Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղարվեստի թագավորական ակադեմիա (այլ կիրառումներ)

Անտվերպենի Գեղարվեստի թագավորական ակադեմիա (հոլ.՝ Koninklijke Academie voor Schone Kunsten van Antwerpen), Բելգիայի Անտվերպեն քաղաքում գործող եվրոպայի արվեստի ամենահին ակադեմիաներից մեկը։ Հիմնադրվել է 1663 թվականին Էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պալատական նկարիչ Դավիդ Կրտսեր Տենիրսի կողմից։ Տենիրսը եղել է Սուրբ Ղուկասի գիլդիայի վարպետ և միջնորդել է Իսպանիայի Ֆիլիպ IV թագավորին Անտվերպենում գեղարվեստի թագավորական ակադեմիա ստեղծելու համար։

Գեղարվեստի թագավորական ակադեմիա
Տեսակart academy?
Հիմնադրված էհուլիսի 6, 1663
ՀիմնադրիրԴավիդ Կրտսեր Տենիրս
Երկիր Բելգիա
ՏեղագրությունԱնտվերպեն
Կայքap-arts.be/academie(նիդեր.)
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) (Բելգիա)##
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն) (Բելգիա)
Գեղարվեստի թագավորական ակադեմիա (Անտվերպեն), Բելգիա

19-րդ դար խմբագրել

Գեղարվեստի ակադեմիան ձևավորվել է որպես միջազգայնորեն ընդունված գեղարվեստի, ճարտարապետւթյան և դիզայնի ինստիտուտ։ 19-րդ դարից սկսած ակադեմիայում սովորել են իռլանդացի, գերմանացի, հոլանդացի, լեհ արվեստագետները։ Գուստավ Ուապերսի (1803-1874) ղեկավարությամբ և Հենդրիկ Կոնսիանսի աջակցությամբ ակադեմիայում էական բարեփոխումներ իրականացվեցին։ Ակադեմիայի ցուցասրահում կազմակերպվեց կարևոր հավաքածուների ցուցադրությունը։ 1890 թվականին ակադեմիան դարձավ Գեղարվեստի թագավորական թանգարան (հոլանդերեն՝ Koninklijk Museum voor Schone Kunsten) և տեղափոխվեց Անտվերպենի ներկայիս տարածք։ 1880 թվականին Անտվերպենի ակադեմիա ընդունվեց խոստումնալից նկարիչ Հենրի վան դե Վելդը, ով դարձավ 20-րդ դարի առաջատար ճարտարապետներից ու դիզայներներից մեկը։ 1885 և 1886 թվականներին՝ մինչև Ֆրանսիա մեկնելը, Անտվերպենի համալսարանում Վինսենթ վան Գոգը գեղանկարչության դասեր է առել։ 1885 թվականին Լեոպոլդ II թագավորի հանձնարարությամբ ստեղծվում է Անտվերպենի գեղարվեստի ազգային բարձրագույն ինստիտուտը (Nationaal Hoger Instituut voor Schone Kunsten) որպես հետբուհական ծրագիր՝ հիմնված Փարիզի գեղարվեստի դպրոցի վրա[1]։

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

  • Լոուրենս Ալմա-Թադեմա
  • Ուիլյամս Սիվեր Ադամս
  • Յան վան Բեերս
  • Ուիլհելմ Բուշ
  • Ջորջ Էդմուն Բաթլեր
  • Ժան Կոքս
  • Ջոն Դունկան
  • Պիտեր Ֆրանցիսկուս Դիրկս
  • Ֆրանսուա Անդրե Դյուրլե
  • Յան Ֆաբր
  • Դավիդ Ֆոգի
  • Ֆրանս Գեերտս
  • Հյուգո Հեյրման
  • Ֆլորիս Ջեսպերս
  • Նիկեզ դե Կեյզեր
  • Ժոզզեֆ Լամբո
  • Էվերտ Լառոկ
  • Ուիլյամ Լոքսդեյլ
  • Ֆորդ Մեդոքս Բրաուն
  • Գուստավ Մեցգեր
  • Ջեֆ ՆիսԼյուկ Տեյմանս
  • Ռոդերիկ Օ՛քոնոր
  • Ուոլտերն Օսբորն
  • Պանամարենկո
  • Հենրի վան դե Վելդ
  • Վինսենթ վան Գոգ
  • Դրիս վան Նոտեն
  • Պիտ Վերհարտ
  • Միշել Մարի Շառլ Վերա

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել