Բժեգ (լեհ.՝ Brzeg [bʐɛk] — «ափ», գերմ.՝ Brieg, լատիներեն՝ Alta Ripa, սիլեզյան գերմաներեն՝ Brigg, չեխ․՝ Břeh), քաղաք Լեհաստանի հարավարևելյան մասում՝ Սիլեզիայում, Օդրա գետի ձախ ափին, Օպոլեի վոևոդությունում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի (պովյատի) վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 14,7 քառակուսի կիլոմետր տարածք։ 2004 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 38 496, 2021 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ 34.778[2][2]:

Բնակավայր
Բժեգ
գերմ.՝ Brieg
ֆր.՝ Brieg
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
Մակերես16,0 կմ²
ԲԾՄ150±1 մետր
Բնակչություն34 492 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ49-300
Պաշտոնական կայքbrzeg.pl
Բժեգ (Լեհաստան)##
Բժեգ (Լեհաստան)

Պատմություն խմբագրել

Պատմական փաստաթղթերում առաջին անգամ հիշատակվել է 1234 թվականին՝ որպես ձկնորսական և առևտրական բնակավայր[3]։ 1248 թվականին Սիլեզիայի սուքս Հենրի III-ը Բժեգին մագդեբուրգյան իրավունք է շնորհել։ 13-րդ դարի վերջերին քաղաքը պարսպապատվել է։ Մի որոշ ժամանակ Բժեգը կրել է Պարտեզ-քաղաք (
Miasto Ogrodów) մականունը[4]։ 14-րդ դարասկզբից մինչև 17-րդ դարի վերջերը գտնվել է Սրբազան հռոմեական կայսրության մեջ մտած Բոհեմիայի թագավորության կազմում, Պիաստների տոհմի մի ճյուղը հանդիսացող Բժեգի հերցոգների տիրապետության տակ (եղել է նրանց աթոռանիստ-նստավայրը), այնուհետև, սիլեզիական պատերազմի արդյունքում, դարձել է պրուսական բնակավայր։

1842 թվականին այստեղ շահագործման է հանձնվել երկաթուղային կայարանը (Վրոցլավ — Օպոլե գծի վրա)։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին՝ 1945 թվականին, Բժեգը հանձնվել է Լեհաստանին, գերմանացի բնակիչները արտաքսվել են։

Քույր քաղաքներ խմբագրել

Բժեգի պատվավոր քաղաքացիներ խմբագրել

  • Կուրտ Մազուր (1996)[5]
  • Յան Միլուն (2005)[6]
  • Ռոլանդ Ռեխե (2010)[7]
  • Ստանիսլավ Գավլովսկի (2012)[8]
  • Պավել Կոզերսկի (2018)[9]

Անվանի բժեգցիներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/031613101011-0965252?var-id=1639616&format=jsonapi
  2. 2,0 2,1 «Local Data Bank». Statistics Poland. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին. Data for territorial unit 1601011.
  3. «Local history - Information about the town - Brzeg - Virtual Shtetl». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  4. «Historia miejscowości - Informacje o mieście - Brzeg - Wirtualny Sztetl». www.sztetl.org.pl (լեհերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  5. https://brzeg.pl/miasto/25531-zmarl-kurt-masur-honorowy-obywatel-brzegu/ |język = pl
  6. https://brzeg.pl/aktualnosci/3790-odszedl-jan-milun-honorowy-obywatel-brzegu/ |język = pl
  7. https://brzeg.pl/archiwum-aktualnosci/52537-zmarl-roland-reche-honorowy-obywatel-brzegu/ |język = pl
  8. https://brzeg.pl/aktualnosci/2881-minister-i-samorzadowiec-ktory-pomogl-miastu-stanislaw-gawlowski-honorowym-obywatelem-brzegu/ |język = pl
  9. https://brzeg.pl/aktualnosci/63935-pawel-kozerski-honorowym-obywatelem-brzegu/ |język = pl

Գրականություն խմբագրել

  • Ciurlok Jerzy - O drukarzach, drukarniach i drukach śląskich; 2018, wydawca Regionalny Instytut Kultury w Katowicach, Mikołów, Katowice, isbn 978-83-952024-1-4
  • Grünhagen Colmar - Codex Diplomaticus Silesiae T. 9 Urkunden der Stadt Brieg |wydawca = Josef Max & COMP. Breslau, 1870
  • Historyczne dziedzictwo Ziemi Brzeskiej. Historia lokalna na przykładzie wybranych powiatów, miast i gmin, Dom Współpracy Polsko-Niemieckiej & Powiat Brzeski, Brzeg 2005, 83-920550-8-X.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բժեգ» հոդվածին։