Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան

Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան (անգլ.՝ San Francisco Museum of Modern Art, կրճատ` SFMOMA), գեղարվեստական թանգարան Սան Ֆրանցիսկոյում, որտեղ պահպանվում են XIX-XXI դարերի արվեստի գործերի լիակատար հավաքածուներ։ Հավաքածուում ներկայացված են ավելի քան 29.000 գեղանկարներ, գրաֆիկաներ, քանդակներ, լուսանկարներ և ճարտարապետական ստեղծագործություններ, ինչպես նաև` ժամանակակից արվեստի տեսակները պատկերող արթ- օբյեկտներ։

Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան
Изображение логотипа
Տեսակժամանակակից արվեստի թանգարան և հրատարակչություն
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՍան Ֆրանցիսկո[1]
Ղեկավարության նստավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հասցե151 Third Street94103
Հիմնադրվել է1935[2]
Այցելուներ650 000 մարդ և 632 519 մարդ (2012)[3]
ՏնօրենGrace Morley?[4], John R. Lane?[5], David A. Ross?[6] և Neal Benezra?[7]
Կայքsfmoma.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սան ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարանը մասնավոր, ոչ կոմերցիոն հաստատություն է։ Այն հիմնադրվել է 1935 թվականին և կոչվել է Սան Ֆրանցիսկոյի գեղարվեստական թանգարան։ Ստեղծման համար հիմք է հանդիսացել Ալբերտ Բենդերի կողմից նվիրաբերված արվեստի 36 ստեղծագործություններից կազմված հավաքածուն, որն ներառում էր Դիեգո Ռիվերայի «Ծաղիկներ տանողը» կտավը։ Դրանից հետո հավաքածուն սկսեց ավելանալ` շնորհիվ մասնավոր հավաքածուներ ձեռք բերելու և երկարաժամկետ վարձակալության շնորհիվ։ Օրինակ, 2009 թվականին 100 տարով պայմանագիր կնքվեց Դորիս և Դոնալդ Ֆիշերների հավաքածուն պահելու համար։ Հավաքածուն ներառում է 1100 աշխատանք։

Թանգարանը դարձել է XX դ դարի առաջին մեծ հավաքածուն ԱՄՆ-ի արևմտյան ափում։ Այստեղ են անցկացվել ժամանակակից արվեստի այնպիսի նշանավոր ստեղծագործողների աշխատանքների ցուցադրություններ, ինչպիսիք են Ջեքսոն Պոլլոքը, Արշիլ Գորկին և Քլիֆֆորդ Սթիլլը։

Թանգարանն ամեն տարի շնորհում է Bay Area Treasure Award նշանակալի մրցանակը ժամանակակից արվեստում ունեցած ներդրման համար։ Այդ մրցանակին տարբեր տարիներին ստացել են Ջորջ Լուկասը, Ջիմ Քեմփբելլը, Լոուրենս Հալփրինը։ 2014 թվականին ինդուստրիալ դիզայնում ներդրում ունենալու համար մրցանակին արժանացել է Apple-ի արտաքին տեսքի հեղինակ Ջոնաթան Այվը[8]։ 1995 թվականից թանգարանը տեղակայված է Մարքեթ-սթրիթի հարավային հատվածում գտնվող շենքում, որը նախագծվել է շվեյցարացի ճարտարապետ Մարիո Բոտտոյի կողմից[9]։ Թանգարանի կենտրոնում գտնվում է ատրիում, որը պատկերում է սև ու սպիտակ գծերով ցիլինդր ու հակադրության մեջ է շենքի մյուս հատվածների հետ։

2002 թվականից թանգարանը ղեկավարում է Նիլ Բեն-Էզրան։

Հավաքածուներ խմբագրել

Նկարների ու քանդակների հավաքածուում հաշվվում է 7000 ստեղծագործություն, որոնք ստեղծվել են 1900 թվականից մինչև մեր օրերը։ Ստեղծագործությունները տարբեր ոճերի են, ֆովիզմից ու կուբիզմից մինչև պոպ-արտ և մինիմալիզմ, միևնույն ժամանակ, մեծ ուշադրություն է դարձվում աբստրակտ էքսպրեսիոնիզմին, կոնցեպտուալիզմին, գերմանական էքսպրեսիոնիզմին ու Կալիֆորնիայի արվեստին։ Թանգարանում լավ ներկայացված են Անրի Մատիսսի, Մարսել Դյուշանի, Անսել Ադամսի, Ֆրանց Մարկի Թեո վան Դույսբուրգի, Պաուլ Քլեեի, Ջեքսոն Պոլլոքի, Մարտին Քիփփենբերգերի Քլաուս ֆոն Բրուխի, Քերրի Ջեյմս Մարշալի, Էէրո Սաարինենի և այլ արվեստագետների ստեղծագործությունները։ Թանգարանն առաջիններից էր, որ իր ստեղծման հենց սկզբից սկսեց դիտարկել լուսանկարները որպես արվեստ։ Այսօր թանգարանի հավաքածուում կան ավելի քան 14.000 աշխատանքներ, որոնք ներառում են լուսանկարներ 1830-ական թվականներից, երբ կատարվել են առաջին լուսանկարները։ Թանգարանը մասնագիտանում է Կալիֆորնիայի ու ԱՄՆ-ի Արևմուտքի, ինչպես նաև` եվրոպական ավանգարդի ու ամերիկյան մոդեռնիզմի լուսանկարների ուսումնասիրության մեջ։ Հետաքրքրություն է ներկայացնում 19-րդ դարի սիրողական ու պրոֆեսիոնալ լուսանկարների հավաքածուն (որը նախկինում երբևէ չի դիտարկվել որպես արթ-օբյեկտ), ինչպես նաև` ճապոնական լուսանկարները։ Ճարտարապետության ու դիզայնի բաժինը ունի ճարտարապետական գծագրերի, մոդելների, ինստալիացիաների հավաքածուներ, որոնք հիմնականում փորձարարական բնույթ են կրում։ Մեդիա արվեստի բաժինը բացվել է 1987 թվականին. ԱՄՆ-ում այն առաջիններից մեկն է։ Այնտեղ են գտնվում Վիտո Ակկոնչիի, Դեն Գրեմի, Հերի Հիլլի, Նամ Ջուն Փայքի, Մեթյու Բարնիի, Պիեռ Յուիգի աշխատանքները, Պիպիլոտտա Րիստի, Քրիստիան Մարքլեյի տեսաիլյուստրացիաները։

Պատկերասրահ խմբագրել

Ղեկավարներ խմբագրել

Տարբեր տարիներին թանգարանը ղեկավարել են[10].

  • Գրեյս Մորլի (1935-1958)
  • Ջորջ Դ.Ս. (1958-1965)
  • Ջերալդ Նորլանդ (1966-1972)
  • Հենրի Տ. Հոփքինս (1974-1986)
  • Ջոն Ռ. Լեյն (1987-1997)
  • Դեյվիդ Ա. Ռոսս (1998-2001)
  • Սֆոմ Նիլ Բերենզա (2002 թվականից)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեստի թանգարան» հոդվածին։