Ռացիբուժ

քաղաք հարավային Լեհաստանում

Ռացիբուժ պատմական Ռատիբուրգ (լեհ.՝ Racibórz, գերմ.՝ Ratibor, չեխ․՝ Ratiboř), քաղաք Լեհաստանում։ Մտնում է Սիլեզիայի վոևոդության մեջ։ Ունի քաղաքային գմինայի կարգավիճակ։ Ունի 75.01 կմ²։ Բնակչությունը 55.189 մարդ է (2017 թվական)[2]։

Բնակավայր
Ռացիբուժ
լեհ.՝ Racibórz
ֆր.՝ Ratibor
Դրոշ Զինանշան

ԵրկիրԼեհաստան Լեհաստան
ՀամայնքRacibórz County?, Katowice Voivodeship?, Q11825716? և Q1803401?
Մակերես74,96 կմ²
ԲԾՄ200 մետր
Բնակչություն51 257 մարդ (մարտի 31, 2021)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ47-400 a 47-445
Ավտոմոբիլային կոդSRC
Պաշտոնական կայքraciborz.pl/main/index.html և raciborz.pl
Ռացիբուժ (Լեհաստան)##
Ռացիբուժ (Լեհաստան)

Միջնադարում քաղաքը եղել է Սիլեզիայի մի քանի իշխանությունների մայրաքաղաք.

  • Ռատիբորի իշխանություն
  • Ռատիբոր-Կրնովի իշխանություն։

1840 թվականին Ռատիբորգի հերցոգի տիտղոսը ստացել է Ցու Հոհենլոե Շիլինգֆյուրստ տոհմի արքայազն Վիկտորը` Գերմանական կայսրության ապագա կայսր Խլոդվիգ ֆոն Հոհենլոեի ավագ եղբայրը։ Ներկայումս այդ տիտղոսները կրում է նրո ծոռ Վիկտոր I-ը (ծնվ.՝ 1964):

Անվան ծագում

խմբագրել

Քաղաքի անվանումը, ամենայն հավանականությամբ, առաջացել է սլավոնական Ռացիբոր (գերմանակացված տարբերակով` Ռատիբոր) անունից[3]։ Մի վարկածի համաձայն` բառն առաջացել է «rati» — գութան և «bor» — անտառ բառերից։ Սակայն այլ աղբյուրներ պնդում են, որ անվանագիտության վերջին ուսումնասիրություններով այն նշանակում է զինվորական պաշտպան, ռազմիկ։

Պատմություն

խմբագրել

5-րդ դարի վերջին տարածքը բնակեցվել է արևելագերմանական սիլինգի ցեղերով։ Այն Վերին Սիլեզիայի հնաքաղաքներից է։ Այստեղով է անցել Կրակով տանող առևտրական ճանապարհը, որը հատել է Օդրա գետը, և որտեղ բլրի գագաթին կառուցվել է Ռատիբուրգի հին ամրոցը։ Լեգենդի համաձայն` քաղաքը հիմնադրել է Ռատիբորգ իշխանը, որը եղել է սլավոնական ցեղի առաջնորդ։ Ռատիբուրգի պաշտպանական ամրոցը սլավոնական Վերին Սիլեզիայում բնակություն հաստատած գոլենշից ցեղի հինգ հենակետերից մեկն է եղել, որի արդյունքում էլ այն Ռատիբորգի իշխանության մայրաքաղաքի կարգավիճակ է ձեռք բերել։ Իշխանությունը հիմնադրվել էր 1172 թվականին, և նրա գոյությունը դադարել է 1742 թվականին, երբ Պրուսիան գրավել է այս տարածքը։

Կա ենթադրություն, որի համաձայն քաղաքն առաջին անգամ հիշատակվել է բավարացի աշխարհագրագետի` 845 թվականի աշխատության մեջ` «Դանուբից հյուսիս ընկած քաղաքների ու տարածքների նկարագրություն» (լատին․՝ Descriptio civitatum et regionum ad septentrionalem plagam Danubii)՝ որպես արևմտյան սլավոնների հինգ ամրոցներից մեկը։ Ռացիբուժը Վերին Սիլեզիայի պատմական առաջին մայրաքաղաքն է[4]։ Քաղաքի մասին հեղինակավոր աղբյուր է «Լեհական իշխանների ու կառավարողների գործերն ու ժամանակագրությունը» (լատին․՝ Cronicae etimpresa ducum priive Principalum Polonorum) աշխատությունը, որի գրել է բենեդիկտյան օրդենի ամդամ Գալ Անանունը (լատին․՝ Gallus Anonymus) 1108 թվականին, երբ լեհ իշխան Բոլեսլավ III-ը հանդես է եկել Բոհեմիայի թագավորության դեմ և տիրել է Ռատիբուրգին։ Բոլեսլավի կամքով 1137 թվականին, երբ տարածքը դարձել է Սիլեզիայի իշխանության մի մասը, հաստատվել է լեհական կառավարում։

Նշանավոր անձինք

խմբագրել
  • Եվֆեմիա Ադլերսֆելդ (1854—1941) — գերմանացի գրող, von Ballestrem di Castellengo իշխանուհի
  • Վիլիբալդ Բորովից (1893—1945) — գերմանացի ռազմական գործիչ, Երրորդ ռեյխի գեներալ-լեյտենանտ
  • Յան Ինսեր (մոտ 1345—1411) — լեհ աստվածաբան, մանկավարժ, Կրակովի համալսարանի` աստվածաբանության պրոֆեսոր, աստվածաբանության պրոֆեսոր
  • Առնոլդ Լյուդվիգ Մենդելսոն (1855—1933) — գերմանացի կոմպոզիտոր, մանկավարճ
  • Կլաուս Օգերման (1930—2016) — գերմանացի և ամերիկացի գործիքավորող, կոմպոզիտոր, պրոդյուսեր

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://bdl.stat.gov.pl/api/v1/data/localities/by-unit/012414911011-0942469?var-id=1639616&format=jsonapi
  2. «Racibórz w liczbach». Polska w liczbach.
  3. Anna Burek (2008 թ․ դեկտեմբերի 12). «Prof. Miodek dla raciborzan». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  4. Paweł Newerla: Dzieje Raciborza i jego dzielnic, с.13, Racibórz: Wydawnictwo i Agencja Informacyjna WAW, 2008. ISBN 978-83-89802-73-6.(լեհ.)

Գրականություն

խմբագրել
  • Karl August Müller: Vaterländische Bilder, oder Geschichte und Beschreibung sämmtlicher Burgen und Ritterschlösser Schlesiens beider Antheile und der Grafschaft Glatz. Zweite Auflage, Glogau 1844, S. 165—171.
  • Augustin Weltzel: Geschichte der Stadt Ratibor. Selbstverlag des Verfassers und in Commission, Ratibor 1861 (Volltext in der Google-Buchsuche — 693 Seiten in Frakturschrift, optional Download als PDF, Ausgabe der Bayerischen Staatsbibliothek)., alternativ online bei digitale-sammlungen.de
  • Augustin Bogislaus Wentzel: Geschichte des Ratiborer Archypresbiteriates. Breslau 1885.
  • Georg Hyckel: Ratibor. Ein Führer durch die Stadt und ihre Geschichte. Oberschlesische Gesellschaftsdruckerei, Ratibor 1929.
  • Georg Hyckel: Ratiborer Geschichten. Bilder aus der Geschichte der Stadt Ratibor. Auf Grund von Urkunden aus alten Archiven. Verkehrsverein, Ratibor 1937.

Արտաքին հղումներ

խմբագրել