Էմմա Կուպեր (անգլ.՝ Emma Lampert Cooper, փետրվարի 24, 1855(1855-02-24)[1][2], Nunda, Լիվինգստոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հուլիսի 30, 1920(1920-07-30)[1][2], Pittsford, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի և ուսուցիչ։

Էմմա Կուպեր
ԿեղծանունLampert, Emma Esther, Cooper, Emma Esther Lampert և Cooper, Mrs. Colin Campbell
Ծնվել էփետրվարի 24, 1855(1855-02-24)[1][2]
ԾննդավայրNunda, Լիվինգստոն շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհուլիսի 30, 1920(1920-07-30)[1][2] (65 տարեկան)
Մահվան վայրPittsford, Մոնրո շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունRochester Institute of Technology?, Wells College? և Académie Delécluse?
Մասնագիտություննկարչուհի և արվեստագետ
Ոճռեալիզմ
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էՎիլյամ Չեյզ
ԱմուսինՔոլին Կուպեր
 Emma Lampert Cooper Վիքիպահեստում

Նկարիչ Քոլին Կուպերի կինը։

Էմմա Կուպեր. «Վիլլա տեռաս»
Էմմա Կուպեր. «Քարե տուն»

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1855 թվականի փետրվարի 24-ին[3] Նյու Յորքի Նունդա գյուղում՝ Հենրի Լամպերտի և Ջենեթ Սմիթի ընտանիքում։ Ընտանիքի անդամներ էին նաև ավագ դուստր Մերին, երկու կրտսեր քույրերը՝ Քերին և Ադելան, ինչպես նաև կրտսերը եղբայր՝ Հենրին։ Հայրը ծագում էր կաշվի գործով զբաղվող գերմանական ընտանիքից, ծնվել է Հաննովերում։ Հետագայում բոլորն ապրում էին Նյու Յորք նահանգի Ռոչեստեր քաղաքում, որտեղ նրանց հայրն զբաղվում էր կաշվի վաճառքով։ 1863 թվականի հունիսին նա գրանցվել է քաղաքացիական պատերազմին մասնակցելու։ Մահացել է 1880 թվականի հունիսի 10-ին։

Էմման 1875 թվականին ավարտել է Նյու Յորք նահանգի Ավրորա քաղաքի Ուելս քոլեջը, այնուհետև դարձել է այս քոլեջի Արևելյան Ամերիկայի շրջանավարտների ասոցիացիայի հիմնադիրներից մեկը։ 1877 թվականին Ռոչեստերում կազմակերպվել է Ռոչեստերյան արվեստի ակումբը[4], և նա դարձել է դրա առաջին փոխնախագահը, համագործակցել է ակումբի հետ մինչև 1895 թվականը։ 1870-1886 թվականներին Էմման ունեցել է իր սեփական արվեստանոցը Ռոչեստերի լիազորությունների պատմական շինությունում, որտեղ նա նշանակալիորեն ազդել է քաղաքի համայնքային արվեստի գործունեության վրա։

Այնուհետև Էմման իր ուսումը շարունակել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում՝ Ուիլյամ Չեյզի մոտ և Կուպերի միության ինստիտուտում։ 1880-ական թվականների կեսերին նա մեկուկես տարի սովորել է Փարիզում՝ Académie Delécluse-ում, իսկ 1891 թվականին՝ Նիդեռլանդներում՝ Jacob Simon Hendrik Kever-ի մոտ։ 1891-1893 թվականներին Կուպերը դասավանդել է նկարչություն, եղել է Նյու Յորք նահանգի Քլիֆթոն Սփրինգս քաղաքի Ֆոսթեր դպրոցի գեղարվեստական տնօրենը։ 1893-1897 թվականներին դասավանդել է Ռոչեստերի մեխանիկայի ինստիտուտում (այժմ՝ Ռոչեստերի տեխնոլոգիական ինստիտուտ)։

1897 թվականին՝ Նիդեռլանդների Դորդրեխտ քաղաքում աշխատելիս և ապրելիս, Էմման հանդիպել է նկարիչ Քոլին Կուպերին, որի հետ ամուսնացել է 1897 թվականի հունիսի 9-ին Ռոչեստերում։ 1898-1902 թվականներին նրանք եղել են արտերկրում։ Մեկ տարի նրանք ապրել են Նիդերլանդների Լարեն համայնքի նկարիչների գաղութում։ Այնուհետև նրանք վերադարձել են և բնակվել Նյու Յորքում՝ շարունակելով աշխարհով մեկ շատ ճանապարհորդել՝ նույնիսկ 1913 թվականին լինելով Հնդկաստանում։

Էմմա Կուպերը մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։ 1893 թվականին Չիկագոյի համաշխարհային ցուցահանդեսում ստացել է մրցանակ, 1895 թվականին՝ Ատլանտայի Cotton States and International Exposition-ում։ 1902 թվականին Ֆիլադելֆիայի ցուցահանդեսում նրան շնորհվել է Ամերիկյան արվեստի միության ոսկե մեդալ։ Ցուցադրվել է Սենթ Լուիսի համաշխարհային ցուցահանդեսում՝ նվաճելով բրոնզե մեդալներ։ Նրա գործերը ցուցադրվել են 1900 թվականին Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ Նա ամուսնու բազմիցս ցուցադրել է նաև ԱՄՆ-ում։

Նա նաև անդամակցել է բազմաթիվ գեղարվեստական միություների՝ ներառյալ Փենսիլվանիայի գեղարվեստի ակադեմիայի և Նյու Յորքի ջրաներկային ակումբին, Լոնդոնի Կանանց արվեստի միջազգային ակումբին և Կանադայում Կանանց արվեստի ասոցիացիային, Կանանց արվեստի ակումբ և Արվեստի ազգային ակումբին, Ռոչեստերի արվեստի ակումբին և Ֆիլադելֆիայի ջրաներկային ակումբին։

Մահացել է տուբերկուլոզից, 1920 թվականի հուլիսի 30-ին, Նյու Յորք նահանգի Փիթսֆորդ տեղանքում, իր քրոջ՝ Ջոն Սթիլի (անգլ.՝ John Steele) տանը և թաղվել է Հոփ լեռան գերեզմանատանը՝ Ռոչեստերում[5]։ Էմմայի և նրա ամուսնու հետ կապված փաստաթղթերը գտնվում են Ռոչեստեր համալսարանի River Campus Libraries գրադարանի ձեռագրային ֆոնդում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Հետաքրքիր է, որ Էմման և նրա ամուսինը եղել են «Կարպատներ» լայների առաջին դասի ուղևորների շարքում, որը Նյու Յորքից ուղևորվել է Ջիբրալթար 1912 թվականի ապրիլին, երբ նրա կազմն ու ուղևորները մասնակցում էին «Տիտանիկի» ողջ մնացած ուղևորների փրկությանը։ Հետագայում Քոլին Կուպերը մի քանի նկարներ է ստեղծել այդ թեմայով[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. Emma E. Lampert record, passport issued July 3, 1891. National Archives and Records Administration (NARA); Washington D.C.; Passport Applications, 1795-1905; Collection Number: ARC Identifier 566612 / MLR Number A1 508; NARA Series: M1372; Roll #: 377.(անգլ.)
  4. Rochester Art Club, Rochester NY(անգլ.)
  5. Emma Lampert Cooper(անգլ.)
  6. "Titanic Hero Colin Campbell Cooper, Jr." Mental Floss. March 10, 2009. Retrieved March 30, 2014.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել