Էլեոնորա Մանդալյան (անգլ.՝ Eleonora Mandalian, օգոստոսի 6, 1939(1939-08-06), Մոսկվա, ԽՍՀՄ), գրող, քանդակագործ, նկարիչ, լրագրող, մանկավարժ։

Էլեոնորա Մանդալյան
Ծնվել էօգոստոսի 6, 1939(1939-08-06) (84 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկագիր, լրագրող, գրող և սցենարիստ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
 Eleonora Mandalian Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էլեոնորա Մանդալյանը ծնվել է Մոսկվայում։ Սովորել է տեղի № 47 միջնակարգ դպրոցում։

1959 թվականին տեղափոխվել է Երևան՝ պայմանավորված ամուսնությամբ։ 1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ակադեմիայի (նախկինում՝ Արվեստի և թատրոնի ինստիտուտ) քանդակագործության ֆակուլտետը։ Աշխատել է «Հայֆիլմ» կինոընկերությունում՝ որպես կինոյի նկարիչ, ապա՝ նկարիչ-մուլտիպլիկատոր։

Մանդալյանի քանդակները կանոնավոր կերպով ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսներում։ Զուգահեռ Երևանի № 71 դպրոցում 20 տարի շարունակ դասավանդել է կերամիկական և կիրառական արվեստի փորձարարական դասընթացներ՝ օգտագործելով իր սեփական մեթոդիկան և ծրագիրը։ Ռուսաստանի մանկավարժական գիտությունների ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն մանկավարժության ոլորտում։

1964 թվականից մինչ օրս զբաղվում է լրագրությամբ։ 1990 թվականին ամուսնու և երկու որդիների հետ տեղափոխվել է Մոսկվա։ Աշխատել է ԽՍՀՄ Պետկինոյում («Սիրին» ընկերություն)՝ որպես սցենարիստ, ապա՝ Ռուսաստանի կրթության ակադեմիայի գեղարվեստական կրթության և մշակութաբանության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։

1994 թվականից առ այսօր ընտանիքի հետ ապրում է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում։ Աշխատել է որպես «Պանոմարա» ալմանախի խմբագիր և վարել «Անճանաչելի» խորագիրը կրող սյունակը, այնուհետև եղել է Կենսաբանական իմիջների ինստիտուտի համակարգչային դիզայները։

Ստեղծագործություններ խմբագրել

Մանդալյանն ունի ավելի քան երեք տասնյակ հրատարակված գիրք գիտական ֆանտաստիկայի և ֆենտեզի ժանրում՝ հեղինակային ժողովածուներ, մասնակցություն ալմանախներին։ Խորհրդային տարիներին տպագրվել է «Մանկական գրականություն», «Երիտասարդ գվարդիա», «Խորհրդային գրող․ Օլիմպոս», «Խորհրդային գրող» հրատարակչություններում, «Որոնող», «Գիտություն և կրոն», «Գրական Հայաստան» ամսագրերում։

Երևանում պարբերաբար տպագրվել է «Կոմունիստ» կենտրոնական թերթում (արվեստի և մանկավարժության մասին հոդվածներ), «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում (գեղարվեստական ստեղծագործություններ), «Ծիծեռնակ» և «Պիոներ» մանկական ամսագրերում (նկարազարդումներ, հոդվածներ), «Ոզնի» կատակերգական ամսագրում (ծաղրանկարներ)։

Ամերիկայում բնակվելու տարիներին Էլեոնորա Մանդալյանը ավելի քան հազար հոդված է գրել ռուսալեզու թերթերի ու ամսագրերի համար։ Դրանց թվում են՝ «Փաստեր և փաստարկներ», «Կոմսոմոլսկայա պրավդա»[1], հայկական ամսագիր «Նոյան տապան» (Մոսկվա)[2], «Նոր ռուսական խոսք» (Նյու Յորք), «Պանորամա» (Լոս Անջելոս)[3], «Նոր Լույսի ներքո» (Նյու Յորք)։ Տպագրվել է նաև մի շարք ամսագրերում՝ «Seagull» (Բալթիմոր)[4], «Մտահորիզոն» (Բոստոն)[5] և «Նոր ոճ» (Անգլիա)[6]։

2012 թվականին ԱՄՆ-ում հրատարակվել է Էլեոնորա Մանդալյանի «Չարի անատոմիան» գիտաֆանտաստիկ վեպը։

2016-2017 թվականներին Մանդալյանի ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն թողարկվել է էլեկտրոնային և աուդիո գրքերով, որոնք վաճառքի են հանվել բոլոր խոշոր ինտերնետ-խանութներում, այդ թվում՝ «Amazon», «Google Play», «LitRes»[7][8][9][10]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Авторы. МАНДАЛЯН Элеонора, г. Лос-Анджелес, Калифорния
  2. «Ноев Ковчег. Элеонора Мандалян». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  3. Русский Базар. Элеонора Мандалян
  4. Чайка. Элеонора Мандалян
  5. Кругозор. Элеонора Мандалян
  6. New Style. Элеонора Мандалян
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 3-ին.
  9. https://www.soyuz.ru/persons/310594
  10. https://aldebaran.ru/author/mandalyan_yeleonora/)
  11. Избранные персоналии

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա Մանդալյան» հոդվածին։