Մանդալա
Մանդալա (սանսկրիտ Maṇḍala, «շրջան»), տիեզերքը ներկայացնող հոգևոր և ծիսակարգային խորհրդանիշ հնդկական տարբեր կրոններում[1]։ Առօրյայում մանդալան դարձել է ընդհանուր տերմին ցանկացած սխեմայի, աղյուսակի, երկրաչափական նմուշի համար, որը ներկայացնում է տիեզերքը մետաֆիզիկական և խորհրդանշական ձևով. մի փոքրիկ պատկեր տիեզերքից։ Մանդալայի ամենապարզ օրինակը 4 մուտքից բաղկացած քառակուսին է, որը կենտրոնում շրջան ունի։ Յուրաքանչյուր մուտք ունի T տառի ձև[2][3]։ Մանդալայում հաճախ առկա է ճառագայթային հավասարակշռություն[4]։
Մանդալա տերմինը առաջին անգամ հայտնվել է Ռիգվեդայում՝ որպես աշխատանքի տարբեր մասերի անվանում, բայց այն նաև օգտագործվում է ուրիշ կրոններում, փիլիսոփայություններում, հատկապես բուդդիզմում։
Հոգևոր տարբեր ավանդույթներում մանդալան կարող է կիրառվել որպես հոգևոր ուղղորդության գործիք, պարապողի և վարպետի ուշադրությունը կենտրոնացնելու, սրբազան տարածք հաստատելու, մեդիտացիային օժանդակելու և տրանսի հասցնելու համար։
ՀինդուիզմԽմբագրել
Կրոնական նշանակությունԽմբագրել
Յանտրան երկաչափ կամ եռաչափ երկրաչափական աշխատանք է, որը որը օգտագործվում է սադհանաներում, փուջայում և մեդիտացիոն ծեսերում։ Համարվում է, որ այն ներկայացնում է աստվածների բնակավայրը։ Յուրաքանչյուր յանտրա եզակի է և ճոխ, խորհրդանշական երկրաչափական նախշերի միջացով կանչում է Աստծո գոյությունը դրանով զբաղվողի մեջ։ Համաձայն մի գիտնականի․ «Յանտրաները կատարում են տիեզերական ճշմարտությունների բացահայտման և մարդկային փորձը հոգևոր տարբեր տեսանկյուններով ուսուցանելու գործառույթ»[5]։ Շատ յանտրաններ ծառայում են որպես հիմնական կետեր հնդկական տանտրիկ ուսումնասիրության համար։ Յանտրանները պատկերներ չեն, այլ կենդանի, փորձառական, ոչ երկակի իրողություններ, ճշմարտություններ։ Ինչպես նկարագրում է Խաննան․ Հակառակ իր տիեզերական նշանակության յանտրան կյանքի իրողություն է։ Տանտրաներում գոյություն ունեցող արտաքին աշխարհի (մակրոկոսմ) և մարդու ներքին աշխարհի (միկրոկոսմ) միջև հարաբերության շնորհիվ յուրաքանչյուր խորհրդանիշ հակասական կերպով մեծ արձագանք առաջացնող երևույթ է ներքին և արտաքին սինթեզներում և կապված է հոգևոր մարմնի և մարդկային գիտակցության հետ[6]։
Տարբեր մանդալաներԽմբագրել
Վիշնու-մանդալա
Տիբեթյան մանդալա XIX դ., Վաջրայոգինին՝ կանգնած երկու կարմիր եռանկյունների մեջ
մանդալա Բութանից, XIX դ., Բուդդան և Պրաջնյապարամիտան կենտրոնում
Ջայնիզմի տիեզերաբանական սխեմա և տեքստ
Կարլ Յունգի հիվանդի մանդալան
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «mandala»։ Merriam–Webster Online Dictionary։ 2008։ Վերցված է 2008-11-19
- ↑ [Artiste Nomade, What's a mandala?]
- ↑ «Kheper,The Buddhist Mandala - Sacred Geometry and Art»։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-14-ին։ Վերցված է 2015-11-28
- ↑ www.sbctc.edu (adapted)։ «Module 4: The Artistic Principles»։ Saylor.org։ Վերցված է ապրիլի 2, 2012
- ↑ Khanna Madhu, Yantra: The Tantric Symbol of Cosmic Unity. Thames and Hudson, 1979, p. 12.
- ↑ Khanna, Madhu, Yantra: The Tantric Symbol of Cosmic Unity. Thames and Hudson, 1979, pp. 12-22