Զանգվածային սպանություն Կերչի պոլիտեխնիկական քոլեջում

Զանգվածային սպանությունը Կերչի պոլիտեխնիկական քոլեջում տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 17-ին։ Ըստ պաշտոնական տվյալների՝ սովորողների և ուսումնական հաստատության աշխատակիցներից մահացել է 21 մարդ, տուժել է 73 մարդ[4]։

Զանգվածային սպանություն Կերչի պոլիտեխնիկական քոլեջում
Կասկածյալ Վլադիսլավ Ռոսլյակովը, հրացանով զինված, իջնում է աստիճաններով։ Տեսահսկող սարքի նկարածն է, 2018 թվական հոկտեմբերի 17
Սպանության ձևհրաձգություն, պայթյուն
Կոորդինատներ
Սպանության դրդապատճառսովորողների և քոլեջի աշխատակազմի սպանություն
Ամսաթիվ2018 թվականի հոկտեմբերի 17
Ժամանակմոտ 11:40 (Մոսկվայի ժամանակով, UTC+3)[1]
Սպանվածներ21 (ներառյալ՝ կասկածյալը)
Վիրավորներ70
Զենք՝Hatsan Escort օդամղիչ հրացան (հավանաբար)[2][3], մի քանի ինքնաշեն պայթուցիկ սարք, Մոլոտովի կոկտեյլով լցված շիշ[3]

Իրադարձությունների ընթացք խմբագրել

Հետաքննության ընթացիկ վարկածի համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին մոտավորապես 11:40 (Մոսկվայի ժամանակով, UTC+3)[1] կատարված հանցագործության կասկածյալ Վլադիսլավ Ռոսլյակովը, իր մոտ ունենալով հատուկ պայթուցիկ սարքեր և օդամղիչ հրացան, ցանկապատի վրայով ներթափանցել է Կերչի պոլիտեխնիկական քոլեջի տարածք, պահեստային մուտքով մտել է շենք և բարձրացել երկրորդ հարկ[5][6][7]։

Երկրորդ հարկում թողնելով հրացանով պայուսակը՝ Ռոսլյակովը իջնում է առաջին հարկ։ Որոշ ժամանակ երիտասարդը գտնվում է քոլեջի բեմահարթակի վրա, հետո գնում է դեպի ճաշարան, որտեղ թողնում է պայուսակը, որի մեջ ինքնաշեն պայթուցիկ սարք կար, այնուհետև հեռանալով անվտանգ վայր՝ գործի է գցում սարքը։ Հետո՝ նորից վերադառնալով երկրորդ հարկ՝ Ռոսլյակովը զինվում է օդամղիչ հրացանով և թիրախավորված կրակ է բացում բոլոր նրանց ուղղությամբ, ովքեր նրա տեսադաշտում էին[5][6][7]։

Ըստ որոշ ականատեսների՝ ընդհանուր առմամբ մի քանի պայթյուն է եղել, ինչպես նաև լսվել են հրազենից արձակված կրակոցներ, ինչը ենթադրության պատճառ էր դարձել, թե հարձակվողները կարող են մի քանիսը[8][9] լինել։ Новая газета հրատարակությունը փոխանցում էր քոլեջի ուսանող Վիկտորի խոսքերը, ով նշում էր, որ լսել է ավելի քան 10 կրակոց, ընդ որում՝ նրա խոսքերով՝ դրանք եղել են հատ-հատ կրակոցներ, ոչ թե ավտոմատացված հերթականությամբ[1]։

Հանցագործությունը կատարելուց հետո Ռոսլյակովը գնացել է քոլեջի գրադարան, որտեղ, հետաքննության վարկածի համաձայն, ինքնասպանություն է գործել՝ զենքից[6][7][10] ինքն իր գլխին կրակելով։

Ժամը 11:48-ին «Ալֆա» անվտանգության ապահովման մասնավոր հաստատությունը կատարվածի մասին ահազանգ ստացավ (քոլեջը «Ալֆա»-ի պահպանության ներքո գտնվող հաստատություն է). հերթապահ խումբը քոլեջ հասավ 10 րոպե անց[11]։ Գրեթե նույն ժամանակահատվածում հարձակման մասին հաղորդում ստացան իրավապահ մարմինները և քաղաքի՝ արտակարգ իրավիճակների կայանը։ Ժամը 12:00-ին տեղ է հասնում շտապ բժշկական օգնության անձնակազմը, սկսվեց տուժողների էվակուացիա, 12:40 քոլեջի շենքն ամբողջությամբ շրջափակված էր ուժային կառույցների աշխատակիցների կողմից։ Ավերակների մեջ մնացածներին դուրս հանելու և տեղանքում աշխատանքներ իրականացնելու համար Ռուսաստանի ռազմական շրջանի կողմից ներգրավվեց 200 ռազմական ծառայող և մոտ 100 միավոր ծանր տեխնիկա[6]։

Զոհեր և վիրավորներ խմբագրել

Հարձակման արդյունքում ընդհանուր առմամբ զոհվեց 21 մարդ՝ 15 ուսանող, քոլեջի 5 աշխատակից և ինքը՝ հավանական հանցագործը։ Ղրիմի բժշկական կենտրոնի հաղորդած տվյալների համաձայն՝ վիրավորների և տուժողների ընդհանուր թիվը կազմում է 73, նրանցից 47-ը հոսպիտալացվել է[12]։

Կասկածյալի ինքնությունը խմբագրել

 
Կասկածյալ Վլադիսլավ Ռոսլյակովը փամփուշտներ է գնում Կերչի «Բազե» զենքի խանութից՝ զանգվածային սպանությունից քիչ առաջ

Հանցագործության կատարման մեջ կասկածյալ հանդիսացող ը 18-ամյա Վլադիսլավ Իգորևիչ Ռոսլյակովն է (ծնվ.՝ 2000 թվականի մայիսի 2-ին)[16], նրա մարմինը՝ հրազենային վնասվածքով, հայտանաբերվել է քոլեջի գրադարանում. հետաքննությունը ենթադրում է, որ հարձակվողը հետո ինքնասպան է եղել՝ գլխին կրակելով[17]։

Զանգվածային լրատվության միջոցների հաղորդումների համաձայն՝ Ռոսլյակովը Կերչի պոլիտեխնիկական քոլեջում գրանցվել է 2015 թվականին և սովորում էր «Արդյունաբերական և քաղաքացիական շենքերի էլեկտրասարքավորման մոնտաժ, կարգավորում և շահագործում»[18] բաժնի 4-րդ կուրսում։

«РИА Новости» տեղեկատվական գործակալության աղբյուրն իրավապահ մարմիննեին հայտնել է, որ Ռոսլյակովն իր գործողությունները պլանավորել է 2017 թվականի հունվարից և միայնակ է գործել[19]։

Հոկտեմբերի 17-ի իրադարձություններից ընդամենը որոշ ժամանակ առաջ նա օրինական ճանապարհով ձեռք է բերել Hatsan հրազեն[3]), դրա համար ստացել է համապատասխան թույլտվությունը[20][21]։

Վլադիսլավը 2018 թվականի հուլիսի 18-ին գրանցվել էր Սիմֆերոպոլի՝ զենքի հետ վարվելու պարապմունքներին, որտեղ անցկացվում էր վեցժամյա դասընթաց, դասավանդում էին անվտանգության տեխնիկա և զենքի հետ վարվելու կանոններ, ինչպես նաև առաջին բուժօգնության ցուցաբերում։ Դասընթացին մասնկացելուց հետո Վլադիսլավին վկայական տրվեց[22]։ 2018 թվականի սեպտեմբերի 13-ին Ռոսլյակովը Կերչի «Բազե» զենքի խանութից ձեռք բերեց կարտեչով 150 փամփուշտ[11]։

Ենթադրյալ հանցագործի գործողությունների և դրանց հաջորդականության հիման վրա միանգամից մի քանի հրատարակություն ենթադրեց, որ գրոհը ոգեշնչված է եղել Կոլումբայնի ավագ դպրոցի զանգվածային սպանություններով, որոնք տեղի էին ունեցել 1999 թվականին. իր տեսքով Ռոսլյակովը գուցե ընդօրինակում էր ոչ միայն Էրիկ Հարրիսին, այլև կինոնկարում[1][23]՝ նրա գեղարվեստական կերպարին։

Հետաքննություն խմբագրել

Ռուսաստան խմբագրել

Կատարվածից քիչ անց Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեն հայտարարեց քոլեջում՝ ռումբի պայթեցման արդյունքում տեղի ունեցած պայթյունի մասին, Ղրիմի Հանրապետության իշխանությունները հայտարարեցին արտակարգ դրության մասին։ Իսկզբանե Ռուսաստանի Դաշնության ազգային գվարդիայի դաշնային ծառայությունը և ՌԴ քննչական կոմիտեն տեղի ունեցածը դիտարկում էին որպես ահաբեկչական գործողություն[24][25][26], սակայն հետո հարուցված քրեական գործը վերաորակավորվեց՝ քննությամբ դիտարկվեցին հանցագործության նախանշանները՝ նախատեսված ՌԴ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի «ա» և «ե» կետերով (հանրության համար վտանգավոր եղանակով 2 և ավելի անձանց սպանություն)[27]։

Զանգվածային սպանության մասին գործով նշանակվեցին դատաբժշկական, բալիստիկական և այլ փորձաքննություններ։ Կասկածյալ Վլադիսլավ Ռոսլյակովին նշանակվեց հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն։ Իրավապահ մարմինների կողմից խուզարկություններ իրականացվեցին այն բնակտարածքներում, որոնք պատկանում էին Ռոսլյակովի հարազատներին, և այն վարձակալած բնակարանում, որտեղ ենթադրյալ մարդասպանը բնակվում էր մոր հետ, ինչպես նաև առգրավվեցին առարկաներ, որոնք հետաքննության համար նշանակություն ունեին[28]։

Ուկրաինա խմբագրել

Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազությունը, որը տեղակայված է Կիևում, քրեական գործ հարուցեց՝ հանցագործության նախանշաններով՝ ըստ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշների (ահաբեկչական գործողություն, որը հանգեցրել է մարդկանց մահվան)[29]։

Արձագանք խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Ռուսաստան. Կերչի բնակիչները հարգանքի տուրք են մատուցում Կերչի քոլեջի անմեղ զոհերի հիշատակին / Ruptly


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին մամաուլում համատեղ հայտարարությամբ հանդես գալու շրջանակներում՝ երկկողմ հանդիպման ժամանակ, մեկ րոպե լռությամբ[30] հարգեցին Կերչի քոլեջի զոհերի հիշատակը։ Պետությունների ներկայացուցիչների կողմից նախապես ծրագրված պայմանավորվածությունները հետաձգվեցին[31]։ Ողբերգության հետ կապված ցավակցություններ հայտնեցին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը[32][33], Հայաստանի Նախագահ Արմեն Սարգսյանը[34], Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն[35]։ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ցավակցություններ հայտնեց ուկրաինացիներին, ովքեր Կերչի [36] ողբերգության արդյունքում կորցրել էին իրենց զավակներին։ 2018 թվականի հոկտեմբերի 18-ը, 19-ը և 20Ղրիմի Հանրապետությունում և Սևաստոպոլում հայտարարվեցին սգո օրեր[37][38]։ Հոկտեմբերի 19-ը սգո օր հայտարարվեց նաև Տերնոպոլի մարզում[39]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Жилин И. (2018 թ․ հոկտեմբերի 17). «Керченский колумбайн?». Новая газета. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  2. «Эксперты рассказали о ружье, которое, возможно, было у керченского стрелка». ՌԻԱ Նովոստի. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Арсенал, собранный для убийства». Коммерсантъ. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  4. «Число погибших при нападении на керченский колледж возросло до 21». ՌԻԱ Նովոստի. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  5. 5,0 5,1 «Опубликовано видео момента взрыва и расстрела в колледже в Керчи». Интерфакс. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Массовое убийство в керченском колледже: хронология трагедии». РИА Новости Крым. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. 7,0 7,1 7,2 «Маршрут керченского стрелка отследили по камерам». Lenta.ru. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. Соколов И. (2018 թ․ հոկտեմբերի 17). ««Погибшие скончались от огнестрельных ранений»: число жертв ЧП в Керчи возросло до 19». RT.
  9. Фролова М. (2018 թ․ հոկտեմբերի 17). ««Убивали всех, кого могли найти»». Lenta.ru.
  10. Бороднева О. (2018 թ․ հոկտեմբերի 17). «Массовое убийство в керченском колледже: хронология событий». Звезда.
  11. 11,0 11,1 «Керченский убийца использовал недостатки охраны колледжа». НТВ. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  12. «Число пострадавших в колледже в Керчи выросло». Lenta.ru. 2018 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. «Список погибших в Керченском политехническом колледже». Официальный сайт администрации города Керчи. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  14. «Полный список погибших в результате ЧП в Керчи». РИА Новости Крым. 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  15. «Фото погибших во время нападения на колледж в Керчи». Комсомольская правда. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  16. МК, 18 октября 2018. Врач, выдавший Рослякову справку об оружии, объяснил мотивы
  17. «Установлена личность молодого человека, расстрелявшего людей в керченском колледже». Официальный сайт Следственного комитета Российской Федерации. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  18. «Подозреваемый в совершении теракта в Керчи имел разрешение на хранение оружия». Известия. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  19. «Источник рассказал о подготовке керченского стрелка к преступлению». РИА Новости. 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 20-ին.
  20. «Подозреваемый в стрельбе в Керчи получил разрешение на оружие легально». Российская газета. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  21. Горяшко С. (2018 թ․ հոկտեմբերի 18). «Стрельба в Керчи: как Росляков получил оружие и где взял деньги?». BBC Русская служба. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  22. Погорелов Д. (2018 թ․ հոկտեմբերի 18). ««Владислав Росляков из Керчи учился стрелять всего 6 часов»: рассказ инструктора». Московский Комсомолец. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  23. Roth, Andrew (2018 թ․ հոկտեմբերի 17). «Crimea college attack: student carries out mass shooting in Kerch» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  24. «Песков заявил, что при расследовании взрыва в Керчи рассматривается версия теракта» (ռուսերեն). ТАСС. 2018 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. «Пресс-секретарь президента РФ Дмитрий Песков заявил, что версия теракта рассматривается в качестве причины взрыва в колледже в Керчи.»
  25. «Теракт в колледже в Керчи совершил его учащийся. Он застрелился». tass.ru. ТАСС. 2018 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  26. ««Версию теракта в Керчи нельзя исключать!»». radiovesti.ru. Вести ФМ. 2018 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  27. «Взрывы в Керчи передумали считать терактом». Lenta.ru. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  28. «СК России продолжает устанавливать обстоятельства массового убийства в Керчи». Официальный сайт Следственного комитета Российской Федерации. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  29. «Прокуратура Украины возбудила дело о «террористическом акте» в Керчи». Regnum. 2017 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  30. «Пресс-конференция Путина и египетского лидера началась с минуты молчания в память о погибших в Керчи». RT. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  31. «Источник: переговоры Путина и ас-Сиси отменили из-за трагедии в Керчи». РИА Новости. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  32. «Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  33. «Пашинян выразил соболезнования России». Рамблер/новости (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  34. «Նախագահ Սարգսյանը ցավակցել է Կերչում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  35. «Меркель и Лукашенко выразили соболезнования в связи с трагедией в Керчи». ТК «Звезда». 2018 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 18-ին.
  36. «Порошенко выразил соболезнования потерявшим детей в Керчи украинцам». РБК. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  37. «Указ главы Республики Крым от 17 октября 2018 года № 306-У "Об объявлении траура в связи с трагическими событиями в городе Керчи"». Российская газета. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  38. «В Севастополе объявлен трехдневный траур из-за трагедии в Керчи». РИА Новости. 2018 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 17-ին.
  39. «На Тернопольщине объявили день траура из-за событий в Керчи». Зеркало недели. 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել