Հեսլեհոլմ
Հեսլեհոլմ (շվեդերեն՝ Hässleholm), քաղաք Շվեդիայի հարավային մասում՝ Սկոնիա լենում (մարզում)։ 50 հազարից ավելի բնակիչ ունեցող նույնանուն համայնքի[4] վարչական կենտրոնն է; 1914–1970 թվականներին ունեցել է առանձին քաղաքի կարգավիճակ։ 2010 թվականի տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 18 500[5]:
Բնակավայր | ||
---|---|---|
շվեդերեն՝ Hässleholm[1] | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 1328±0,5 հեկտար | |
Բնակչություն | ▼19 435 մարդ (դեկտեմբերի 31, 2020)[2][3] | |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | |
Պաշտոնական կայք | hassleholm.se | |
| ||
ՊատմությունԽմբագրել
1860 թվականին Մալմյո-Կատրինեհոլմ երկաթգծի վրա գործարկվել է Հասլեհոլմ կայարանը։ 19-րդ դարի երկրորդ կեսին երկաթուղու ճյուղավորումներ են տարվել դեպի Քրիստիանստադ (1865), Հելսինգբորգ (1875) ու Հալմստադ, և Հասլեհոլմը դարձել է երկաթուղային կարևոր հանգույց, նաև՝ արդյունաբերական կենտրոն, որի կարևոր ձեռնարկություններից էր 1889 թվականին հիմնադրված մետաղագործական գործարանը (Hässleholms verkstäder metal plant), և կայազորային քաղաք[6]։
1888 թվականին Հասլեհոլմն ստացել է municipalsamhälle-ի, 1901-ին՝ köping-ի, 1914-ին՝ քաղաքի կարգավիճակ։ 1971 թվականին Շվեդիայում իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում դարձել է նորաստեղծ նույնանուն համայնքի վարչական կենտրոնը (այդ կարգավիճակը պահպանվում է առ այսօր)[7][8]։
Քաղաքի արևելյան մասում գործում է բացօթյա թանգարան, որտեղ 1934 թվականին հանդիսավոր կերպով բացվել է Snapphane անվանումը կրող քանդակը՝ ի հիշատակ 17-րդ դարում շվեդա-դանիական պատերազմի շրջանում այս վայրերում տեղի ունեցած մարտերի[9]։
Գործընկեր քաղաքներԽմբագրել
Անվանի անձինքԽմբագրել
- Անդրեաս Դալ, ֆուտբոլիստ
- Յոն Յոնսոն, ֆուտբոլիստ
- Ռոբին Շերնբերգ, երգիչ, Եվրատեսիլ 2013-ում ներկայացրել է Շվեդիան
- Պեռնիլա Անդերսոն, երգչուհի
- Յան Բրինկ, մրցարշավորդ
- Սոֆի Էնգել, ֆուտբոլիստ
- Գրյոնվալս, նվագախումբ
- Մարտին Ինգվարսոն, ֆուտբոլային մրցավար
- Joddla med Siv, երաժշտախումբ
- Յոհան Կարլսոնի ընտանեկան երաժշտախումբ
- Դանիել Նիկլասոն, ֆուտբոլիստ
- Անդերս Նիլսոն, TV-profil
- Ինգրիդ Սվեդե, պոռնոդերասանուհի
- Պետեր Սվերդ, ֆուտբոլի մարզիչ
- Ռոջեր Տալռոթ, ըմբշամարտիկ
- Զաքարիաս Տալռոթ, ըմբշամարտիկ
- Յանետտե Տելանդեր, գրող
- Անդրեաս Տիլիանդեր, երաժիշտ
- Լարս-Գյորան Վիբերգ, հասարակական գործիչ
ԺողովրդագրությունԽմբագրել
Քաղաքի բնակչության թվաքանակը կրել է հետևյալ փոփոխությունները [10].
Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1970–2015 թթ. | ||||
---|---|---|---|---|
Տարին | Բնակիչները | |||
1970 | 16 984 | |||
1975 | 16 813 | |||
1980 | 16 106 | |||
1990 | 16 507 | |||
1995 | 17 472 | |||
2000 | 17 289 | |||
2005 | 17 730 | |||
2010 | 18 500 | |||
2015 | 19 309 | |||
Աղբյուրը՝ SCB - Statistika Centralbyrån, Folkmängden per tätort. Vart femte år 1960 - 2016 |
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2019.
- ↑ Statistiska tätorter 2018 – befolkning, landareal, befolkningstäthet — Statistics Sweden, 2021.
- ↑ Statistiska tätorter 2020, befolkning, landareal, befolkningstäthet per tätort — Statistics Sweden, 2021.
- ↑ «Sweden: Skåne» (engleski)։ City population։ Վերցված է 28. 05. 2015
- ↑ http://www.scb.se/en/finding-statistics/statistics-by-subject-area/environment/land-use/localities-areas-population/
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-30-ին։ Վերցված է 2020-03-19
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-04-ին։ Վերցված է 2020-03-19
- ↑ http://www.baltictowns.com/cybcity/stad/hassleholm/historia.htm
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-02-16-ին։ Վերցված է 2020-03-19
- ↑ http://www.ssd.scb.se/databaser/makro/start.asp |titel=Statistikdatabasen |utgivare=Statistiska centralbyrån |hämtdatum=5 september 2011 |arkivurl=https://web.archive.org/web/20130216112310/http://www.ssd.scb.se/databaser/makro/start.asp |arkivdatum=16 februari 2013 }}