Զաք Բրաֆ

ամերիկացի դերասան

Զաքարի Իսրայել (Զաք) Բրաֆ (անգլ.՝ Zachary Israel «Zach» Braff, ապրիլի 6, 1975(1975-04-06)[1][2], South Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, որին մեծ ճանաչում է բերել «Կլինիկա» սերիալի Ջոն Դորիանի դերը։ Զաքը մի քանի անգամ առաջադրվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։

Զաք Բրաֆ
անգլ.՝ Zachary Braff
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1975(1975-04-06)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրSouth Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնհուդայականություն
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Columbia High School?
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հնչյունավորող, բլոգեր, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, գրող, ռեժիսոր, կատակերգու և պրոդյուսեր
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքzachbraff.com
Ստորագրություն
Изображение автографа
 Zach Braff Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

Զաք Բրաֆը ծնվել է 1975 թվականի ապրիլի 6-ին Սաութ-Օրինջ ավանում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ)՝ հրեական ընտանիքում։ Հայրը՝ Հել Բրաֆը, իրավաբան ու պրոֆեսոր է, իսկ մայրը՝ Էնն Բրոձինսկին, կլինիկայի հոգեբան է։ Երբ Զաքը դեռ երեխա էր, իր ծնողները ամուսնալուծվել ու ստեղծել են նոր ընտանիք։ Զաքը եղել է ընտանիքի ամենափոքր երեխան։ Նա ունի միջնեկ եղբայր՝ Ջոշուան, և ավագ եղբայր՝ Ադամ Ջեյը, որոնք համատեղ աշխատել են հեռուստատեսային սցենարների վրա, և քույր, որը մոդել է։ Հարցազրույցներից մեկում Զաքն ասել է, որ կինեմատոգրաֆիայով զբաղվելը վաղ մանկուց իր ցանկությունն է եղել[3]։ Նրան 10 տարեկան հասակում ախտորոշել են «օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում» հիվանդությունը[4]։

Մեյփլվուդում (Նյու Ջերսի նահանգ) Զաք Բրաֆը ավարտել է դպրոցը, որտեղ մասանկցել է դպրոցական հեռուստակայանի գործունեությանը։ Այնուհետև 1993-1997 թվականներից սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում (Իլինոյսի նահանգ), որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան կինեմոտոգրաֆիայի բնագավառում։ Քոլեջում եղել է Ֆի Կապա Պսի եղբայրության անդամ[5]։

Կարիերա

խմբագրել

Իր կարիերան Զաքը սկսել է Նյու-Յորքի հասարակական թատրոնում, որտեղ մասնակցել է Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» և «Մակբեթ» պիեսներում։ Դրանց հետ զուգահեռ նա նկարահանվել է Վուդի Ալլենի «Խորհրդավոր սպանություն Մանհեթենում» ֆիլմի էպիզոդում և մասնակցել «Դայակների ակումբ» դիսնեյյան շոուի էպիզոդի նկարահանումներին։

 
Զաք Բրաֆը 2010 թվականին

2001 թվականին Զաքը սկսել է նկարահանվել «Կլինիկա» կատակերգական սերիալում բժիշկ Ջոն Դորիանի դերում։ Այս դերի համար Բրաֆը երեք անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և մեկ անգամ «Էմմի» մրցանակների։ Նա նաև ռեժիսորություն է արել «Կլինիկա» հեռուստասերիալի մի քանի սերիալներում։

2004 թվականին Զաքը գրել է «Այգիների երկիր» ֆիլմի սցենարը, որը նկարահանվել է այնտեղ և հանդես եկել որպես ռեժիսոր։ Ֆիլմը նկարահանվել է հայրենի Բրաֆա նահանգում, այդ թվում Սաութ-Օրինջ, Մեյպլվուդ և Տանաֆլայ քաղաքներում։ Պրոդյուսերները այնքան էլ լավ չեն ընդունել այս ֆիլմը, որի վրա Զաքն աշխատել է կես տարի։ Բայց 2005 թվականին «Այգիների երկիր» ֆիլմը ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ լավագույն սաունդթրեքի համար։

Նույն 2004 թվականին Բրաֆը մասնակցել է «Փոքրիկ ճուտիկը» մուլտֆիլմի և «Kingdom Hearts II» տեսախաղի կերպարներից մեկի հնչյունավորմանը, նկարահանվել է «Դանդաղ զարգացում» սերիալի դրվագում։ Զաք Բրաֆը 2005 թվականին խաղացել է Էշթոն Քաթչերի հետ իր «Punk'd» շոուի ժամանակ, որը հայտնի է ԱՄՆ-ում։

Բրաֆը 2006 թվականին նկարահանվել է «Հրաժեշտի համբույր» ֆիլմի գլխավոր դերում։ Աշխատել է նաև իր համար նախատեսված սցենարի վրա։ «Հրաժեշտի համբույր» ֆիլմի ռեժիսորն իր հարցազրույցներում Զաքին համեմատել է երիտասարդ Թիմ Ալենի հետ՝ նկարագրելով նրան որպես «աներևակայելի շփվող․․․ սովորական տղա, ինչպես բոլորը»։

Զաք Բրաֆը 2007 թվականին NBC հեռուստաալիքի հետ պայմանագիր է կնքել «Կլինիկայի» յոթերորդ եթերաշրջանում նկարահանվելու համար։ Նրա հոնորարը կազմել է 350 000 դոլար սերիայի համար, որը նրան դարձրել է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասաններից[6]։ Նույն թվականին նկարահանվել է «Նախկին սիրեկանը» ֆիլմում։

Բացի այդ, Բրաֆը բանակցություններ է վարել «Ո՞վ ես դու, պարոն Բրուքս» ֆիլմում դերի համար, սակայն հրաժարվել է հօգուտ «Բաց սրտեր» ֆիլմի։

2010 թվականին Զաքը նկարահանվել է «Կյանքի բարձր գինը» դրամայում, որտեղ պատմվում է տղամարդու և աղջկա պատահական հանդիպման մասին, որը փոխում է նրա կյանքը ընդմիշտ։ Մեկ տարի անց նրան հրավիրել են «Նախկինը» սերիալում նկարահանվելու որպես հրավիրված աստղ, որտեղ նույնպես խաղացել է Զաքի լավագույն ընկերը՝ Դոնալդ Ֆեյսոնը։ 2012 թվականին նկարահանվել է «Ժամանակի գույնը» դրամայում։ 2013 թվականին նկարահանվել է «Օզ։ Մեծն ու սարսափելին» ֆիլմում, որտեղ հնչունավորել է կերպարներից մեկին՝ կապիկ Ֆինլիին, որը սյուժեի համաձայն ֆիլմի գլխավոր հերոսի հավատարիմ ուղեկիցն էր։

Բացի այդ, Զաք Բրաֆը մի քանի երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր է, այդ թվում՝ Գևինա Դեգրոյի «Chariot», Ջոշուա Ռադինայի «Closer», «Cary Brothers» խմբի «Ride» և «Lazlo Bane» խմբի «Superman»։ Բայց դրան հակառակ Բրաֆն իր հարցազրույցում պնդել է, որ երաժշտությունից ոչինչ չի հասկանում։ Սիրած խմբերից մեկը «Crash Kings»-ն է, որի ուղությունը ռոքն է։

2013 թվականի ապրիլի 24-ին Զաք Բրաֆը «Kickstarter»-ում թողարկել է կամպանիա իր նոր «Կցանկանայի այստեղ լինել» ֆիլմի համար, որը գրել էր եղբոր հետ, 2 մլն դոլար հավաքելու համար[7]։ Ապագա ֆիլմի օպերատոր է հայտարարվել Լարի Շերը[8], իսկ պրոդյուսեր՝ Մայքլ Շամբերգը և Սթեյսի Շերը[7]։ Երեք օրվա ընթացքում հավաքված է եղել ամբողջ գումարը[9]։ Արդյունքում, կամպանիայի 30 օրվա ընթացքում Բրաֆին հաջողվել է հավաքել 3 105 473 դոլար՝ 46 520 մարդկանց նվիրատվությամբ[10]։ 2014 թվականին ֆիլմի պրեմերիան կայացել է Sundance փառատոնում՝ բուռն ծափահարություններով և քննադատների մի քանի բուռն արձագանքներով[11]։

Անձնական կյանք

խմբագրել

Զաքը ֆինանսավորում է մի կազմակերպության, որը փնտրում է աուտիզմի դեմ դեղամիջոց։ Նա «Կորուսյալները» սերիալի երկրպագուն է։

Զաքը Բոնի Սոմերվիլի հետ հանդիպել է «Այգիների երկիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նա կատարել է այդ ֆիլմի սաունդթրեքը։ 2004 թվականի ամռանը դերասանը սկսել է հանդիպել երգչուհի և դերասանուհի Մենդի Մուրի հետ։ 2007 թվականի հունիսից Զաք Բրաֆը հանդիպել է դերասանուհի Շիրի Էփլբիի հետ։ 2009-2014 թվականներին նա հարաբերությունների մեջ է եղել Թեյլոր Բեգի հետ։

Զաքը ընկերացել է երգչուհի Լորին Հիլի հետ, որի հետ սովորել է դպրոցում։ Նրա մտերիմ ընկերը Դոնալդ Ֆեյսոնն է։

Ֆիլմագրություն

խմբագրել

Դերասան

խմբագրել
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1990 ս Դայակների ակումբ The Baby-Sitters Club Դևիդ Կամինգս
1993 ֆ Խորհրդավոր սպանություն Մանհեթենում Manhattan Murder Mystery Լիպտոն Նիկ
1994 ս CBS հատուկ դպրոցական արձակուրդ CBS Schoolbreak Special Թոնի /Թեմմի
1999 ֆ Ճանաչելով քեզ Getting to Know You Ուելսի
2000 ֆ Կապույտ լուսին Blue Moon երիտասարդ Ֆրեդ
2000 ֆ Կոտրված սրտերի ակումբ։ Ռոմանտիկ կատակերգություն The Broken Hearts Club: A Romantic Comedy Բնեջի
2000 ֆ Էնդսվիլ Endsville Դին
2001-2010 ս Կլինիկա Scrubs Ջոն «Ջեյ Դի» Դորիան
2002 մս Clone High Clone High Պոլ Ռեվիր / Էքս-Ստրիմ Մայք
2004 ֆ Այգիների երկիր Garden State Էնդրյու Լարջմեն
2005 Փոքրիկ ճուտիկը Chicken Little Ճուտիկ Ցիպա
2005-2006 ս Դանդաղացված զարգացում Arrested Development Ֆիլիպ Լիթ
2006 հֆ Ոչ ոք չի նայում Nobody’s Watching
2006 ֆ Հրաժեշտի համբույր The Last Kiss Մայքլ
2009 ս Կլինիկա։ Ինտերներ Scrubs: Interns Ջոն «Ջեյ Դի» Դորիան
2010 ֆ Կյանքի բարձր գինը The High Cost of Living Հենրի Ուելս
2012 ս Գիշատիչների քաղաքը Cougar Town պիցցայի առաքիչ
2012 ս Նախկինը The Exes Ֆինի Չակ
2012 ֆ Ժամանակի գույնը The Color Of Time Ալբերտ
2013 ֆ Օզ։ Մեծն ու սարսափելին Oz: The Great and Powerful Ֆրենկ / Ֆինլի
2014 ս Համայնք Community Ջեյ Դի
2014 ֆ Կցանկանայի լինել այստեղ Wish I Was Here Էյդան Բլում
2015 ս Ժամադրության համար ոչ պիտանի Undateable Զաք
2016 ֆ Եվ տանուլ տվեցին ճակատամարտը In Dubious Battle Կոննոր
2017-2020 մս Բոջեկ Ձին BoJack Horseman հայտնի դերասան Զաք Բրաֆը
2018 ս Սթարթափ Alex, Inc. Ալեքս Շուման

Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր

խմբագրել
Տարի Անվանում Բնօրինակ անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրոդյուսեր Նշումներ
1997 Լայոնելի կիրակի օրը Lionel on a Sunday Այո Այո Կարճամետրաժ ֆիլմ
2004 Այգիների երկիր Garden State Այո Այո
2004—2010 Կլինիկա Scrubs Այո (7 էպ.) Այո (13 էպ.) Հեռուստասերիալ
2008 Գիշերային կյանք Night Life Այո Այո Հեռուստաֆիլմ
2009 Կլինիկա։ Ինտերներ Scrubs: Interns Այո Վեբ սերիալ
2014 Ցանկանում եմ լինել այստեղ Wish I Was Here Այո Այո Այո
Ինտերնետ-տղա։ Ահարոն Շվարցի պատմությունը The Internet’s Own Boy: The Story of Aaron Swartz Այո Վավերագրական ֆիլմ
Տեսախաղեր։ Կինո Video Games: The Movie Այո
2017 Գնալ գեղեցիկ Going in Style Այո
2018 Ստարտափ Alex, Inc. Այո (4 էպ.) Այո (9 էպ.) Հեռուստասերիալ
2019 Տեղ հասնելու համար ժամանակ է պետք In the Time It Takes to Get There Այո Այո Կարճամետրաժ ֆիլմ

Մրցանակներ և անվանակարգեր

խմբագրել
Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անվանում Արդյունք
Ոսկե գլոբուս 2005 Լավագույն տղամարդկային դեր կատակերգական հեռուստասերիալում կամ մյուզիքլում Կլինիկա Առաջադրված
2006 Առաջադրված
2007 Առաջադրված
Էմմի 2005 Լավագույն տղամարդկային դեր կատակերգական հեռուստասերիալում Առաջադրված
Անկախության ոգի 2005 Լավագույն դեբյուտային սցենար Այգիների երկիր Առաջադրված
Լավագույն դեբյուտային ֆիլմ Հաղթանակ
Սպուտնիկ 2005 Լավագույն տղամարդկային դեր կատակերգական հեռուստասերիալում կամ մյուզիքլում Կլինիկա Առաջադրված

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Zach Braff — 2000.
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Live after «Garden State»(չաշխատող հղում) (չաշխատող հղում)(անգլ.)
  4. Moses, Alexa (2004 թ․ նոյեմբերի 26). «The next Woody Allen?». Sydney Morning Herald. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
  5. Zach Braff rehashes fraternity days, path to ‘Scrubs’ fame
  6. 60 SECONDS: Zach Braff(անգլ.)
  7. 7,0 7,1 «Zach Braff Explains Why He Turned to Kickstarter for New Indie Film». hollywoodreporter.com. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  8. «Zach Braff Launches Kickstarter Campaign For New Directorial Effort 'Wish I Was Here'». indiewire.com. 2013 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  9. «Zach Braff's 'Wish I Was Here' Kickstarter Hits $2 Million Goal In 3 Days». deadline.com. 2013 թ․ ապրիլի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  10. «Zach Braff Ends $3+M Kickstarter Campaign». deadline.com. 2013 թ․ մայիսի 24. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  11. «Wish I Was Here: Sundance Review». deadline.com. 2013 թ․ մայիսի 24. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Բրաֆ» հոդվածին։