Եվգենի Պատոն (անգլ.՝ Євген Оскарович Патон, ռուս.՝ Евгений Оскарович Патон, 1870 թ. մարտի 4[4][5], Ֆրանսիա, Նիցցա- 1953 օգոստոսի 12, Կիև), խորհրդային գիտնական, մեխանիկ-ինժեներ, աշխատել է եռակցման բնագավառում, նախագծելով կամուրջներ։ Եղել է Եռակցման համալսարանի (ռուս.՝ Институт сварки) ղեկավար, այդ համալսարանը կրում է Եվգենի Պատոնի անունը, խորհրդային աշխատավորների հերոս (1943), խորհրդային մրցանակների դափնեկիր։ Եվգենի Պատոնը հայտնի է երկաթյա կամուրջների շինարարության բնագավառում։ Հեղինակ է մոտ 50-ից ավելի երկաթյա շղթայական կամուրջների նախագծի։

Եվգենի Պատոն
ուկրաիներեն՝ Євген Патон
ռուս.՝ Евгений Патон
Ծնվել էմարտի 5, 1870(1870-03-05)[1]
Նիս[2]
Մահացել էօգոստոսի 12, 1953(1953-08-12)[2] (83 տարեկան)
Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն և  Ուկրաինական ԽՍՀ
Ազգությունռուս
Մասնագիտությունքաղինժեներ, ճարտարագետ, համալսարանի դասախոս և քաղաքական գործիչ
Հաստատություն(ներ)Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ, Մոսկվայի տրանսպորտի ինժեներների ինստիտուտ և Եվգենի Պատոնի անվան էլեկտրական եռակցման ինստիտուտ
Գործունեության ոլորտԵռակցում, bridge construction? և շինարարական մեխանիկա
Պաշտոն(ներ)ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԴրեզդենի տեխնիկական համալսարան (1894) և Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3] և ուկրաիներեն[3]
Եղել է գիտական ղեկավարB. I. Medovar?
Հայտնի աշակերտներQ55107122?
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
Ստալինյան 1-ին աստիճանի մրցանակ Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ և Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Նատալյա Վիկտորովնա Պատոն
Երեխա(ներ)Բորիս Պատոն և Volodymyr Paton?
ՀայրOskar Petrovitch Paton?
Ստորագրություն
Изображение автографа
 Yevhen Paton Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել
 
Եվգենի Պատոնի արձանը Կիևում

Ծնվել է Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, ռուս հյուպատոսի ընտանիքում, հայրը՝ Օսկարը նախկին գվարդիական գնդապետ էր։ Պատոնի ընտանիքում ապրում էին 5 եղբայր և 2 քույր։ 1894 թ. վերջացնում է Դրեզդենի ճարտարագիտական համալսարանը (Գերմանիա), իսկ 1896 թ.` Տրանսպորտական ճարտարապետների համալսարանը (Սանկտ-Պետերբուրգ)։ Դասավանդել է Մոսկովյան ինժեներական կապի քոլեջում (1899-1904) և Կիևյան ճարտարագիտական համալսարանում (1904-19251934 թ. Կիևում ստեղծում է էլեկտրաեռակցման համալսարան Ուկրաինայի ԳԱԱ-ում, որը տնօրինում է մինչև կյանքի վերջ։ 1946-1954 թթ. նա եղել է պատգամավոր ՍՍՀՄ վերին խորհրդում։ Մահացել է 1953 թ. օգոստոսի 12-ին, թաղված է Կիևում, Բայկալի գերեզմանական հուշահամալիրում։

Մասնագիտական գործունեություն

խմբագրել
 
Եվգենի Բոշի անվան կամուրջ, Կիև

1925 թվականին նրա նախագծով Կիևում կառուցվել է Եվգենի Բոշի անվան կամուրջ։ 1929 թ. Կիևում նա հիմնադրում է եռակցման լաբորատորիա և էլեկտրաեռակցման կոմիտե (ղեկավարել է 1928-1933 թթ.), որի հիմքով ստեղծվել է էլեկտրաեռակցման համալսարանը։ 1929-1938 թթ. անցկացրել է մի շարք առաջնային գիտահետազոտություններ եռակցվող կառույցների ամրության և շահագործման հուսալիության նպատակով։ Նա ձևակերպել է աղեղավոր եռակցման հիմնական դիրքերը։ 1941-1943 թթ. Պատոնը շահագործման է ենթարկում եռակցման տեխնոլոգիան հատուկ պողպատներով։ Ուսումնասիրել է ֆիզիկական հիմքերը, օքսիդալուծիչ աղեղի և մետաղների զոդելիությունը, ղեկավարել է եռակցման խողովակների, անոթների ստեղծման աշխատանքները, ստեղծել է տարբեր նշանակությունների մեքենաներ։ Նա մեծ ներդրում ունի տանկերի աճող արտադրությունում, մասնավորապես «Т-34» տեսակի տանկերի որակը բարձրացնելու ուղղությամբ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Պատոն» հոդվածին։

Ծանոթագրություններ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 172