Քիլի ջրանցք (գերմ.՝ Nord-Ostsee-Kanal, կրճատ՝ NOK), մինչև 1948 թվականը կոչվել է Վիլհելմ կայսրի անունով (գերմ. Kaiser-Wilhelm-Kanal), նավարկելի ջրանցք Գերմանիայում։ Իրար է միացնում Հյուսիսային և Բալթիկ ծովերը։ Սկսվում է Քիլիի ծովախորշից՝ Քիլի քաղաքի մոտից մինչև Էլբա գետի գետաբերանը, Բրունսբյուտել քաղաք։ Քիլ քաղաքի անունից էլ առաջացել է ջրանցքի անվանումը։ Ձգվածությունը 98 կմ է, լայնությունը 100 մ-ից ավելի, խորությունը՝ 11 մ։ Ջրանցքն ամեն կողմից ավարտվում է ջրարգելակներով, որոնցից մեկը նախատեսված է փոքր նավատորմիղի համար։ Աշխարհի ամենաբանուկ ջրանքներից մեկն է (2011 թ․՝ շուրջ 33.500 նավ)։ Համարվում է Եվրոպայի ամենածանրաբեռնված նավարկելի ուղիներից մեկը։ Ջրանցքի շնորհիվ նավերը կարող են չշրջանցել Դանիան՝ Յուտլանդիա թերակղզին և խնայել շուրջ 519 կմ։ Այդ իսկ պատճառով ջրանցքը ոչ միայն կրճատում է ճանապարհն անցնելու ժամանակը, այլև ծովային ալեբախությունից։

Քիլի ջրանցք
Տեսակջրանցք և նավարկելի ջրանցք
Երկիր Գերմանիա
Վարչատարածքային միավորՇլեզվիգ-Հոլշտայն
Մասն էԲալթիկ ծով
Կազմված էCanal lock Kiel Holtenau? և Canal lock Brunsbüttel?
ԱկունքKieler Förde?
ԳետաբերանԷլբա
Հոսող հոսքերԷլբա
Ջրահավաքի տարածքԷլբայի ավազան
Միացնում էBrunsbüttel? և Kieler Förde?
Երկարություն98,26 կմ
Անվանված էՎիլհելմ I Հոհենցոլեռն

Ջրանցքի կառուցումը տևել է 8 տարի, շահագործման է հանձնվել 1895 թվականի հունիսի 21-ին, Գերմանիայի կանցլեր Վիլհելմ II-ի կողմից։

Պատմություն խմբագրել

Հյուսիսային և Բալթիկ ծովերի միջև առաջին կապը եղել է Էյդեր ջրանցքը, որը օգտագործեց Էյդեր գետի հունը։ Էյդեր ջրանցքի կառուցումը ավարտվեց 1784 թվականին։ Նրա երկարությունը կազմում է 43 կմ, արևմտյան ծովափի 175 կմ հաղորդակցության ջրային ուղին հաշված Քիլիից մինչև Էյդեր գետի հուն։ Այն ուներ 10 մ լայնություն և 3 մ խորություն։

Գերմանական ռազմածովային նավատորմի ծովերի հետաքրքրությունների մտահղացումները, ովքեր ցանկանում էին կապել Բալթիկ և Հյուսիսային ծովի սահմանները, առանց Դանիայի շուրջ նավարկության, և առևտրական նավագնացությունը խրախուսեց նոր ջրանցքի շահագործմանը։ Շինարարությունը տևեց 8 տարի։ Շինարարությանը մասնակցել է 9000 աշխատակից։ 1985 թվականի հունիսի 21-ին ջրանցքը պաշտոնապես բացվեց Գերմանիայի կանցլեր Վիլհելմ II-ի կողմից։

Ջրանցքի բացման տարում ջրանցքով անցել է 5258 նավ (0,8 մլն.ռեգիստրային տոննա ), 1900 թվականին 29045 նավ (4,3 մլն.ռեգիստրային տոննա ), իսկ արդեն 10 տարի անց, 1905 թվականին արդեն 33147 նավ (5,8 մլն. ռեգիստրային տոննա )[1]։

Որպեսզի ջրանցքը համապատասխանի քաղաքացիական և ռազմածովային նավատորմին, 1907-ից 1914 թվականներին ջրանցքը ընդարձակվեց։ Ջրանցքի ընդարձակումը թույլատրեց անցնելու դրեդնոուտներ (մեծ զրահանավ)[2]։ Սա նշանակում էր, որ այդ ժամանակվա ռազմական նավերը կարող էին Բալթիկայից հասնել Հյուսիսային ծով, ներգերմանական ջրային ուղով, առանց Դանիան նավարկելու անհրաժեշտության, առանց նեղ արգելափակող նեղուցների և մեկ օր ավելի շուտ։

Առաջին համաշխարհային պատերազմից և Վերսալյան պայմանագրից հետո ջրանցքը դարձավ միջազգային նշանակության, մնալով գերմանական վարչությանը։ 1936 թվականին Ադոլֆ Հիտլերը հրաժարվեց միջազգային կարգավիճակից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ջրանցքը նորից վերադարձավ միջազգային օգտագործման։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քիլի ջրանցք» հոդվածին։