Էկերնֆյորդե
Էկերնֆյորդե (գերմ.՝ Eckernförde), ավելի քան 700-ամյա նավահանգստային քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասի Ռենդսբուրգ-Էկերնֆյորդե շրջանում[2][3], Շլեզվիգ և Քիլ անկախ քաղաքների և Քիլի ջրանցքի մերձակայքում, Բալթիկ ծովի ափին։ Հարյուր տարուց ավելի մի ժամանակահատված՝ 1867–1970 թվականներին եղել է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։ 2016 թվականի դեկտեմբերի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 21.942[4]: Հյուսիսային Գերմանիայի սիրված առողջավայրերից է։
Բնակավայր | |||
---|---|---|---|
գերմ.՝ Eckernförde | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 21,38 կմ² | ||
ԲԾՄ | 3 մետր | ||
Բնակչություն | ▼21 902 մարդ (սեպտեմբերի 30, 2019)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 04351 | ||
Փոստային ինդեքսներ | 24340 | ||
Ավտոմոբիլային կոդ | RD և ECK | ||
Պաշտոնական կայք | eckernfoerde.de | ||
| |||
ՊատմությունԽմբագրել
- 1197 թվականին Էկերնֆյորդեն առաջին անգամ հիշատակվել է պատմական փաստաթղթերում։
- 1302-ին (ըստ որոշ աղբյուրների՝ ավելի վաղ՝ 1288-ին) հիշատակվել է որպես քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայր։
- 1872 թվականի նոյեմբերի 13-ին սկսված մեծ ջրհեղեղը, որ ջրասույզ է արևել Բալթիկ ծավի ափերը Դանիայից մինչև Պոմերանիա, բազում օրեր ջրի տակ է թողել նաև Էկերնֆյորդեն։
- 1934 թվականին Էկերնֆյորդեին է միացվել մերձակա Բորբի բնակավայրը, որը վերածվել է ծովային առողջարանի։
- Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Էկերնֆյորդեում է գտնվել Գերմանիայի սուզանավերի հանգրվանը և մարտիկ ջրասուզակների ուսումնական կենտրոնը։ Մեր ժամանակներում ևս Գերմանիայի սուզանավային տորմիղը հանգրվանում է Էկերնֆյորդեի ծովախորշում։
- 1945 թվականի մայիսի 3-ին Էկերնֆյորդեն հռչակվել է բաց քաղաք[5]։
- Երկրորդ աշխարհամարտի ավարտին Էկերնֆյորդեում՝ Խոենշտայն ամրոցում, հիմնվել է փախստականների ճամբար՝ խորհրդային տիրապետության տակ անցած Էստոնիայից հեռացած գերմանացիների համար[6][7]։
ՏնտեսությունԽմբագրել
Դեռևս 20-րդ դարի սկզբներից Էկերնֆյորդեն հայտնի էր իր նավահանգստով, ձկնորսորսությամբ ու ձկնարտադրությամբ, գյուղատնտեսական մթերքների առևտրով, աղի և երկաթեղենի արտադրությամբ[8]։
Էկերնֆյորդեի ծովախորշում ներկայումս տեղակայված է հորատման մի քանի հարթակ։ Քաղաքում գործում են ալյուրի արտադրության ձեռնարկություններ։ Բացի այդ, այստեղ են գտնվում SIG Zauer ընկերության և 1792 թվականից ի վեր ոգելից խմիչքներ արտադրող BEHIN ընկերության գլխամասային ձեռնարկություններն ու վարչական գլխավոր մասնաշենքերը։
Անվանի անձինքԽմբագրել
- Կոմս Սեն-Ժերմեն (XVIII դար) — հայտնի ավանտյուրիստ, կյանքի վերջին տարիներն անց է կացրել Էկերնֆյորդեում
- Միխաել Շուլտե (ծնվ. 1990) — գերմանացի երգահան, երգիչ, կիթառահար. Եվրատեսիլ-2018-ում ներկայացրել է Գերմանիան։
- Քրիստիան Օտտե (1674–1747) - նավատեր, ձեռներեց, առևտրական
- Լորենց ֆոն Շտայն (1815–1890) - գերմանացի տնտեսագետ, հասարակագետ
- Կարլ Վիլհելմ Վալենտիներ (1845–1931) - գերմանացի աստղագետ
- Ֆրեդերիկ Կլաուզեն (1856–1940) - գերմանա-ամերիկյան ճարտարապետ
- Ֆրիդրիխ Ռատգեն (1862–1942) - գերմանացի քիմիկոս, կոնսերվացման մասին ուսմունքի հիմնադիր
- Վալտեր ֆոն Բյուլով-Բոտկամպ (1894–1918) - Առաջին աշխարհամարտի ռազմական օդաչու, մարտական շքանշանների ասպետ
- Ռութ Հալբսգութ (1916–2003) - գերմանացի մարզիկ լողորդ, 1936 թվականի ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
- Մարիա Ռեեզե (ծնվ. 1942), նկարչուհի
- Ինգե Վիտ (ծնվ. 1944) - Red Army Faction-ի (RAF) նախկին անդամ
- Հորսթ-Դիտեր Կոլեչկե (ծնվ. 1952) - Բունդեսվերի պահեստազորային ծովակալ
- Գրիտիե Շտաֆելտ (ծնվ. 1975) - քաղաքական գործիչ, գերմանական Բունդեսթագի նախկին անդամ
- Ինգմար Զահորսկի (ծնվ. 1983) - ֆոտոժուռնալիստ
Գործընկեր քաղաքներԽմբագրել
Էկերնֆյորդեն գործընկերային հարաբերություններ է հաստատել հետևյալ քաղաքների հետ[9] .
- Մաքլեսֆիլդ, Անգլիա, Մեծ Բրիտանիա (1953 թվականից)
- Հեսլեհոլմ, Շվեդիա (1958-ից)
- Տանգա, Տանզանիա (1963-ից)
- Նակսկով, Ստորստրյոմ, Լոլանդ, Դանիա (1969-ից)
- Բժեգ, Օպոլե վոևոդություն, Լեհաստան (1989-ից)
- Բյուտցով, Մակլենբուրգ-Արևելյան Պոմերանիա, Գերմանիա (1990-ից)
- Բալտիյսկ, Ռուսաստան
ԳրականությունԽմբագրել
- Uwe Beitz: Eckernförde und die Ostsee. Sutton Verlag, Erfurt 2004, ISBN 3-89702-694-5.
- Karl Friedrich Schinkel: Eckernförde – ein Spaziergang durch die Stadtgeschichte. 3. Auflage. Rolf Stuhr, Haan 2009 http://www.eckernfoerde-stadtgeschichte.de/ Archived 2014-12-17 at the Wayback Machine. | wayback=20110406052319 | text=Leseproben}
- Heinz-Herbert Schöning: Die Eckernförder Kreisbahnen. Kenning, Nordhorn 1998, ISBN 3-927587-70-2.
- Horst Slevogt: Eckernförde – Die Geschichte einer deutschen Kaufmannsstadt im Herzogtum Schleswig. Band 1: Von den Anfängen bis zur Reformation. Husum Verlag, Husum 1997, ISBN 3-88042-820-4. Band 2: Von gottorfischer über dänische zu preußischer Herrschaft. Husum Verlag, Husum 2006, ISBN 3-89876-183-5.
- Heinz Teufel, Christoph Rohde: Eckernförde – Porträt der Ostseestadt. Medien-Verlag Schubert, Hamburg 1994, ISBN 3-929229-21-8.
- Jann M. Witt (Hrsg.): Eckernförde. Geschichte einer Hafen- und Marinstadt. Convent, Hamburg 2006, ISBN 3-934613-96-9.
- Heimatgemeinschaft Eckernförde: ECKernförde-Lexikon. Husum, Nordsee 2014, ISBN 978-3-89876-735-4.
- Harald Jørgensen, O. M. Olesen, Frants Thygesen (Red.): Egernførde bys historie. Studieafdelingen ved Dansk Centralbibliotek for Sydslesvig, Flensburg 1980, ISBN 87-980393-5-0 (dänisch)
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.statistikportal.de/de/produkte/gemeindeverzeichnis — Federal Statistical Office.
- ↑ http://www.statistik-nord.de/uploads/tx_standocuments/A_I_2_vj411_S.pdf%7Ctítulo=Statistikamt(չաշխատող հղում) Nord: Bevölkerung in Schleswig-Holstein am 31. Dezember 2011 nach Kreisen, Ämtern, amtsfreien Gemeinden und Städten|data=|publicado=Statistisches Amt für Hamburg und Schleswig-Holstein|língua=de}}
- ↑ https://www.destatis.de/DE/ZahlenFakten/LaenderRegionen/Regionales/Gemeindeverzeichnis/Administrativ/Aktuell/Zensus_Gemeinden.xls;jsessionid=948E2C1788A5F7C552E46C9158817D86.cae2?__blob=publicationFile%7Ctítulo=Statistisches Bundesamt – Gemeinden in Deutschland nach Bevölkerung am 31.12.2011 auf Grundlage des Zensus 2011 und früherer Zählungen|data=|publicado=Einwohnerzahlen auf Grundlage des Zensus 2011|acessodata=|língua=de}}
- ↑ Citypopulation.de Estadísticas del distrito de Rendsburg-Eckernförde. Consultado el 1 de julio de 2018
- ↑ Dieter Pust: Flensburger Straßennamen. Gesellschaft für Flensburger Stadtgeschichte, Flensburg 2005, ISBN, Artikel: Asmus-Jepsen-Weg
- ↑ Elle Andra-Warner (nee Jürivee), Red Lake Immigration story(չաշխատող հղում) (26 јуни 2013)
- ↑ Andra-Warner, Elle But When Do You Know You Are Canadian?(չաշխատող հղում) (26 јуни 2013)
- ↑ Chisholm, Hugh (ed) (1911)
- ↑ « Städtepartnerschaten Eckernfördes » Site web de la ville d'Eckernförde, consulté le 6 novembre 2016.
Արտաքին հղումներԽմբագրել
Տես՝ էկերնֆյորդե Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Էկերնֆյորդե Վիքիպահեստում |
Վիքիճամփորդն ունի Էկերնֆյորդեին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
- Քաղաքի պաշտոնական կայքէջը
- Geschichtliches aus Eckernförde von Stefan Deiters Archived 2016-03-04 at the Wayback Machine.
- «Geschichte zum Anschauen» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2002-09-24-ին։ Վերցված է 2015-10-21
Archived 2005-09-10 at the Wayback Machine.
- Eckernförde հոդվածը Curlie-ում (ըստ DMOZ-ի)
- http://www.eckernfoerde.de/%7CPagina(չաշխատող հղում) ufficiale Eckernförde (tedesco)
- http://www.ostseebad-eckernfoerde.de/%7CInformazioni(չաշխատող հղում) turistiche ufficiali (tedesco)
- http://www.eckernfoerder-zeitung.de/%7CEckernförder Zeitung (giornale locale, in tedesco)