Էլիզաբեթ Ֆորբս

կանադացի նկարչուհի-պոստիմպրեսիոնիստ

Էլիզաբեթ Ադելա Ֆորբս (անգլ.՝ Elizabeth Adela Forbes, ծննդյան անունը` Ադելա Արմսթրոնգ, դեկտեմբերի 29, 1859(1859-12-29)[1][2], Կինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա - մարտի 16, 1912(1912-03-16), Newlyn, Պենզանս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), կանադացի նկարչուհի-պոստիմպրեսիոնիստ, Մեծ Բրիտանիայում Նյուլինյան դպրոցի խոշոր ներկայացուցիչ[4]։

Էլիզաբեթ Ֆորբս
անգլ.՝ Elizabeth Forbes
ԿեղծանունArmstrong, Elizabeth Adela և Forbes, Mrs. Stanhope
Ծնվել էդեկտեմբերի 29, 1859(1859-12-29)[1][2]
ԾննդավայրԿինգստոն, Ֆրոնտենակ, Օնտարիո, Կանադա
Վախճանվել էմարտի 16, 1912(1912-03-16) (52 տարեկան)
Մահվան վայրNewlyn, Պենզանս, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա
Մասնագիտություննկարչուհի
ԱշակերտներEleanor Hughes?[3]
Ներշնչվել էՋեյմս Էբբոտ Մաք-Նեյլ Ուիսթլեր
ԱմուսինՍտենհոուպ Ֆորբս
ԶավակներAlec Forbes?
 Elizabeth Adela Forbes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Ֆորբսը ծնվել է Կանադայի Օնտարիո նահանգի Քինգստոն քաղաքում, պաշտոնյայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի միակ դուստրը և ամենափոքր երեխան։ Գեղանկարչությամբ զբաղվելը Էլիզաբեթի ծնողների կողմից խրախուսվում էր դեռ վաղ մանկությունից։ Աղջկա կարողությունների հետագա զարգացման նպատակով նրան ուղարկում են Անգլիա գեղարվեստական դասընթացների։ Նա մոր հետ մեկնում է Լոնդոն և բնակություն հաստատում քեռի Չելսիի տանը[5]։ Էլիզաբեթ Արմսթրոնգն այլևս չտեսավ հորը, քանի որ մի քանի ամիս անց նա մահացավ ուղեղի կաթվածից։ 1878 թվականին Էլիզաբեթ Արմսթրոնգը վերադառնում է Կանադա Նյու Յորքով, որտեղ ծանոթանում է տեղի «Արվեստի ուսանողական լիգայի» (Art Students League) նկարիչների հետ։ Հետագա երեք տարիների ընթացքում նա դասեր է ստանում «Ուսանողական լիգայում»` այստեղ ծանոթանալով ժամանակակից եվրոպական գեղանկարչության հետ (Միլե, Բաստեն-Լեպաժ և այլն)։ Նրան դասավանդող Վիլյամ Չեյզի խորհրդով, Էլիզաբեթը 1881-1882 թվականներին հինգ ամիս դասընթացներ է անցնում Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում, Ֆրենկ Դյուվենեկի մոտ։ 1882 թվականին երիտասարդ արվեստագետը, կրկին իր «լիգայի» ընկերների խորհրդով, մոր հետ գալիս է Բրետան, Պոնտ-Ավեն[6], որպեսզի շփվի տեղական գաղութի գեղանկարիչների հետ։ Նկարելով տեղի բնակիչների դիմանկարները` Էլիզաբեթն այնուհետև դրանք ցուցադրության է ուղարկում Լոնդոնի գեղանկարիչների ինստիտուտին։ Ցուցադրության առաջին օրն արդեն բոլոր աշխատանքները վաճառվում են։ 1883 թվականին նկարչուհին մեկնում է Լոնդոն, իսկ 1884 թվականին հոլանդական Զանդվորտ, որտեղ էլ նկարում է իր լավագույն գործերից մեկը «Ձկնորսը Զանդվորտից»։ Նույն թվականի աշնանը վերադառնալով Լոնդոն, Էլիզաբեթը սկսում է ուսումնասիրել գրաֆիկայի արվեստը, այնպիսի վարպետների ղեկավարությամբ ինչպիսիք են Ուոլթեր Սիկերտը և Ջեյմս Ուիսթլերը։ Նա նկարիչ-փորագրողների Թագավորական ընկերության անդամ էր, իր գրաֆիկական աշխատանքները ցուցադրում էր Գրոսվենորի պատկերասրահում և Ջրանկարիչների թագավորական ինստիտուտում։

1885 թվականին նկարչուհին այցելում է Նյուլին և այնտեղ բնակվող գեղանկարիչների գաղութ (Նյուլինյան դպրոց)։ Այստեղ նա ծանոթանում է իր ապագա ամուսնու նկարիչ Ստենհոուպ Ֆորբսի հետ։ 1886 թվականից էլիզաբեթը բնակվում է Նյուլինում Ստենհոուպի հետ։ 1889 թվականին նրանք ամուսնանում են տեղական եկեղեցում։ Նույն թվականին Գեղարվեստի թագավորական ակադեմիայում ցուցադրվում է Ֆորբսի լավագույն կտավներից մեկը` «Դպրոցից հետո»։ 1891 թվականին նկարչուհու ստեղծագործությունները մեդալի են արժանանում Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում։ 1893 թվականին ծնվում է Էլիզաբեթի և Ստենհոուպի միակ երեխան` Ալեքսը (զոհվել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ)։ Այն բանից հետո, երբ 19-րդ դարի վերջին գաղութի նկարիչների մի մասը հեռանում են Նյուլինից, Էլիզաբեթն ու նրա ամուսինը 1899 թվականին բացում են « Գեղարվեստի Նյուլինյան դպրոցը», որտեղ դասավանդում են ուսանողներին և ծանոթներին, որպեսզի պահպանեն Նյուլինի գեղարվեստական ավանդույթները։ 1900 թվականին Էլիզաբեթ Ֆորբսը դառնում է Ջրանկարիչների թագավորական ընկերության անդամ։ 1904 թվականին նա գրում է «Արթուր արքայի անտառը» (King Arthur’s Wood) գիրքը, որտեղ տեղ են գտնում նրա պրեռաֆայելյան ոճի նկարազարդումները։ 1907 թվականից նկարչուհին մասնակցում է տեղական գեղարվեստական ընկերության կողմից հրատարակվող Paperchase թերթի ձևավորման աշխատանքներին։ Նա եղել է Պերսի Ռոբերտ Կրաֆտի կողմից ղեկավարվող Նյուլիտյան գեղարվեստական դրամատիկական ընկերության (Newlyn Artists' Dramatic Society) անդամ։ Ֆորբսն իր աշխատաքների ստեղծման ժամանակ օգտագործում էր ինչպես ջրաներկ, յուղաներկ, այնպես էլ գունամատիտներ։ Վաղաժամ մահվան մահախոսականում նրան անվանել են «Նյուլինի թագուհի»։

Ստեղծագործություններ խմբագրել

Էլիզաբեթ Ֆորբսի ստեղծագործությունների մասնակի ցանկը ներառում է[4][7]՝

  • «Երազանքի արքայադուստր», 1897, Կոռնուոլի թագավորական թանգարան, Տրուրո
  • «Պոնտ-Ավենի ծեր տիկինը», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի և Բրիտանական թանգարաններից
  • «Նյուլինյան օրիորդ», կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան
  • «Սայլակով տղաները», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի թանգարանից
  • «Սոխ մաքրող աղջիկը», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի և Բրիտանական թանգարաններից
  • «Սոխ մաքրող աղջիկը», կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան
  • «Portrait of Cicely Jesse, charcoal», Փենլի թանգարան
  • «Նկարչի դիմանկար», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի թանգարանից
  • «School is Out», 1889, կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան
  • «Կոռնիական կարկանդակ», չոր ասեղ/օֆորտ, ցուցանմուշ Փենլի թանգարանից
  • «Քննադատները», 1886 կամ 1887
  • «Մենուենտ», կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան
  • «The Pied Piper», խառը տխնիկա/թուղթ, Փենլի թանգարան
  • «Զանդվոորտի ձկնորսուհին», 1884, կտավ/յուղաներկ, Փենլի թանգարան. On loan from Newlyn Art Gallery.

«School is Out» և «Զանդվոորտի ձկնորսուհին» ստեղծագործությունները Ֆորբսի ամենահայտնի ստեղծագործություններն են[8]։

Էլիզաբեթ Ֆորբսի ստեղծագործությունները ցուցադրվում են Կանադայի ազգային պատկերասրահում, Վաշինգտոնի Կանացի արվեստի ազգային թանգարան, Կոռնուոլի թագավորական թանգարանում, Փենլի թանգարանում, Վիկտորիայի և Ալբերտի թանգարանում, Արևմտյան Կոռնուոլի արվեստի արխիվում և Լիվերպուլի, Լոնդոնի ու Մանչեստրի թանգարաններում։

Գրականություն խմբագրել

  • Carrington, Fitz Roy; Campbell Dodgson. The Print Collector's Quarterly. Catalogue of Dry Points by Elizabeth Adela Forbes ed. 1922. p. 90–100.
  • Cook, Judith, Melissa Hardie. Singing from the walls: the life and art of Elizabeth Forbes (Bristol: Sansom, 2000) reprints Sabin and adds 5 more prints along with 59 book illustrations.
  • Fox, Caroline. Stanhope Forbes and the Newlyn School, David & Charles, 1993
  • Sabin, Arthur K. The Dry-Points of Elizabeth Adela Forbes, formerly E. A. Armstrong (1859–1912) The Print Collector’s Quarterly 1922 Feb Vol 9, No. 1, p75 with a Catalogue of 41 Dry-Points.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Elizabeth Adela ForbesOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. https://cornwallartists.org/cornwall-artists/eleanor-hughes
  4. 4,0 4,1 «Elizabeth Forbes. Penlee House». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Elizabeth Armstrong Forbes. Canadian Woman Artists History Initiative
  6. «Elizabeth Adela Stanhope Forbes. National Museum of Women in the Arts». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Mrs. Lionel Birch. Stanhope A. Forbes, A. R. A., and Elizabeth Stanhope Forbes, A. R. W. S.. Cassell and Company, Limited; 1906. pp. 36.
  8. Elizabeth Adela Forbes. Cornwall Artists

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Ֆորբս» հոդվածին։