Ջոն Մեյջոր (անգլ.՝ John Major, մարտի 29, 1943(1943-03-29)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի քաղաքական գործիչ. Մեծ Բրիտանիայի վարչապետ 1990 թվականից առ 1997 թ.։ Պահպանողական կուսակցության առաջնորդ, որի ղեկավարությամբ պահպանողականները հաղթել են 1992 թ. խորհրդարանական ընտրություններում։

Ջոն Մեյջոր
անգլ.՝ John Major
Դիմանկար
Ծնվել էմարտի 29, 1943(1943-03-29)[1][2][3][…] (81 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրոնԱնգլիկան եկեղեցի և Անգլիկան եկեղեցի
ԿրթությունRutlish School?[4]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, bank manager, ինքնակենսագիր և բանկիր
ԱմուսինՆորմա Մեյջոր
Ծնողներհայր՝ Թոմ Մեյջոր-Բոլ[5], մայր՝ Gwendolyn Minny Coates?[5]
Զբաղեցրած պաշտոններՄեծ Բրիտանիայի վարչապետ, Ընդդիմության առաջնորդ, Պահպանողական կուսակցության առաջնորդ, գանձապետարանի կանցլեր, Chief Secretary to the Treasury?, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար, Shadow Foreign Secretary?, Մեծ Բրիտանիայի գանձարանի առաջին լորդ, Minister for the Civil Service?, Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի անդամ, Միացյալ Թագավորության 52-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 51-րդ Պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 50-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 49-րդ պառլամենտի անդամ, Միացյալ Թագավորության 48-րդ գումարման պառլամենտի անդամ և Shadow Secretary of State for Defence?
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿապիչի շքանշան
ԵրեխաներElizabeth Major?[5] և James Major?[5]
Կայքjohnmajorarchive.org.uk
 John Major Վիքիպահեստում

1997 թ. ընտրություններում պարտություն կրելուց հետո Մեյջորին վարչապետի պաշտոնում փոխարինել է լեյբորիստ Թոնի Բլեերը, իսկ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնում՝ Ուիլյամ Հեյգը։

Ջոն Մեյջորը ծնվել է 1943 թ. Լոնդոնում։ Բարձրագույն հեռակա կրթություն է ստացել Ռութլիշի քերականության դպրոցում (Rutlish Grammar School)։ Մոտ երկու տասնամյակ աշխատել է բանկային ոլորտում։ Քաղաքականությամբ սկսել է զբաղվել դեռ երիտասարդ հասակից՝ լինելով Պահպանողական կուսակցության երիտասարդական թևի ակտիվ անդամ։

1979 թ. ընտրվել է Համայնքների պալատի պատգամավոր։ 1981 թվականից եղել է պառլամենտի քարտուղար, ապա կուսակցության պառլամենտական կազմակերպիչ՝ սկսած 1983 թվականից։ 1985-1986 թթ. Մեյջորը եղել է սոցիալական հարցերով փոխնախարար։ 1987 թ. նշանակվել է ֆինանսների փոխնախարար, իսկ 1989 թ.՝ արտգործնախարար՝ զբաղեցնելով այդ պաշտոնը ընդամենը երեք ամիս, որից հետո նշանակվել է ֆինանսների նախարար։ 1990 թ. աշնանը ընտրվել է Պահպանողական կուսակցության առաջնորդ և նույն թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել վարչապետ (մինչև 1997 թ.)։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Մեյջոր» հոդվածին։