Համաշխարհային ժամանակ
Համաշխարհային ժամանակ կամ UT (անգլ.՝ Universal Time), ժամանակի սանդղակ՝ հիմնված Երկրի պտույտի վրա։ Համաշխարհային ժամանակը համարվում է Գրինվիչի միջին ժամանակի (GMT) ժամանակակից փոխարինողը։ Հաճախ շփոթվում է համաշխարհային կոորդինացված ժամանակի հետ (UTC)։ Համաշխարհային ժամանակը սկսել է կիրառվել 1925 թվականի հունվարի 1-ին։ Փաստացի «համաշխարհային ժամանակը» բազմիմաստ հասկացություն է, քանի որ գոյություն ունի նրա տարբեր տարբերակներ։ Դրանցից գլխավոր են հանդիսանում UT1 և UTC։ Մնացածները հիմնված են հեռավոր երկնային մարմինների նկատմամբ Երկրի պտույտով։Երկրի և UT-ի ռոտացիան մոնիտորինգի ենթարկվում է Միջազգային տեղեկատվական համակարգերի ծառայության (IERS) կողմից։ Միջազգային աստղագիտական միությունը նույնպես ներգրավված է ստանդարտներ սահմանելու գործում, սակայն հեռարձակման ստանդարտների վերջնական որոշումը կայացնում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը կամ ՄՄԸ-ն[1]։
Համաշխարհային ժամանակի տարբերակներ
խմբագրելԳոյություն ունեն համաշխարհային ժամանակի հետևյալ տարբերակները.
- UT0 համաշխարհային ժամանակ, որը որոշվում է աստղերի, Լուսնի կամ Երկրի արհեստական արբանյակների օրապտույտով։ UT0-ի համար հաշվի չի առնվում Երկրի աշխարհագրական բևեռների և պտտման առանցքի ակնթարթային շեղումները։ Այդ շեղումը կոչվում է Երկրի բևեռների շարժում[en] ։ Այդ շարժումը բերում է Երկրի կետերի տեղաշարժի մի քանի մետրով, և տարբեր դիտորդներ ստանում են տարբեր արժեքներ։ Այդ պատճառով այն խիստ համաշխարհային և ճշգրիտ չէ։
- UT1 կամ ունիվերսալ ժամանակ, համաշխարհային ժամանակի հիմնական տարբերակը՝ տեղական միջին արեգակնային ժամանակը 0°լայնությունում[2]։ UT1 հաշվում են միջազգայի երկնային կոորդինատային համակարգի նկատմամբ (ICRS)։ ICRS-ի նկատմամաբ հաշվում են նաև Երկրի պտտման անկյունը (անգլ.՝ Earth Rotation Angle, ERA), որը հանդիսանում է գրինվիչյան միջին աստղային ժամանակի փոխարինողը (GMST)։ Երկրի պտտման անկյունը կարելի է ստանալ UT1-ից
[ռադ], բանաձևով
որտեղ , իսկ ՝ UT1 ժամանակը հուլյան օրերով[3]։
- UT0-ի նման, UT1 համաշխարհային ժամանակըհանդիսանումէ Երկրի անհավասարաչափ պտույտի անհավասարաչափ հետևանքը։
- UT1R, UT1-ի ավելի հարմարեցված տարբերակն է, որտեղ հաշվի են առնվում մակընթացությունների պատճառով Երկրի շարժման պարբերական խոտորումները, в UT1R ներառում է 62 հարմարեցում 5,6 օրից մինչև 18,6 տարի պարբերությամբ[4]։
- UT2, UT1-ի ավելի հարմարեցված տարբերակն է, որտեղ հաշվի են առնվում պարբերական եղանակային խոտորումները։ UT2 իրենից ներկայացնում է, հիմնականում պատմական հետաքրքրություն, քանի որ շատ քիչ է օգտագործվում։ UT2 որոշվում է հետևյալ բանաձևով։
[վ],
որտեղ t — ժամանակն է բեսելև տարվա տեսքով[5]. - UT2R, հարմարեցված է UT1, UT1R -ի բոլոր կետերով։ Համարվում է ամենաքիչ շեղում ունեցողը։ Նրա շեղումները կապված են տեկտոնական սալիկների, մթնոլորտում ՝ օդի և Երկրի մանտիայում շարժումների հետ։
- UTC, համաշխարհային կոորդինացված ժամանակը, UTC քաղաքացիական ժամանակի հիմքն է, որը տարբերվում է միջազգային ատոմային ժամանակից վայրկյանների որոշ թվով և նույնպես տարբերվում UT1-ից վայրկյանների կոտորակային թվով։ UTC-ն մտցվել է հնացված Գրինվիչի միջին ժամանակի (GMT) փոխարեն։ UTC-ի նոր ժամանակի սանդղակը մտցվել է, քանի որ GMT-ի սանդղակը անհարթ էր և կապված էր Երկիր մոլորակի օրական պտույտի հետ։ UTC-ի սանդղակը հիմնված է Միջազգային ատոմային ժամանակի (TAI) հարթ սանդղակի վրա և տվյալ պահին ամենահարմարն է քաղաքացիական օգտագործման համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ McCarthy, Seidelmann, Ch. 18
- ↑ Универсальное время
- ↑ Dennis D. McCarthy & P. Kenneth Seidelmann, Time: From Earth Rotation to Atomic Physics, 2009, pp. 15—17, 62—64, 68—69, 76.
- ↑ Earth rotation variations due to zonal tides
- ↑ Date and Time Definitions Արխիվացված 2017-10-07 Wayback Machine n.d.