Նոյան տապան (թերթ), տասներկու երկրներում տարածվող հայկական սփյուռքի տեղեկատվական-վերլուծական միջազգային թերթ։

Նոյան տապան
Տեսակթերթ
Հիմնադրվել էօգոստոս 1997
Կայքnoev-kovcheg.ru

Պատմություն խմբագրել

Թերթի առաջին համարը լույս տեսավ 1997 թվականի օգոստոսին։ Թերթի հիմնադիրն է «Նոյան Տապան Մեդիա» ՍՊԸ-ն՝ ի դեմս նրա տնօրեն Գրիգորի Անիսոնյանի, որն էլ դարձավ թերթի գլխավոր խմբագիրը[1]։

Հիմնադրման պահից սկսած՝ «Նոյան տապան» թերթը սկսեց արտացոլել ԱՊՀ երկրների և հեռավոր արտասահմանյան հայկական սփյուռքի կյանքը։ Հրատարակության գլխավոր խնդիրն է Հայաստանի սահմաններից դուրս բնակվող հայրենակիցներին ծանոթացնել հայրենիքի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին։ Իր հերթին թերթը հայտնի է դառնում ոչ միայն հայ, այլև ցանկացած ռուսալեզու՝ ուկրաինացի, բելառուս, մոլդովացի, վրացի, ռուս և ադրբեջանցի ընթերցողների շրջանում։

Հանրամատչելի բաժիններն են՝ «Հայրենակիցներ», «Ամբիոն», «Նորագույն պատմություն», «Սփյուռք», «Եկեղեցի», «Լուրեր Թբիլիսիից», «Լուրեր Բաքվից», «Հիշողություն», « ԱՊՀ-ի լուրեր», «Մեծ հայեր» և նոր բաժինները՝ «Գործարարները սփյուռքում» և «Հայկական սփյուռքն այսօր»։

Տպաքանակ և տարածում խմբագրել

Թերթը թողարկվում է ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով։ Թերթի ծավալը 12-18 էջ է, թողարկման հաճախականությունը՝ ամիսը մեկ անգամ, ձևաչափը՝ A2, տպաքանակը՝ 104 500 օրինակ։ Մոսկվայում տարածվող տպաքանակը 65 000 օրինակ է։

«Նոյան տապան» թերթը տարածվում է 12 երկրների 85 քաղաքներում։ Հոդվածների հեղինակները քաղաքագետներ են, դիվանագետներ և մշակութային գործիչներ[2]։

Մրցանակներ խմբագրել

Թերթը և նրա անձնակազմն ունեն մի շարք պարգևներ։ Լրագրող և թերթի գլխավոր խմբագիր Գրիգոր Անիսոնյանը հայկական ԶԼՄ-ների զարգացման մեջ նշանակալի ներդրում ունենալու համար արժանացել է «Կարոտ-2009» մրցանակին[3]։

2007 թվականի սեպտեմբերի 19-ին «Ararat Park Hyatt» հյուրանոցում թերթի առաջին համարի հրատարակման տասնամյակի առթիվ բարեգործական «Ազգային փառք:Հայրենիք» հիմնադրամի նախագահ Լևոն Կարագոզյանը և հիմնադրամի դափնեկիրներից մեկը՝ Վիկտոր Իլյուխինը, գլխավոր խմբագրին հանձնեցին «Փառքի սուտակե խաչ»` «ռուս-հայկական հասարակական և մշակութային կապերի զարգացման գործում ունեցած ներդրման համար»[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Анисонян Григорий Юрьевич — Энциклопедия фонда «Хайазг»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. «Ноев Ковчег» — 10 лет плавания(չաշխատող հղում)
  3. «В Москве прошел второй международный фестиваль «Карот»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 3-ին.
  4. «Десятилетний юбилей отмечает международный армянский ежемесячник «Ноев Ковчег»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.
  5. «10-летие «Ноев Ковчег»» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 30-ին.

Հղումներ խմբագրել