Եվրոպական արժույթի միավոր
Եվրոպական արժույթի միավոր (ֆր.՝ Unité de compte européenne, իսպ.՝ Unidad Monetaria Europea, գերմ.՝ Europäische Währungseinheit, նշանը՝ ⟨₠⟩, ISO 4217 ծածկագիրը՝ ECU կամ XEU) հաշվարկային միավոր էր, որն օգտագործվում էր Եվրոպական տնտեսական համայնքի կողմից և կազմված անդամ երկրների արժույթների զամբյուղից։ ԵԱՄ-ն գործարկվել է 1979 թվականի մարտի 13-ին և ստացել ISO 4217 ծածկագիրը[1]։ ԵԱՄ-ն 1979 թվականին փոխարինել է Եվրոպական հաշվի միավորին (EUA), իսկ ավելի ուշ այն փոխարինվել է եվրոյով (EUR) 1999 թվականի հունվար 1-ի պարիտետով[1]։
Ստեղծում | 1 հունվարի 1979 | |
---|---|---|
Տարադրամի պատկերանշանի նկարագրություն | European Currency Unit sign | |
Հաջորդող | եվրո | |
Նախորդողը | European Unit of Account | |
Սկսած | 13 Ապրիլի 1979 | |
Ավարտված | 31 Դեկտեմբերի 1998 | |
Լուծարման ամսաթիվ | 1 հունվարի 1999 | |
Issued by | European Monetary Cooperation Fund |
Որպես հաշվառման միավոր՝ ԵԱՄ-ն շրջանառվող արժույթ չի եղել և չի փոխարինել կամ գերազանցել ԵՏՀ անդամ երկրների արժույթի արժեքը։ Այնուամենայնիվ, այն օգտագործվում էր որոշ միջազգային ֆինանսական գործարքների և կապիտալի փոխանցումների գնագոյացման համար[2]։
Փոխարժեք
խմբագրելՕգտագործելով «օձ թունելում» հայտնի մեխանիզմը, Եվրոպական փոխարժեքի մեխանիզմը փորձ էր նվազագույնի հասցնել անդամ պետությունների արժույթների միջև տատանումները՝ սկզբում կառավարելով յուրաքանչյուրի տարբերությունը ԵԱՄ-ի համապատասխան հղման փոխարժեքի նկատմամբ՝ նպատակ ունենալով հասնել ֆիքսված գործակիցների ժամանակի ընթացքում, և այդպիսով հնարավորություն տալ եվրոպական միասնական արժույթին (որը հայտնի դարձավ որպես եվրո) փոխարինելու ազգային արժույթներին[փա՞ստ]:
Կոշտ ԵԱՄ առաջարկ
խմբագրել1990 թվականին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Մեյջորն առաջարկել է ստեղծել «կոշտ» ԵԱՄ, որի դեմ տարբեր ազգային արժույթներ կարող էին մրցակցել և, եթե ԵԱՄ-ն հաջող լիներ, կարող էր հանգեցնել միասնական արժույթի[3]։ Ֆրանսիան և Գերմանիան այդ քայլը ընկալել են որպես կործանարար մարտավարություն, հատկապես, երբ գնալով ավելի ու ավելի եվրասկեպտիկ Թետչերը հայտարարել է Եվրոպական տնտեսական և արժութային միությանը (EMU) իր բացահայտ դեմ լինելու մասին, որից հետո «կոշտ» ԵԱՄ–ի գաղափարը սառեցվել է[3]։
Եվրոն փոխարինում է ԵԱՄ-ին
խմբագրել1999 թվականի հունվարի 1-ին եվրոն (EUR ծածկագրով և խորհրդանիշով ⟨ € ⟩) փոխարինել է ԵԱՄ-ին՝ համարժեք փոխարժեքով[1]։ Ի տարբերություն ԵԱՄ-ի, եվրոն իրական արժույթ է, թեև ոչ բոլոր անդամ երկրներն են օգտագործում որպես հիմնական արժույթ։ ԵԱՄ-ի արժույթների զամբյուղի երկրներից երկուսը` Մեծ Բրիտանիան և Դանիան, չեն միացել եվրագոտուն, իսկ երրորդը` Հունաստանը, ուշ է միացել։ Մյուս կողմից, Ֆինլանդիան և Ավստրիան ի սկզբանե միացել են եվրագոտուն, թեև նրանց արժույթները ԵԱՄ զամբյուղի մաս չեն կազմել, քանի որ նրանք ԵՄ-ին միացել էին 1995 թվականին՝ ԵԱՄ-ի կազմի «սառեցումից» երկու տարի անց։
Իրավական հետևանքներ
խմբագրելՔանի որ ԵԱՄ-ն օգտագործվում էր որոշ միջազգային ֆինանսական գործարքներում, մտավախություն է առաջացել, որ օտարերկրյա դատարանները կարող են չճանաչել եվրոն որպես ԵԱՄ-ի իրավահաջորդ։ Սա դժվար թե խնդիր լիներ, քանի որ միջազգային մասնավոր իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունք է, որ պետությունները որոշում են իրենց արժույթները, և, հետևաբար, պետությունները կընդունեն այդ նպատակով Եվրամիության օրենսդրությունը։ Այնուամենայնիվ, որպես նախազգուշական միջոց, մի քանի օտարերկրյա իրավական մարմիններ ընդունել են օրենսդրություն, որն ապահովում է սահուն անցում։ Հատկապես կարևոր է, որ ԱՄՆ-ի Իլինոյս նահանգը և Նյու Յորքը օրենսդրություն են ընդունել, որպեսզի միջազգային ֆինանսական պայմանագրերի մեծ մասը եվրոն ճանաչի որպես ԵԱՄ-ի իրավահաջորդ[4]։
Խորհրդանիշ և անուն
խմբագրելԵԱՄ-ի խորհրդանիշը՝ ₠, բաղկացած է միահյուսված C-ից և E-ից, որոնք «Եվրոպական տնտեսական համագործակցության» սկզբնատառերն են Եվրոպայի շատ լեզուներով։ Այնուամենայնիվ, խորհրդանիշը լայնորեն ընդունված չի եղել։ Ֆինանսական հաստատությունների և կառավարությունների կողմից օգտագործվող մի քանի համակարգչային համակարգեր կարող էին այն մատուցել, և առևտրային վճարային համակարգերը պարտավոր էին օգտագործել ISO ծածկագիրը՝ XEU, ինչպես այլ արժույթների դեպքում՝ առանց լայնորեն ճանաչված արժույթի խորհրդանիշների։ Յունիկոդում ԵԱՄ խորհրդանիշի նշանակումը (u+20A0 ₠ EURO-CURRENCY SIGN) չի ներդվել անհատական համակարգիչների շատ գործառնական համակարգերում մինչև 1998 թվականի մայիսին Unicode v2.1-ի թողարկումը, որը ներկայացրել է նաև եվրոյի նշանը (U+20AC € EURO SIGN): 1990-ականների սկզբից Մայքրոսոֆթը ներառել է ԵԱՄ խորհրդանիշը Windows-ի իր եվրոպական շատ տարբերակներում։ Այնուամենայնիվ, այն կիրառելու համար անհրաժեշտ էր օգտագործել Alt կոդ, և ոչ բոլոր տառատեսակներն էին պարունակում գլիֆ։ Մինչև 2009 թվականը Մայքրոսոֆթը ԵԱՄ խորհրդանիշը դասել է «պատմական» շարքին։ Այլ գործառնական համակարգերի, ներառյալ Macintosh-ի աջակցությունը, անհամապատասխան է եղել։
Չնայած ԵԱՄ-ի հապավումը ձևավորվել է միավորի անգլերեն անունից, écu-ն ոսկե մետաղադրամների ընտանիք է եղել, որը հատվել էր Ֆրանսիայի Լյուի IX Սուրբի օրոք։ ԵԱՄ-ի իրավահաջորդի անունը՝ եվրոն, ընտրվել է, քանի որ անունը չի համապատասխանում որևէ լեզվի, ազգի կամ պատմական ժամանակաշրջանի[5]։
Մետաղադրամներ և թղթադրամներ
խմբագրելՔանի որ ԵԱՄ-ն միայն էլեկտրոնային հաշվառման միավոր է եղել և ոչ լրիվ արժույթ, այն չի ունեցել որևէ պաշտոնական մետաղադրամ կամ թղթադրամ, որոնք կարող էին օգտագործվել ամենօրյա գործարքների համար։ Այնուամենայնիվ, եվրոպական տարբեր երկրներ և կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանը, պատրաստել են հուշադրամներ և թղթադրամներ։ Մետաղադրամների ընդհանուր թեման սովորաբար տոնում էր եվրոպական միասնությունը, ինչպես, օրինակ, տոնում էր Եվրամիության անդամակցությունը։
Ջիբրալթարը թողարկել է հուշադրամներ 1993 թվականից մինչև 1998 թվականը, չնայած դրանք (անվանապես) օրինական վճարումներ էին միայն Ջիբրալթարում, որն օգտագործում է ֆունտ ստերլինգը[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 «European Currency Unit (ECU)». UBC Sauder School of Business. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Scott, David L. (2003 թ․ սեպտեմբեր). Wall Street Words: An Essential A to Z Guide for Today's Investor (3rd ed.). New York: Houghton Mifflin. էջ 130. ISBN 9780395886076.
- ↑ 3,0 3,1 Major, John (1999 թ․ հուլիսի 24). John Major: The Autobiography. London: HarperCollins. էջեր 150–51. ISBN 9780002570046.
- ↑ Lenihan, Niall (1998). «The legal implications of the European Monetary Union under U.S. and New York Law». ec.europa.eu. Directorate General for Economic and Financial Affairs. Վերցված է 2022 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Ungerer, Horst (1997 թ․ հուլիս). A Concise History of European Monetary Integration: From EPU to EMU. Westport, Connecticut: Quorum Books. էջ 286. ISBN 9780899309811.
- ↑ «Gibraltar Coinage (Ecu) Act, 1990». HM Government of Gibraltar: Laws of Gibraltar. 2007 թ․ հունիսի 14 [14 June 2007: Commencement date of latest amending enactment]. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 2-ին.