Էլզա Բերգ

հոլանդացի նկարչուհի

Էլզա Բերգ (փետրվարի 19, 1877(1877-02-19)[1][2][3][…], Ռացիբուժ, Oppeln (region), Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - նոյեմբերի 19, 1942(1942-11-19)[1][2][3][…], Օսվենցիմ, Bielitz, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն[4][5]), Գերմանիայում ծնված հրեական ծագմամբ հոլանդացի նկարչուհի, առնչություն է ունեցել Բերգենյան դպրոցի հետ։

Էլզա Բերգ
Ծնվել էփետրվարի 19, 1877(1877-02-19)[1][2][3][…]
ԾննդավայրՌացիբուժ, Oppeln (region), Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 19, 1942(1942-11-19)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրՕսվենցիմ, Bielitz, Upper Silesia Province, Պրուսիայի ազատ պետություն[4][5]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԲեռլինի գեղարվեստի համալսարան
Մասնագիտություննկարչուհի, գծանկարիչ, Դիմադրության մարտիկ, ջրանկարիչ և cover artist
Ոճէքսպրեսիոնիզմ
Ժանրդիմապատկեր, բնանկար, նյու և նատյուրմորտ
Թեմաներգեղանկարչություն
ԱմուսինSamuel Schwarz?
 Else Berg Վիքիպահեստում

Ամուսանցել է հոլանդացի նկարիչ Մոմի Շվարցի հետ։

Կենսագրություն

խմբագրել
 
Վրձիններով ինքնադիմանկար (1929)

Էլզա Բերգի բնիկները եղել են Պրուսիայից, որոնք պայմանների բարելավման նպատակով տեղափոխվել են Արևելք։ Նրա հայրը ռեֆորմիստ հրեա էր և սիգարի գործարանի սեփականատեր։ 1895 թվականին Էլզան սկսել է ուսանել Անտվերպենի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ Հինգ տարի անց ծնողների ֆինանսական աջակցությամբ կրթությունը շարունակել է Բեռլինի գեղարվեստի համալսարանում[6], որտեղ ուսանել է Արթուր Կամպֆի մոտ։ Ըստ այլ աղբյուրների սովորել է նաև Փարիզում։

1905 թվականին հանդիպել է Մոմի Շվարցին, որը վերադարձել էր Նյու-Յորքից և Բեռլին էր եկել սովորելու գերմանական էքսպրեսիոնիզմ։ Նրանք միասին մեկնել են Փարիզ` ուսումնասիրելու վերջին գեղարվեստական միտումները։ Հաջորդ տարի նրանք բնակություն են հաստատել Ամստերդամում և դարձել Ժամանակակից արվեստի շարժման մի մասը։ Տարիներ շարունակ նրանք միասին են ճամփորդել, թեև աշխատել են առանձին ստուդիաներում։ 1920 թվականին ամուսնացել են, և չորս տարի անց Էլզա Բերգը դարձել է Հոլանդիայի քաղաքացի[7]։

Չնայած ֆինանսական դժվարություններին, նրանք շարունակում էին ճանապարհորդել ամբողջ Արևելյան Եվրոպայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ Երկար ժամանակ Լեո Գեստելի և նրա կնոջ հետ մնացել են Մալյորկայում, որտեղ հետաքրքրվել են կուբիզմով[7]։ Երբ նացիստները եկան իշխանության, նրանց ընկերներից շատերն ընտանիքով մեկնեցին Անգլիա կամ Միացյալ Նահանգներ։

Սկզբում նրանք Ամստերդամում ապահով էին զգում, բայց երբ հրաժարվեցին «Դեղին աստղ» կրել երբ այն դարձավ պարտադիր, թաքնվեցին Բաամբբուրգում։ Նրանց մատնեցին և 1942 թվականի նոյեմբերին Բերգին ու Շվարցին ձերբակալեցին և ուղարկեցին Օսվենցիմ, որտեղ նրանց սպանեցին ժամանումից հետո[7]։

Գրականություն

խմբագրել
  • Piet Spijk: De Bergense School en Piet Boendermaker. Kunstverzamelaar in Amsterdam en Bergen. Waanders, Zwolle 1997.
  • Linda Horn: Else Berg en Mommie Schwarz – Kunstenaarspaar in Amsterdam 1910–1942. ISBN 978-94-91196-18-8.
  • Betty van Garrel: De trommel van Else Berg. Uitgeverij & Boekhandel Bas Lubberhuizen, Amsterdam 2012, ISBN 978-90-5937-305-1.

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Else Berg — 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 Groot M. Vrouwen in de vormgeving 1880-1940 (նիդերլ.)Rotterdam: nai010, 2007.
  5. 5,0 5,1 5,2 https://jck.nl/nl/tentoonstelling/else-berg-en-mommie-schwarz-schilderspaar-uit-de-nederlandse-avant-garde
  6. Profile @ the Rijksbureau voor Kunsthistorische Documentatie
  7. 7,0 7,1 7,2 Brief biography @ Schilderijen Site.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա Բերգ» հոդվածին։