Եվգենի Տրուբեցկոյ
Եվգենի Նիկոլաևիչ Տրուբեցկոյ ((ռուս.՝ Евге́ний Никола́евич Трубецко́й), սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1863, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 23, 1920[1], Նովոռոսիյսկ, Ռուսաստանի Հարավ, Russian State[2]), ռուս փիլիսոփա, իրավաբան, հրապարակախոս, հասարակական գործիչ Տրուբեցկոյ ընտանիքից։
Եվգենի Տրուբեցկոյ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23 (հոկտեմբերի 5), 1863 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունվարի 23, 1920[1] (56 տարեկան) |
Մահվան վայր | Նովոռոսիյսկ, Ռուսաստանի Հարավ, Russian State[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրոն | ուղղափառություն |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Աշխատավայր | Մոսկվայի պետական համալսարան |
Ամուսին | Vera Shcherbatova? |
Ծնողներ | հայր՝ Nikolai Petrovitch Troubetzkoy?, մայր՝ Sofya Lopukhina? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Երեխաներ | Sergey Trubetskoy? |
Evgeny Trubetskoy Վիքիպահեստում |
Երաժշտագետ Նիկոլայ Պետրովիչ Տրուբեցկոյի որդին է, իշխաններ Պյոտր, Սերգեյ և Գրիգորի Նիկոլաևիչների եղբայրը, փիլիսոփա և գրող Սերգեյ Տրուբեցկոյի հայրը։
Կենսագրություն
խմբագրելՆիկոլայ Պետրովիչի և Սոֆյա Ալեքսեևնա Տրուբեցկոյի որդին է։ Ն. Պ. Տրուբեցկոյի 12 երեխա ուներ[3] (երեքը առաջին ամուսնությունից, մնացածը՝ երկրորդից՝ Սոֆյա Ալեքսեևնա Լոպուխինայի հետ)[4]։ Եվգենի Տրուբեցկոյի կյանքը սերտորեն կապված էր իր ավագ եղբոր (երկուսն էլ երկրորդ ամուսնությունից)` Սերգեյ Նիկոլաևիչի հետ։ 1874 թվականին երկու եղբայրներն էլ ընդունվել են Կրեյման մասնավոր գիմնազիայի 3-րդ դասարան, 1877 թվականին՝ Կալուգայի գիմնազիայի 5-րդ դասարան, որտեղ նրանց հայրը նշանակվել է փոխնահանգապետ։ Ընտանիքի կյանքում մայրը ներդրել է հսկայական հոգևոր արժեքներ[5]։ Ընտանիքում կրոնական մտածողության ձևավորման վրա ուժեղ ազդեցություն են գործել Տրուբեցկոյ կալվածքի մոտ գտնվող վանքեր։ Դրանից տասներեք մղոն հեռավորության վրա գտնվում է «Троице-Сергиева лавра»-ն, իսկ հինգ մղոն հեռավորության վրա՝ Խոտկովսկու մենաստանը[6]։ «Խոտկովն ու Լավրան լի են Ախտիրկայի մասին մեր բոլոր հիշողություններով։ Լավրան պատրաստել ենք մենք՝ երեխաներս, հաճախակի ուխտագնացություններ են կազմակպերպել, այնտեղ թաղված է եղել նաև Տրուբեցկոյ պապը, իսկ մեր յուրաքանչյուրիս մահճակալի վրա կախված է եղել Սուրբ Սերգիուսի պատկերը»։
1879 թվականին երկու եղբայրներն էլ, տարված լինելով Չարլզ Դարվինի, Հերբերտ Սպենսերի, Թոմաս Բաքլի, Լյուդվիգ Բուխների, Վիսարիոն Բելինսկու, Նիկոլայ Դոբրոլյուբովի և Դմիտրի Պիսարևի գաղափարներով, զգացին կրոնական սուր ճգնաժամ։ Եղբայրները բավականին արագ հաղթահարեցին այս ճգնաժամը՝ շնորհիվ Գիմնազիայի գրադարանի` Կունո Ֆիշերի «Նոր փիլիսոփայության պատմությունը» գրքի, որի ընթերցանությունը հիմք դրեց նրանց կողմից փիլիսոփայության լուրջ ուսումնասիրության համար[7]։ Այժմ նրանց ուսումնասիրության առարկան դարձան Պլատոնի, Կանտի, Ֆիխտեի և Շելինգի աշխատությունները։
Այնուհետև հաջորդեցին Ալեքսեյ Խոմյակովի, Վլադիմիր Սոլովյովի աշխատությունները, Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպը։
Անտոն Ռուբինշտեյնի ղեկավարած Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի կատարման ժամանակ Տրուբեցկոյին անսպասելի բացահայտում արեց[7]։ Բեթհովենի սիմֆոնիայի ընկալումը նրան առաջնորդեց դեպի հավատ, որը բացահայտվեց նրան որպես գերագույն ուրախության աղբյուր[8]։
1881 թվականին Տրուբեցկոյ եղբայրներն ավարտել են Կալուգայի 1տղամարդկանց գիմնազիան և ընդունվել Մոսկվայի համալսարան-ի իրավաբանական ֆակուլտետ։ 1886 թվականի ապրիլին նա ստացել է պրիվատ –դոցենտի կոչում Դեմիդովի իրավաբանական ճեմարանում` պաշտպանելով իր թեկնածուական ատենախոսությունը «Հին Հունաստանում ստրկության մասին» թեմայով[7], իսկ հուլիսի 22-ից սկսել է դասախոսել Իրավագիտության հանրագիտարանի ամբիոնում։
1886 թվականին, «չորեքշաբթի» օրերից մեկի ժամանակ Լև Լոպատին տանը նա հանդիպեց Վլադիմիր Սոլովյովին [9]։ Լինելով Սոլովյովի աշակերտը և իրավահաջորդը, նա համաձայն չէր նրա ուսուցման շատ կողմերի, հատկապես իր էկումենիկ գաղափարների հետ։ Նա «նույնիսկ սոլովյացի չէր, այլ նրա ակտիվ և հաճախ անպարտելի հակառակորդը»[10]։
1889 թվականին նա ամուսնացավ արքայադուստր Վերա Շչերբատովայի՝ Մոսկվայի նախկին առաջին ընտրված քաղաքապետ, արքայազն Ալեքսանդր Շչերբատովի դստեր հետ[11]։ Այս ամուսնությունից նրանք ունեցան երեք երեխա՝ Սերգեյը, Ալեքսանդրը և Սոֆիան։ Ընտանիքը գրեթե միշտ ամառը անցկացրել է Նառայում (Վերեյսկի շրջան), Շչերբատովի կալվածքում։
1892 թվականի հուլիսի 4-ին նա տեղափոխվել է Կիևի Սուրբ Վլադիմիրի համալսարան[12] ծառայելու որպես Իրավագիտության հանրագիտարանի ամբիոնի վարիչ։ Նույն թվականի նոյեմբերին Մոսկվայի Կայսերական համալսարանում պաշտպանել է մագիստրոսական թեզը՝ «Արևմտյան քրիստոնեության կրոնական և սոցիալական իդեալը մ.թ.ա. 5-րդ դարում. Երանելի Օգոստինոսի աշխարհայացքը» թեմայով։ 1897 թվականի մայիսի վերջին, ատենախոսությունը պաշտպանելուց հետո «Արևմտյան քրիստոնեության կրոնական և սոցիալական իդեալը XI դարում. «Աստծո Թագավորության գաղափարը Գրիգոր VII-ի և հրապարակախոսների՝ նրա ժամանակակիցների մեջ» (Կիև, 1897) արժանացել է հանրային իրավունքի դոկտորի աստիճանի և հուլիսին ստացել Կիևի համալսարանի շարքային պրոֆեսորի պաշտոնը։
1905 թվականից՝ Զեմստվոյի «Զրույց» շրջանի, պրոկուսակցական միավորման և Ազատագրական միության անդամ է։ Միության «բանկետների արշավի» ընթացքում՝ Սահմանադրության համար առաջին օրինական Զեմսկի Կոնգրեսի որոշումները տարածելու համար, նա ելույթ ունեցավ ամենամեծ բանկետում, որը տեղի ունեցավ Կիևում և հավաքեց ավելի քան հազար մասնակից։ 1905-ի հոկտեմբերին Սահմանադրական դեմոկրատական կուսակցության ստեղծումից հետո անդամագրվել է նրա Կենտկոմին։ 1905 թվականի վերջին կոմս Սերգեյ Վիտեն, որը ձևավորեց Նախարարների նոր խորհուրդը, Տրուբեցկոյին առաջարկեց հանրային կրթության նախարարի պաշտոնը[13], սակայն հանդիպման ժամանակ վերջինս հրաժարվեց պորտֆելից և բաց նամակով հայտարարեց, որ նման ձևով. Կառավարությունում նա, որպես կուսակցական, չի կարողանալու այս դժվար պահին իր ծրագիրը կատարել։ 1905 թվականի մայիսի վերջին նա հանդիպեց մի մարդասերի` Մարգարիտա Մորոզովային, ով երեսուներկու տարեկան մի այրի կին էր, որը ապրում էր իր չորս երեխաներով։ Նրանք հանդիպեցին այրու տանը, երբ վերջինս իր տունը տրամադրեց Համառուսական Զեմստվոյի կոնգրեսի պատվիրակներին, որտեղ ելույթ ունեցան նաև եղբայրներ Սերգեյ և Եվգենի Տրուբեցկոյները[14]։ Նրա հաշվին Տրուբեցկոյը սկսեց հրատարակել «Московский еженедельник» հասարակական-քաղաքական ամսագիրը։
Այս «անօրինական սիրո» ակնառու արդյունքը եղավ Մորոզովայի մոսկովյան «Ուղի» հրատարակչությունը, որտեղ, բացի Տրուբեցկոյի ստեղծագործություններից, հրատարակվեցին Սերգեյ Բուլգակովի, Վլադիմիր Էռնի, Պավել Ֆլորենսկու գործերը[15]։ 1906 թվականից Վլադիմիր Սոլովյովի հիշատակին նվիրված Մոսկվայի կրոնափիլիսոփայական ընկերության խորհրդի անդամ է։
1906 թվականի սկզբին առաջադրվել է Առաջին Պետական Դումայի անդամ` Ժողովրդական ազատության կուսակցությունից, այսինքն՝ կադետների թեկնածն էր։ 1906 թվականից Տրուբեցկոյը Մոսկվայի համալսարանում իրավունքի փիլիսոփայության, հանրագիտարանի և պատմության ամբիոնի պրոֆեսոր էր, ավելի ուշ նա ղեկավարեց փիլիսոփայության ամբիոնը։
Սկզբում Տրուբեցկոյը Կադետ կուսակցության նշանավոր անդամներից և հիմնադիրներից էր, այնուհետև հեռացավ կառավարության հետ համագործակցել չցանկանալու պատճառով։
Նա դարձավ «Խաղաղ նորացման կուսակցության» հիմնադիրներից մեկը՝ 1-ին Պետդումայում «Խաղաղ նորացում» խմբակցության հիման վրա, որի ոչ պաշտոնական օրգանը «Московский еженедельник» շաբաթաթերթն էր։ Այստեղ տպագրվել են Տրուբեցկոյի ավելի քան երեք հարյուր առաջատար հոդվածներ։ Արդեն 1907 թվականին Տրուբեցկոյն իր «Երկու գազաններ» հոդվածում կանխատեսում էր Ռուսական կայսրության մոտալուտ աղետը. «Առաջին արտաքին շոկի ժամանակ Ռուսաստանը կարող է դառնալ կավե ոտքերով կոլոսոս։ Դասը կբարձրանա դասակարգի դեմ, ցեղը՝ ցեղի դեմ, ծայրամասը՝ կենտրոնի դեմ։ Առաջին գազանը կարթնանա նոր, ոչ երկրային ուժով և Ռուսաստանը դժոխք կդարձնի»[16]։
1907-1908 թվականներին (այնուհետև՝ 1915-1917 թվականներին) Ռուսական կայսրության պետական խորհրդի անդամ է։
1911 թվականին Եվգենի Տրուբեցկոյը պրոֆեսորների մի մեծ խմբի հետ լքեց Մոսկվայի համալսարանը՝ համալսարանի ինքնավարության սկզբունքների խախտման (Կասոյի գործը) կառավարության որոշման հետ անհամաձայնության պատճառով։ Այս կապակցությամբ Տրուբեցկոյ ընտանիքը տեղափոխվեց Կալուգայի նահանգ՝ Բեգիչևոյի կալվածք։ Այստեղ Տրուբեցկոյը զբաղվում էր տնային տնտեսությամբ, ինչպես նաև փիլիսոփայական հոդվածներ էր գրում «Ուղի» և «Ռուսական միտք» հրատարակչությունների համար։ Նա Մոսկվա էր եկել միայն Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում դասախոսություններ կարդալու և կրոնափիլիսոփայական և հոգեբանական ընկերությունների որոշ ժողովների մասնակցելու համար։
1914 թվականին, Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման հետ կապված, նա, ապրելով հայրենասիրական ոգևորություն, մտածեց կյանքի իմաստը մասին, որը դրսևորվեց այդ շրջանի հոդվածներում և գրքերում։
Քաղաքների համառուսաստանյան միության «Պատերազմ և մշակույթ» կոմիտեի նախագահ էր (1914), «Զեմստվո» համառուսաստանյան միության հիվանդ և վիրավոր զինվորների օգնության գլխավոր կոմիտեի կողմից 1915 թվականին լիազորված քաղբաժնի անդամ, առևտրի և արդյունաբերության համառուսաստանյան միության, Ժողովրդական ազատության կուսակցության IX համագումարի, Հասարակական գործիչների I և II ժողովների պատվիրակ, Հոգևորականների և աշխարհականների համառուսաստանյան համագումարի նախագահի ընկեր 1917 թվական։
1917-1918 թվականներին եղել է Համառուսական տեղական խորհրդի անդամ, փոխատենապետ, Մայր տաճարի խորհրդի և դրան կից Կրոնական և կրթական համաժողովի անդամ, պատգամավոր. VI-ի նախագահ և II բաժանմունքի անդամ, Գերագույն եկեղեցական խորհրդի անդամ։
1918 թվականի մայիսի 19-ին Տրուբեցկոյը եղել է Իվան Իլյինի «Հեգելի փիլիսոփայությունը որպես Աստծո և մարդու կոնկրետության ուսմունք» թեմայով ատենախոսության պաշտոնական ընդդիմախոսը[17]։ Միևնույն ժամանակ ակտիվ էր հակաբոլշևիկյան «Աջ կենտրոն» կազմակերպության շարքերում[18]։
Ձերբակալության անմիջական սպառնալիքը Տրուբեցկոյին ստիպեց հեռանալ Մոսկվայից, և 1918 թվականի սեպտեմբերի 24-ին նա մեկնեց Կիև։ Այնտեղ նա դարձել է Ռուսաստանի Պետական Ասոցիացիայի Խորհուրդի, ապա՝ նրա բյուրոյի անդամ։ Նույն թվականի դեկտեմբերի սկզբին լքեց Սիմոն Պետլիուրազորքերի կողմից պաշարված Կիևը և այս ամսվա վերջին տեղափոխվեց Օդեսա։
Նրան` մի քանի այլ անդամների հետ միասին ուղարկեցին Եկատերինոդար՝ Անտոն Դենիկին հետ համաձայնեցնելու Հարավարևմտյան տարածքի կառավարման ձևը, որն ավելի մեծ ինքնավարություն կունենար Կամավորական բանակից։ Փորձն անհաջող էր[19]։ 1919 թվականին Ռուսաստանի սպիտակ հարավում նա մասնակցել է Ռուս ուղղափառ եկեղեցու միասնական վարչակազմի ստեղծմանը մինչև Մոսկվայի ազատագրումը և պատրիարքի հետ միությունը։
1919 թվականի մայիսի 19-ից մինչև մայիսի 23-ը եղել է Ստավրոպոլում գտնվող Հարավ-արևելյան Ռուսաստանի Եկեղեցական խորհրդի անդամ, որը դիրքորոշում է ընդունել տարածաշրջանի բարձրագույն եկեղեցական վարչակազմի վերաբերյալ[20]։ Սպիտակ հարավում`Կամավորական բանակի կողմից վերահսկվող տարածքում, կյնազը մասնակցել է տեղեկատվության և քարոզչության օրգան «Օսվագի» աշխատանքին[21]։
Նովոռոսիյսկում նահանջող բանակի հետ հավաքվելով՝ Տրուբեցկոյը հիվանդացավ այստեղ տիֆով և մահացավ 1920 թվականի փետրվարի 5-ին[22]։
Նա թաղվել է Վերափոխման գերեզմանատանը, որը գործել է 1870-ականներից մինչև 1920-ական թվականները, գերեզմանը վերականգնվել է 1993 թվականին։
Քահանայապետ Սերգիուս Բուլգակովն նրա մահախոսականում գրել է. «Մտավորականության մեջ ` հոգեպես խավար և մեռած, արքայազն Եվգենի Նիկոլաևիչ Տրուբեցկոյը քրիստոնեական հավատքի անկեղծ ու հավատարիմ խոստովանողն էր»։
Աշխատություններ
խմբագրել- Рабство в Древней Греции. Диссертация князя Евгения Трубецкого. — Ярославль: Тип. Г. В. Фальк, 1886.
- Политические идеалы Платона и Аристотеля в их всемирно-историческом значении // Вопросы философии и психологии. — 1890. — Кн. 4 (М., 2011).
- Религиозно-общественный идеал западного христианства в V в. Миросозерцание блаженного Августина. — Москва, 1892 (магистерская диссертация).
- Политическое миросозерцание эпохи Возрождения. — К., 1893.
- История философии права (древней, новой, новейшей): Лекции — Киев, 1893—1899[22].
- Религиозно-общественный идеал западного христианства в XI в. Идея Божеского царства у Григория VII и публицистов — его современников. — Киев, 1897 (докторская диссертация)
- История философии права (древней). — 1-е изд. — Киев: Т-во «Печатня С. П. Яковлева», 1899. — 179 с.
- Доклад о студенческих организациях и общежитиях. — СПб., 1902.
- Доклад по вопросу о преобразовании инспекции в высших учебных заведениях. — СПб., 1902.
- К вопросу о причинах беспрестанно возникающих в наших университетах студенческих беспорядков. — СПб., 1902.
- К характеристике учения Маркса и Энгельса о значении идей в истории // Проблемы идеализма. — М., 1902 (М., 2002).
- Философия Ницше: Критический очерк. М.: Типолитография Товарищества И. Н. Кушнерев и К, 1904, на сайте «Руниверс».
- Новое введение в историю революции 1789 года // Научное слово. — 1904. — № 7.
- Б. Н. Чичерин как поборник правды в праве // Вестник права. — 1904. — № 3.
- Война и бюрократия // Право. — 1904. — № 39.
- Церковь и освободительное движение // Право. — 1905. — № 15.
- Ответ губернских предводителей; Крах // Право. — 1905. — № 15.
- Trubetzkoi, E. Die Universitätsfrage // Melnik, J. (1906): Russen über Russland. Frankfurt a. M., Rütten & Loening, S. 16-54.
- Свобода и бессмертие. — М., 1906.
- Партия «мирного обновления». — М. : Tип. т-ва И. Д. Сытина, 1906. — 11 с.
- К началу учебного года // Тверские Епархиальные ведомости. — 1906. — № 20.
- Речи // Журналы и протоколы заседаний высочайше учрежденного Предсоборного присутствия (1906 г.). Т. 1–4. СПб., 1906–1907; М., 2014 (им. указ).
- [175 статей] // Московский еженедельник. 1906–1910.
- Лекции по истории философии права. — Москва: О-во взаимопомощи студ.-юристов М.У., 1907. — [2], 134 с.
- Панметодизм в этике (к характеристике учения Когена) // Вопросы философии и психологии. — 1909. — № 97.
- В. С. Соловьёв и Л. М. Лопатин // Вопросы философии и психологии. — 1914. — № 124.
- «Владимир Соловьёв и его дело» (1910 год).
- Энциклопедия права. — 1-е изд. — М.: Т-во скоропеч. А. А. Левенсон, 1908. — 223 с. (5 изданий)[22][23].
- Социальная утопия Платона — М., 1908[22][23].
- Миросозерцание В. С. Соловьёва. — М.: Издательство «Путь», 1913.
- Том 1.
- Том 2.
- Ответ на анкету // Украинская жизнь. — 1913. — № 12.
- Новая земская Россия // Русская мысль. — 1913. — № 12.
- Смысл войны. — М.: Товарищество типографии А. И. Мамонтова, 1914
- Смысл жизни. — Берлин: Слово, 1922
- Война и мировая задача России. — М.: Типография товарищества И. Д. Сытина, 1915
- Национальный вопрос, Константинополь и святая София: Публичная лекция — М., 1915[23].
- Отечественная война и ее духовный смысл. — М., 1915.
- Два мира в древнерусской иконописи. 1916 г.
- Умозрение в красках. Вопрос о смысле жизни в древнерусской религиозной живописи. — М.: Типография товарищества И. Д. Сытина, 1916
- Предисловие // Фихте И. Г. Избранные сочинения. Т. 1. — М., 1916.
- Развенчание национализма; Новое язычество и его «огненные слова» // Русская мысль. — 1916. — № 4, 6.
- Анархия и контрреволюция — М., 1917[23].
- Революция и национальный подъем — М., 1917[23].
- Метафизические предположения познания. Опыт преодоления Канта и кантианства. — М.: Типография «Русская печатня», 1917
- Из прошлого — М., 1917 [23]; (2-е изд. Вена: Русь, 1923).
- Лекции по энциклопедии права. — Москва: т-во тип. А. И. Мамонтова, 1917. — 227 с.
- Гроза с Запада. — М., 1917.
- Государственная мистика и соблазн грядущего рабства // Русская мысль. 1917. № 1.
- О христианском отношении к современным событиям // Русская свобода. — 1917. — № 5 (Донская христианская мысль. — 1917. — № 11).
- Церковь и Россия // Архангельские Епархиальные ведомости. — 1917. — № 15 (Орловские Епархиальные ведомости. — 1917. — № 29).
- Христианство и интеллигенция // ВЦОВ. — 1917. 10 декабря.
- Два зверя (старое и новое). — М.: Тип. Т-ва И. Д. Сытина, 1918. — 59 с.
- Смысл жизни. Тип. т-ва И. Д. Сытина, 1918; (2 — е изд. Берлин, 1922[23]).
- Россия в ее иконе // Русская мысль. — 1918. — Кн. 1–2.
- Возрождение Церкви — залог возрождения России // Утро России. — 1918. — 16 февраля.
- Смерть и воскресение // Тобольские Епархиальные ведомости. — 1918. — № 18/20.
- Энциклопедия права. — М., 1919 (СПб., 1998).
- Les bolshevisme et les bolshevicks. — Odessa, 1919.
- Великая революция и кризис патриотизма — Омск, 1919[23].
- Звериное царство и грядущее возрождение России — Ростов на Дону, 1919[23].
- [Статьи] // Народная газета. — 1919. — № 4, 34, 51.
- Победа духа // Свободная речь. — 1919. — № 71.
- Этюды по русской иконописи — М., 1921[23].
- Иное царство и его искатели в русской народной сказке — М., 1922[23].
- Воспоминания — София, 1922.
- Письмо Николаю Романову по поводу роспуска I Государственной думы // Русский архив. — 1925. — Т. 3.
- Из путевых заметок беженца. // Архив русской революции. — 1926. — Т. 18.
- Письмо к Н. Г. Яшвиль // ВРСХД. — 1970. — № 97. — С. 148.
- Письма к П. А. Флоренскому; Свет Фаворский и преображение ума // Вопросы философии. — 1989. — № 12.
- «Иное царство» и его искатели в русской народной сказке // Литературная учеба. — 1990. — № 2.
- Три очерка о русской иконе: Умозрение в красках. Два мира в древнерусской иконописи. Россия в её иконе — М.: ИнфорАрт, 1991. — 112 с.
- Письма к М. К. Морозовой // Новый мир. — 1993. — № 9.
- Миросозерцание В. С. Соловьёва. В 2 т. (Том 1, Том 2.) — М., 1994—1995.
- Сочинения. Т. 1–2. — М., 1995.
- Письма // Взыскующие града. Хроника частной жизни русских религиозных философов в письмах и дневниках. — М., 1997.
- Избранные произведения. — Ростов н/Д., 1998.
- Из прошлого. Воспоминания. Из путевых заметок беженца. — Томск, 2000.
- Развенчание национализма. Открытое письмо П. Б. Струве; Государственная мистика и соблазн грядущего рабства // Национализм. Полемика 1909–1917. Сб. статей. — М., 2000.
- Спор Толстого и Соловьёва о государстве // Л. Н. Толстой. Pro et contra. — СПб., 2000.
- Два слова по поводу полемики г. Лурье и С. Н. Булгакова // С. Н. Булгаков. Рro et contra. Т. 1. — М., 2003.
- Труды по философии права. — М., 2001.
- Три очерка о русской иконе. — Сергиев Посад, 2011.
Գրականություն
խմբագրել- Гаврилов И. Б. К характеристике религиозно-философского мировоззрения князя Е. Н. Трубецкого // Труды кафедры богословия Санкт-Петербургской Духовной Академии. 2022. № 3 (15). С. 79–104.
- Евсеев, Иван Евсеевич / Евлампиев И. И. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
- Трубецкой, Евгений Николаевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1891. — Т. IIa. — С. 781.
- Левицкий С. А. Очерки по истории русской философской и общественной мысли. — Франкфурт-на-Майне, 1981.
- Трубецкой С. Е. Минувшее / предисл. Н. А. Руднева. — М. : ДЭМ, 1991. — 340 с.
- Носов А. А. Наша любовь нужна России… // Новый мир. — М., 1993. — № 9. — С. 172—229; № 10. — С. 174—215.
- Сапов В. В. Князь Е. Н. Трубецкой. Очерк жизни и творчества // Избранное. — М.: Канон, 1995. — С. 480. — ISBN 5-88373-052-3.
- Елисеев С. Гносеологические и метафизические предпосылки теодицеи князя Е. Н. Трубецкого. — Сергиев Посад, 1999. Архивировано 4 марта 2016 года.
- Трубецкой Е. Н. Из прошлого. Воспоминания. Из путевых заметок беженца. — Томск: Водолей, 2000. — С. 352. — ISBN 5-7137-0151-4.
- Волков В. А., Куликова М. В., Логинов В. С. Московские профессора XVIII — начала XX веков. Гуманитарные и общественные науки. — М.: Янус-К, 2006. — С. 242—243. — 2000 экз. — ISBN 5-8037-0318-4.
- Лосев А. Ф. Владимир Соловьёв. — М.: Молодая гвардия, 2009. — 656 с. — ISBN 978-5-235-03148-7.
- Л. В. Фирсова. Трубецкой Е. Н. // Новая философская энциклопедия : в 4 т. / пред. науч.-ред. совета В. С. Стёпин. — 2-е изд., испр. и доп. — М. : Мысль, 2010. — 2816 с.
- Кошман Л. В. Трубецкой Евгений Николаевич // А. Ю. Андреев, Д. А. Цыганков Императорский Московский университет: 1755—1917 : энциклопедический словарь. — М.: Российская политическая энциклопедия (РОССПЭН), 2010. — С. 725—726. — ISBN 978-5-8243-1429-8.
- Половинкин С. М. Князь Е. Н. Трубецкой. Жизненный и творческий путь: биография. — Москва : Синаксис, 2010. — 175 с. — 1500 экз. — ISBN 978-5-903721-03-0
- Досекин Е. С. Евгений Николаевич Трубецкой - общественный и политический деятель. — Самара: СГАКИ, 2014. — 114 с. — ISBN 978-5-88293-327-1.
- Митрофанов Г. Н., прот. Князь Евгений Николаевич Трубецкой – философ, богослов, христианин. — СПб.: Издательство Санкт-Петербургской Православной Духовной Академии, 2018. — 136 с. — ISBN 978-5-906627-59-9.
- Ваганова Н. А. К истокам «спора о Софии»: Е. Н. Трубецкой как критик софиологии // Вестник ПСТГУ. Серия I: Богословие. Философия. Религиоведение. 2022. — Вып. 103. — С. 69-84
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #118994905 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ряд источников приводит цифру — 13.
- ↑ Генеалогия Трубецких Արխիվացված 2011-05-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ Носов А. А. Политик в философии // Трубецкой Е. Н. Миросозерцание В. С. Соловьёва. — М., 1995. — Т. I. — С. V.
- ↑ Из прошлого, 2000
- ↑ 7,0 7,1 7,2 см. Трубецкой Е. Н. Воспоминания. — София, 1922.
- ↑ Левицкий С. А., 1981, էջ 10
- ↑ Сапов В. В., 1995, էջ 437
- ↑ Лосев, 2009
- ↑ Половинкин С. М. Князь Е. Н. Трубецкой. Жизненный и творческий путь: Биография. — Москва: Синтаксис, 2010. — С. 20.
- ↑ «Трубецкой, Евгений Николаевич. Биография. Философские воззрения». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Витте С. Ю. (1922 (2004)). «Царствование Николая Второго. Том 2. Главы 34—45». "Собрание классики" Библиотеки Мошкова. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Носов А. А., 1993
- ↑ Сапов В. В., 1995, էջ 441
- ↑ Елисеев С., 1999
- ↑ Лисица Ю.
- ↑ Думова Н. Г. Кадетская контрреволюция и её разгром. Արխիվացված 2013-12-26 Wayback Machine — М.: Наука, 1982.
- ↑ Маргулиес М. С. Год интервенции. — Кн. 1 — Берлин: Изд-во З. И. Гржебина, 1923. — С. 112—281.
- ↑ Молчанов Л. А. Мы не… дали верующим всего того, что должны были дать (Временное высшее церковное управление на Юге России) Արխիվացված 2013-12-19 Wayback Machine
- ↑ Журналы заседаний Особого совещания при Главнокомандующем Вооруженными Силами на Юге России А. И. Деникине. — М.: РОССПЭН, 2008. — С. 931.
- ↑ С. М. Половинкин указывает дату 5 февраля 1923 года (см.: Князь Е. Н. Трубецкой. Жизненный и творческий путь: Биография. — Москва, 2010. — С. 107.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Տրուբեցկոյ» հոդվածին։ |