Զբոսաշրջությունը Թուրքիայում
Զբոսաշրջությունը Թուրքիայում (թուրքերեն՝ Türkiye'de turizm), Թուրքիայի Հանրապետության տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Վերջին տասնամյակում զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության և համախառն ներքին արդյունքի մեջ։ Ամեն տարի Թուրքիա է այցելում շուրջ 2 միլիոն մարդ, ովքեր այս երկրում ծախսում են ավելի քան 510 հազար ամերիկյան դոլար։
Թուրքիան համարվում է աշխարհի վեցերորդ ամենացանկալի ուղղությունն օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Այս ցուցանիշով Թուրքիան զիջում է միայն Ֆրանսիային, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Իսպանիային, Չինաստանին և Իտալիային։
Թուրքիան ունի բոլոր նախադրյալները սպասարկման ոլորտի այս ճյուղի զարգացման համար։ Երկրի ափերը ողողում են Միջերկրական, Եգեյան, Մարմարա և Սև ծովի ջրերը։ Դրանց մերձակա շրջաններին բնորոշ է մերձարևադարձային միջերկրածովյան կլիման։ Թուրքիայի ջրափնյա գծի ընդհանուր երկարությունը կազմում է 7200 կմ։ Երկրում գործում են ընդհանուր հաշվով 2870 հյուրանոցներ, որոնք կարող են տեղավորել մինչև 700 հազար մարդ[1]։ Թուրքիան զբաղեցնում է երկրորդ տեղը Եվրոպայում և յոթերորդն աշխարհում՝ ըստ տաք աղբյուրների թվի (Տարածքով հոսում են 1300 տաք աղբյուրներ)։ Տրանսպորտային ցանցը թույլ է տալիս հարմարավետորեն շարժվել երկրի ցանկացած հատվածում[2]։ Թուրքիայի տարածքում կան մի շարք հնավայրեր և ավերակներ, որոնք պահպանվել են հին հունական և հռոմեական ժամանակահատվածից։ Թուրքիայի տարածքում են գտնվում լեգենդար Տրոյա քաղաքի ավերակները։
Թուրքիայի խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը, համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը։ Այն նաև համարվում է երկրի զբոսաշրջային գլխավոր կենտրոնը։
ՎիճակագրությունԽմբագրել
Ըստ 2012 թվականի տվյալների՝ Թուրքիա այցելած արտասահմանյան քաղաքացիների թիվը կազմել է 130 միլիոն մարդ։ Նրանցից 45 միլիոնը վայրէջք է կատարել Ստամբուլի Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան օդանավակայանում, իսկ 25 միլիոնը՝ Անթալիայի օդանավակայանում[3]։
2014 թվականին Թուրքիա այցելել է ավելի քան 41 միլիոն մարդ։ Զբոսաշրջիկների հիմնական զանգվածը եկել է Գերմանիայից, Բուլղարիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Ռուսաստանից, Հունաստանից, Վրաստանից և Ադրբեջանից։ Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության գրասենյակը՝ օտարերկրյա զբոսաշրջիկները համալրել են երկրի բյուջեն ավելի քան 34 միլիարդ ամերիկյան դոլարով։ 2015 թվականին զբոսաշրջության ոլորտում իրավիճակը կտրուկ փոխվել է։ Այն կապված էր ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման հետո[4]։ Այսպիսի իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ թուրքական կործանիչը Սիրիայում կրակել էր ռուսական ուղղաթիռի վրա։ Փետրվարին պարզ դարձավ, որ ռուս և եվրոպացի զբոսաշրջիկների պասիվությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ այս շրջանում Թուրքիայի գլխավոր տուրիստական կենտրոնը՝ Ստամբուլը, գտնվում էր հարձակումների և ահաբեկչությունների թիրախում։
2016 թվականին Թուրքիա ժամանած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 90%-ով։ Գերմանացի զբոսաշրջիկների մեկնումը նվազել է 30 %-ով, Դանիայից մեկնումը 15 %-ով, իսկ Մեծ Բրիտանիայից՝ 36 %-ով։ Միևնույն ժամանակ աճելի է զբոսաշրջիկների ներհոսքը Իսրայելից, Ուկրաինայից և Վրաստանից։
Թուրքիան հայ զբոսաշրջիկներ համար ևս համարվում է զբոսաշրջային կարևոր ուղղություն։ Հայ զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ հիմնականում Անթալիայում և Ստամբուլում։
N | Պետություն | 2015 | 2016 |
---|---|---|---|
1 | Գերմանիա | 5 580 792 | 3 890 074 |
2 | Վրաստան | 1 911 832 | 2 206 266 |
3 | Մեծ Բրիտանիա | 2 512 139 | 1 711 481 |
4 | Բուլղարիա | 1 821 480 | 1 690 766 |
5 | Իրան | 1 700 385 | 1 665 160 |
6 | Ուկրաինա | 706 551 | 1 045 043 |
7 | Նիդերլանդներ | 1 232 487 | 906 336 |
8 | Ռուսաստան | 3 649 003 | 866 256 |
9 | Ադրբեջան | 602 488 | 606 223 |
10 | Ֆրանսիա | 847 259 | 555 151 |
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Real Estate(չաշխատող հղում) // Invest in Turkey
- ↑ Թուրքիան, որպես տրանսպորտային կարևոր հանգույց
- ↑ «Զբոսաշրջությունն Անթալիայում՝ րտասահմանյան մուտքը Թուրքիայի տարածք»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-07-ին։ Վերցված է 2017-03-21
- ↑ Ռուս-թուրքական հարաբերությունները Թուրքիայի զբոսաշրջության ասպարեզում // WSJ թերթ
Արտաքին հղումներԽմբագրել
- Թուրք լրագրողը ներկայացնում է իր երկրում զբոսաշրջության ոլորտի անկման պատճառները // Лента.ру, 20.04.2016
- Զբոսաշրջությունը Թուրքիայում վերջին տասնամյակում Archived 2016-08-06 at the Wayback Machine. // Անթալիան այսօր, 21.04.2016
- Զբոսաշրջությունը Թուրքիայի Հանրապետությունում // Лента.ру, հուլիս, 2016
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Զբոսաշրջությունը Թուրքիայում կատեգորիայում։ |