբը
|
Հաղթանակ
|
Պարտություն
|
Հաղթ. տարին
|
Պարտության տարին
|
ՊՍՎ
|
10
|
5
|
1992, 1996, 1997, 1998, 2000, 2001, 2003, 2008, 2012, 2015
|
1991, 2002, 2005, 2006, 2007
|
Այաքս
|
8
|
8
|
1993, 1994, 1995, 2002, 2005, 2006, 2007, 2013
|
1996, 1998, 1999, 2004, 2010, 2011, 2012, 2014
|
Ֆեյենորդ
|
2
|
5
|
1991, 1999
|
1992, 1993, 1994, 1995, 2008
|
Տվենտե
|
2
|
1
|
2010, 2011
|
2001
|
Ուտրեխտ
|
1
|
1
|
2004
|
2003
|
ԱԶ
|
1
|
1
|
2009
|
2013
|
ՍՎՎ
|
1
|
0
|
1949
|
–
|
ՊԵԿ Զվոլլե
|
1
|
0
|
2014
|
–
|
Ռոդա
|
0
|
2
|
–
|
1997, 2000
|
Կվիկ 1888
|
0
|
1
|
–
|
1949
|
Հերենվեն
|
0
|
1
|
–
|
2009
|