Երկրպագություն (կրոնական)

Երկրպագություն, կրոնական նվիրվածություն, որը սովորաբար ուղղված է աստվածությանը։ Երկրպագման գործողությունը կարող է իրականացվել անհատապես, պաշտոնական և ոչ պաշտոնական խմբերով կամ էլ հատուկ նշանակված առաջնորդի կողմից։ Այս տեսակ գործողությունները կարող են ներառել նաև պաշտամունքի արարողություններ[1]։

Կրոնից մի հատված՝ նկարված Չարլզ Սփրեյգ Փիարսի կողմից (1896)

Ստուգաբանություն խմբագրել

Երկրպագություն (Worship) բառը ծագել է Հին անգլերեն weorþscipe բառից, որը նշանակում է մեծարել, երկրպագել, այսինքն` ցույց տալ մեծ հարգանք ինչ-որ օբյեկտի նկատմամբ[2][3]։

Երկրպագումը տարբեր կրոններում խմբագրել

Բուդդիզմ խմբագրել

Երկրպագումը բուդդիզմում կարող է կրել հմուտ միջոցներով իրականացվող անհամար ձևեր, որոնք դրսևորվում են հետևյալ կերպ. գուրու յոգա, մանդալա, թանկա, յանտրա յոգա, Շաոլինի վանականների մարտավարական կարգը, պանչամրիտա, մանթրաների ընթերցում, թեյի արարողություն, գանաչակրա և այլն: Բուդդիստական աստվածապաշտությունը շատ բուդդայականների պրակտիկայի կարևոր մասն է։ Ըստ Բիրմայի Սասանյան Խորհրդի ներկայացուցչի՝ բուդդայական հոգևոր պրակտիկային նվիրումը նշանակում է Տրիրանթայի (բուդդայական ուսմունքի 3 թանկարժեք քարերը) պաշտամունք[2]։ Շատ բուդդայականներ էլ ծիսակատարությունն անում են համապատասխան իրենց ձգտումների։ Բուդդիզմում փուջա (Սանսկրիտ և Պալիերեն։ pūja) նշանակում է փառավորում, երկրպագում և աստվածապաշտության ուշադրություն[2]։ Փուջա-ի գործուղությունների մեջ ներառվում են խոնարհումը, նվիրատվություն կատարելը և երգեցողությունը։ Այս տեսակ աստվածապաշտ գործողություններ գլխավորապես կատարվում են ամեն օր տանը (առավոտյան կամ երեկոյան, կամ էլ միանգամից երկուսն էլ), ինչպես նաև համայնքային փառատոների և Ուփոսաթհայի օրերին տաճարում։

Մեդիտացիան (samādhi) երկրպագության գլխավոր ձևն է բուդդիզմում։ Այս պրակտիկան ուղղված է Ութնապատիկ Ուղու 3-րդ փուլին, որն էլ վերջիվերջո հանգեցնում է ինքնազարթոնքի՝ լուսավորության։ Մեդիտացիան նաև խթանում է ինքնագիտակցումը և մտքի ու ոգու հետազոտությունը:Ավանդաբար բուդդայական մեդիտացիան միավորում էր սամանտան (միտքն ու մարմինը հանգստացնելու գործողություն) և վիպասսանան (պարզ պատկերացում), որպեսզի ստեղծի մտքի և մարմնի ամբողջականություն։ Ամենօրյա գործունեությունը դադարեցնելով և կենտրոնանալով ինչ-որ պարզ, հասարակ բանի վրա՝ միտքը կարող է բացվել և ընդլայնվել այնքան, որ հասնի հոգևոր մակարդակի։ Կիրառելով վիպասսանայի աստիճան՝ այնուամենայնիվ, չեն հասնում գիտակցության վերջին աստիճանին, այլ ավելի շատ մեկ այլ աստիճանի են մոտենում։ Կենտրոնացած մեդիտացիան սովորեցնում է ոչ թե արագ արձագանքել մտքերին և արտաքին առարկաներին կամ երևույթներին այնպես, ինչպես որ իրենք կան, ներկայացված են, այլ միտքը պահել խաղաղ, առանց անմիջապես արձագանքելու։ Չնայած ավանդական բուդդայական հավատքում մեդիտացիայի ցանկալի վերջնական նպատակը գիտակցության պայծառացումն է, բայց այն ավելի շատ մի ցիկլ է, որն օգնում է մարդկանց ավելի լավ հասկանալ իրենց մտքերը։ Օրինակ՝ այն հանգեցնում է բարության, մտքի խաղաղության, ըմբռնման և այլն[4]։

Քրիստոնեություն խմբագրել

Քրիստոնեության մեջ եկեղեցական արարողությունը միասնական երկրպագման պաշտոնական մի ժամանակաշրջան է, որը հաճախ, բայց ոչ բացառապես, տեղի է ունենում կիրակի օրերին կամ էլ շաբաթ օրերին շաբբաթիստների եկեղեցիներում (հրեաներ)։ Եկեղեցական ծառայությունը դա քրիստոնեաներին միասին հավաքելը և նրանց «Աստծո խոսքը» (Սուրբ Աստվածաշունչ) սովորեցնելը, ինչպես նաև հավատքը ամրապնդելն է։ Տեխնիկապես «եկեղացական ծառայություն» արտահայտության մեջ եկեղեցի բառը ավելի շատ վերաբերում է հավատացյալների հավաքվելուն, քան այն շենքին, որտեղ տեղի է ունենում այդ իրադարձությունը։ Քրիստոնեության մեջ երկրպագությունը Աստծուն մեծարելը և հարգանքի տուրք մատուցելն է։ Նոր Կտակարանը տարբեր բառեր է օգտագործում՝ արտահայտելու երկրպագության հիմնական գաղափարը, որտեղ երկրպագել բառը նշանակում է խոնարհվել (Աստծուն, թագավորին)[2]։

Պատարագը կաթոլիկ եկեղեցու՝ Աստծուն երկրպագելու գլխավոր արարողությունն է[5]։ Հռոմակաթոլիկական աստվածապաշտ արարողությունները ուղղակի արտաքին բարեպաշտության դրսևորումներ են, որոնք կաթոլիկ եկեղեցու պաշտոնական պատարագի մաս չեն հանդիսանում, բայց կաթոլիկների հայտնի հոգևոր պրակտիկաների մասն են կազմում[2]։ Նրանք չեն դառնում պաշտոնական երկրպագության մի մասը, նույնիսկ եթե անց են կացվում կաթոլիկ եկեղեցում քահանայի ներկայությամբ։

Անգլիական երկրպագությունը մասնավոր աղոթքներ և պրակտիկաներ են, որոնք կիրառում են անգլիական եկեղեցու քրիստոնյաները՝ հոգևոր աճը և Աստծո հետ կապը խթանելու համար։ Այդ եկեղեցու անդամների՝ Աստծուն երկրպագելու սովորությունները շատ տարբեր են՝ կախված անձնական նախասիրություններից և ցածր կամ բարձր եկեղեցական ծխերի անդամակցությունից։

Երկրպագություն, թե՞ հարգանքի տուրք խմբագրել

Նոր Կտակարանը շատ բառեր է օգտագործում, որոնք թարգմանվում են երկրպագել։

Հռոմեական կաթոլիկությունը, արևելյան ուղղափառությունը տեխնիկապես տարբերակում են այս 2 գաղափարները։

  • երկրպագություն կամ լատիրա (իատիներեն adoratio, հուներեն latreia, [λατρεία]), որը միայն Աստծուն է շնորհվում
  • հարգանքի տուրք կամ դուլիա (իատիներեն veneratio, հուներեն douleia [δουλεία]), որը կարող է մատուցվել սրբերին և հրեշտակներին

Հարգանքի տուրք մատուցելու գործողությունը նման է երկրպագությանը, բայց տարբերվում է թե՛ նպատակով և թե՛ ում է այն մատուցվում։ Բողոքական քրիստոնյաները, ովքեր մերժում են սրբերին երկրպագելը, հարցականի տակ են դնում այն, թե արդյոք կաթոլիկները միշտ պահպանել են այս տարբերակումը աստվածապաշտության իրենց պրակտիկայում, հատկապես ժողովրդական կրոնապաշտության մակարդակով։

Ըստ Մարկ Միրավալլայի՝ անգլերեն երկրպագել բառը երկիմաստ է և հենց այդ ձևով էլ օգտագործվում է՝ և՛ երկրպագել իմաստով, և՛, որոշ դեպքերում, հարգանքի տուրք իմաստով։

Ըստ Սբ. Թոմաս Աքվինասի՝ երկրպագումը, որը դասական աստվածաբանության մեջ հայտնի է որպես լատիրա, վերաբերում է միայն Աստծուն։ Դա Աստծուն ընդունելու և նրանից կախվածություն ունենալու գիտակցման դրսևորումն է, որից երևում է աստվածային էակի վերադասումը և նրա բացարձակ տիրապետության ընդունումը։ Դա արարչի երկրպագումն է, որին միայն Աստված է արժանի, չնայած անգլերեն լեզվում մենք տեսնում ենք պաշտամունք (երկրպագում) բառի ավելի լայն գործածություն, որը չի վերաբերում բացառապես Աստծուն։ Օրինակ՝ երբ ամուսինն ասում է, որ պաշտում է կնոջը, ընդհանուր առմամբ, կարող է համարվել, որ պաշտամունքը անգլերեն երկրպագել բառի իմաստն է արտահայտում։

Հարգանքի տուրքը, որը դասական աստվածաբանության մեջ հայտնի է որպես դուլիա, հարգանքն ու պատիվն է մարդ արարծի գերազանցության։ Նման օրինակներ են, ասենք, դպրոցում գերազանցության համար պարգևատրումը, կամ էլ օլիմպիական խաղերում հաղթանակների հասնելու համար տրվող օլիմպիական մեդալները։

Ուղղափառ հուդայիզմը և ուղղափառ սուննի իսլամը համարում են, որ երկրպագումը կամ հարգանքի տուրքը սրբերին կամ Աստծուն պետք է լինի աղոթքի տեսքով, իսկ բողոքական քրիստոնյանների մեծամասնությունը սրբերին և հրեշտակներին տուրք մատուցելը համարում է կռապաշտություն։

Նմանապես Եհովայի վկաները պնդում են, որ շատ գործողություններ, որոնք բողոքական խմբերը համարում են հերոսական, օրինակ՝ դրոշին ողջունելը, բնորոշվում է երկրպագությանը հավասար մի բան և դրա համար էլ կարող է նույնպես համարվել կռապաշտություն[6]։

Հինդուիզմ խմբագրել

Երկրպագությունը հինդուիզմում նշանակում է աղերսել բարձրագույն ուժերին աջակցելու հոգևոր և նյութական զարգացման մեջ, որոնք միևնույն ժամանակ վերաբերում են նաև արվեստին և գիտությանը։ Բայց հիմնականում, բարձրագույն ուժերից խնդրում են նվիրական սեր (bhakti): Այս տերմինը ամենագլխավորն է հինդուիզմում։ Երկրպագությունը հինդուիզմում կրում է բազմաթիվ ձևեր՝ կախված աշխարագրությունից, լեզվից և համայնքային խմբերից։ Մարդիկ սովորաբար երկրպագում են, որպեսզի հասնեն մի ինչ-որ առանձնահատուկ ավարտի կամ էլ միավորել հոգին, մարմինը և միտքը, որը կօգնի երկրպագողին դառնալ գերագույն էակ[7]։

Իսլամ խմբագրել

 
Աֆղան տղամարդիկ՝ աղոթքի ժամանակ

Իսլամում երկրպագումը վերաբերում է աստվածապաշտական ծիսակատարությանը, ինչպես նաև իսլամական օրենքի համապատասխան արվող գործողություններին, որոնք ուղղված են Ալլահին (Աստծուն) գոհացնելուն։ Երկրպագությունը ներառվում է իսլամի հինգ սյուներում, գլխավորապես աղոթքներում, որոնք ասվում են օրական հինգ անգամ։

Հուդաիզմ խմբագրել

Աստծուն երկրպագելը հուդաիզմում կոչվում է ավոդատ հաշեմ։ Այն ժամանակաշրջանում, երբ գործում էր տաճարը, այնտեղ տեղի ունեցող ծիսակատարությունները համարվում էին հրեական երկրպագության ամենակարևոր գործողությունները[8]։ Այնուամենայնիվ, երկրպագության ամենատարածված ձևը կար և մնում է աղոթքը։ Երկրպագման այլ ձևերը ներառում են այնպիսի ծիսակատարություներ, ինչպիսիք են Զատիկի ընթրիքը և չորս ճյուղերի թափահարումը ինչպես նաև հրեական մեդիտացիայի տարբեր տեսակները։

Ժամանակակից երկրպագում խմբագրել

Ժամանակակից հասարակության և սոցիոլոգիայի մեջ, ինչպես որոշներն են ասում, մարդիկ այլևս չեն երկրպագում աստվածություններին, այլ դրա փոխարեն պաշտամունք են դարձրել սպառողական ապրանքանիշեր, սորտային թիմեր[9],, իսկ որոշ մարդիկ էլ՝ այլ մարդկանց (հայտնիներին).[10] Սոցիոլոգները, հետևաբար, օգտագործում են այս փաստարկը առաջարկելու համար, որ կրոնը և երկրպագությունը մի գործընթաց են, որտեղ հասարակությունը ինքն իրեն է երկրպագում որպես ինքնակառավարման և ինքնապահպանման ձև[11]։

Տես նաև խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fergusson, David (2008). «The Theology of Worshp: A Reformed Perspective». In Forrester, Duncan B.; Gay, Doug (eds.). Worship and Liturgy in Context: Studies and Case Studies in Theology and Practice. Norwich: Hymns Ancient and Modern Ltd. էջ 71. ISBN 9780334041689. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. «The English term 'worship' itself derives from an Anglo-Saxon word for 'honour' (weorthscipe) suggesting again that worship is an action honouring one who is worthy.» {{cite book}}: More than one of |author= and |last1= specified (օգնություն); More than one of |editor1= and |editor1-last= specified (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bosworth and Toller, Anglo-Saxon Dictionary, "weorþscipe Արխիվացված 2019-04-15 Wayback Machine"
  3. Kay, William K., Religion in education, Gracewing Publishing, 1997, 372 pages, 0-85244-425-7
  4. Maex, Edel (May 2011). "The Buddhist Roots of Mindfulness Training: A Practitioners View". Contemporary Buddhism 12 (1): 165–175. doi:10.1080/14639947.2011.564835. Retrieved 2/9/15.
  5. [1] Hardon, John, Modern Catholic Dictionary
  6. Mitchell K. Hall (2009), Vietnam War Era : People and Perspectives, ABC-CLIO, 2009, p. 97.
  7. "Worship", Krishna Maheshwari, Hindupedia, the online Hindu Encyclopedia
  8. Shmuel Safrai, Centrality of the Temple during the Second Temple period (Hebrew)
  9. «ConCen Forums». concen.org. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  10. «News - The University of Sydney». sydney.edu.au.
  11. «Emile Durkheim - The Sociology of Religion». www.cf.ac.uk.