Վահան Արամունի
հայ արձակագիր, բանաստեղծ
Վահան Խաչատուրի Արամունի (դեկտեմբերի 12, 1914, Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - հունվարի 20, 1966, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1942 թվականից։
Վահան Արամունի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1914 |
Ծննդավայր | Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հունվարի 20, 1966 (51 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր և բանաստեղծ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Վահան Արամունի Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կարս քաղաքում։ Վաղ հասակում զրկվել է ծնողներից։ 1934 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագրական ֆակուլտետը։ 1935 թվականից աշխատել է Երևանի թերթերի խմբագրություններում, ռադիոկոմիտեում։
Ռուսերեն լույս է տեսել նրա «Հանդիպում» գիրքը (Երևան, 1956)։ Մահացել է Երևանում[1]։
Վ. Արամունու երկերի մատենագրություն
խմբագրել- Առաջին փորձեր (ոտանավորներ), Երևան, Պետհրատ, 1932, 19 էջ։
- Կանաչ երգեր (բանաստեղծություններ), Երևան, Պետհրատ, 1938, 68 էջ։
- Երգեր (բանաստեղծություններ, պոեմներ, բալլադներ), Երևան, Պետհրատ, 1939, 164 էջ։
- Բալենիներ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1945, 72 էջ։
- Բանաստեղծություններ, Երևան, Հայպետհրատ, 1948, 86 էջ։
- Գարնանային օրեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 78 էջ։
- Իմ աշխարհ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1955, 120 էջ։
- Հայաստանն իմ սրտում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1958, 176 էջ։
- Գարունն իմ այգում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1962, 156 էջ։
- Հասմիկ, ներիր ինձ (վեպ), Երևան, «Հայաստան», 1965, 260 էջ։
- Լեռնային ամրոցներում (վավերագրական վիպակ), Երևան, «Հայաստան», 1966, 216 էջ։
- Շատ բան չեմ ուզում (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 244 էջ։
Վ. Արամունու կատարած թարգմանությունները (ռուսերենից)
խմբագրել- Սերգեյ Միխալկով, Կարևոր գործեր (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 16 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայկ Խաչատրյան (1981). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 54.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահան Արամունի» հոդվածին։ |