Էլիզաբեթ Մյուռեյ (անգլ.՝ Elizabeth Murray, սեպտեմբերի 6, 1940(1940-09-06)[1][2][3], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4] - օգոստոսի 12, 2007(2007-08-12)[5][6][7][…], Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարչուհի-աբստրակցիոնիստ, գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրիչ։ Նրա աշխատանքային ոճը մոտ է պոստմինիմալիզմին կամ «Երկրորդ աբստրակցիոնիզմին»[12]։ Էլիզաբեթ Մյուռեյը թողել է հսկայական ժառանգություն՝ հագեցած վառ գույների աբսուրդ ասամբլյաժներով։ Մյուռեյի ստեղծագործությունները գտնվում են այնպիսի խոշոր հավաքածուներում, ինչպիսիք են՝ Սողոմոն Գուգենհայմի թանգարանը, Հիշհորն թանգարանը և քանդակների այգին, Ժամանակակից արվեստի թանգարանը[13], Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանը[14], Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանը[15], Չիկագոյի արվեստի ինստիտուտը, Քարնեգի արվեստի թանգարանը և Ուոդսվորթ Ատենեումը։

Էլիզաբեթ Մյուռեյ
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 6, 1940(1940-09-06)[1][2][3]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էօգոստոսի 12, 2007(2007-08-12)[5][6][7][…] (66 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[8]
ԿրթությունՉիկագոյի արվեստի ինստիտուտի դպրոց և Միլս քոլեջ (1964)
ԵրկերForce of Circumstance?, Blooming?[9] և Stream?[10]
Մասնագիտություննկարչուհի, քանդակագործ, պրոֆեսոր, նկարազարդող, լուսանկարիչ և արվեստագետ
ԱշխատավայրԲարդ Քոլեջ
ԱմուսինDon Sunseri? և Bob Holman?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
 Elizabeth Murray (artist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլիզաբեթ Մյուռեյը ծնվել է 1940 թվականին Չիկագոյում։ Դժվար մանկություն է ունեցել, ընդհուպ մինչև անօթևանության դեպքեր՝ հոր հիվանդության պատճառով։

Էսթետիկ զգացողությունը նրա մոտ արթնացել է վաղ տարիքում։ Հիշելով դպրոցը՝ էլիզաբեթը նկարագրել է այն դեպքը, երբ զայրացած ուսուցիչը կարմիր մատիտով խիտ գրոտել էր իր դասարանային աշխատանքի թերթիկը։ Այս փորձը նրան բացատրել է, թե ինչ է գույնի մարմնագույն երանգը[16]։

1958 թվականին Էլիզաբեթն ընդունվել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի գեղարվեստական դպրոցը։ Իր հաջողության գրավականը նա տեսնում էր կոմերցիոն նկարչության ոլորտում։ Սակայն մի անգամ տեղական թանգարանում նա զարմանքով հայտնաբերում է Սեզանի խնձորներով նատյուրմորտի տարօրինակ գրավչությունը, որը փոխում է նրա վերաբերմունքը։ Դասի գնալիս աղջիկը բազմիցս այցելում է թանգարան, որպեսզի բացահայտի, թե ինչումն է խորհուրդը։ Ինչպես ինքն է նշում, դա իր մոտ առաջին անգամ էր։ Նայելով նկարին՝ նա նույնիսկ որոշ ժամանակ կորցնում էր տարածության և ժամանակի զգացողությունը։ «Այդ ժամանակ ես հասկացա, որ ինքս էլ կարող էի դառնալ նկարչուհի, եթե համարձակություն ունենայի և վճռականություն»։

  Ես հայտնաբերեցի, երբ դեռ երիտասարդ էի և փորձում էի հավասարակշռություն գտնել աշխարհում, ինչպես նաև այն տեղը, ուր ես կարող էի հավասարակշռել իմ տարբեր եսերը։ Բացահայտեցի, որ արվեստը ամենահարմար գործիքն էր դրա համար։ Այն փրկել է իմ կյանքը։ Այն կարող է ապաստան տալ։ Օրվա մեջ մի քանի րոպե կարող եմ ես նրա վրա հիմնվել, ես կարող եմ դուրս գալ իմ ափերից և խորասուզվել աշխատանքում, ինչն օգնում է ինձ հասկանալ աշխարհն ու նրա հակասությունները։  

Հաջորդ քայլը եղավ այն, որ գեղարվեստի երկամյա կուրսի դրամաշնորհ ձեռք բերելով նա ընդունվեց Միլս քոլեջ, որը մասնավոր բարձրագույն հումանիտար ինստիտուտ էր կանանց համար։ Այն գտնվում է Կալիֆոռնիայի Օքլենդ քաղաքում։ 1964 թվականին ստացել է արվեստի մագիստրոսի վկայագիր։ 60-ական թվականների վերջում եկել է Նյու Յորք, 70-ական թվականներից նրա աշխատանքները կանոնավոր կերպով ցուցադրվել են Փոլի Քուփեր պատկերասրահում։

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Yood J. W. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Tinti M. M. Murray, Elizabeth // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T060508
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119066238 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.nytimes.com/2007/08/13/arts/design/13murray.html?hp
  6. 6,0 6,1 6,2 Elizabeth Murray — 2008.
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. https://new.mta.info/agency/arts-design/collection/blooming
  10. https://new.mta.info/agency/arts-design/collection/stream
  11. ՄակԱրթուրի կրթաթոշակ — 1981.
  12. Можно прочесть, как Элизабет Мюрей помещают в круг нео-экспрессионистов; но это заблуждение См, например такое определение в биографической справке на популярном Интернет-ресурсе Artnet.(անգլ.)
  13. The Collection: Elizabeth Murray (American, 1940–2007), moma.org
  14. «Whitney Museum of American Art: Elizabeth Murray: Children Meeting». collection.whitney.org. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  15. Elizabeth Murray - American Abstract Painter, 1940-2007, artcyclopedia.com
  16. Smith, Roberta. (2007 թ․ օգոստոսի 13). «Elizabeth Murray, 66, Artist of Vivid Forms, Dies». New York Times. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.(անգլ.)
  17. Hagedorn, Jessica. «Elizabeth Murrayby Jessica Hagedorn / BOMB'62 : Winter 1998». BOMB — Artists in Conversation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 17-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Մյուռեյ» հոդվածին։