Եթովպական ոզնի (լատին․՝ Paraechinus aethiopicus), ոզնիների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանատեսակ[1]։

Եթովպական ոզնի
Եթովպական ոզնի
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Միջատակերներ
Ընտանիք Ոզնիներ
Տեսակ Եթովպական ոզնի
Լատիներեն անվանում
Paraechinus aethiopicus
(Ehrenberg, 1832)
Հատուկ պահպանություն
Տեսակներ
  • Hemiechinus aethiopicus
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Չորասեր կենդանի է և տարածված է հիմնականում անապատային և կիսաանապատային կլիմայական գոտում գտնվող պետությունների տարածքներում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է անապատային և կիսաանապատային կլիմայական գոտիներում։ Ապրում է արաբական պետությունների տարածքներում։

Տարածման արեալը ընդգրկում է գրեթե ամբողջ Արաբական թերակղզին և Հյուսիսային Աֆրիկայի մի փոքր հատված՝ այդ թվում Եգիպտոսի և Լիբիայի հյուսիսային ափամերձ հատվածը։

Ապրում է հիմնականում անապատներում։ Ապրում է Արևմտյան Սահարայի, Թունիսի, Եգիպտոսի, Եթովպիայի, Սիրիայի, Իրաքի, Հորդանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եմենի, Օմանի, Սաուդյան Արաբիայի և Քուվեյթի տարածքներում։

Որոշ պոպուլյացիաներ հայտաբերվել են նաև Իրանի արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանի մոտ։ Սուդանում և Իսրայելում ապրում են մեկուսացված պոպուլյացիաներով։

Նկարագրություն խմբագրել

Մարմնի երկարությունը կազմում է 15-25 սմ, որը միջինում կազմում է 18,5 սմ։ Պոչը կարճ է և ունի 1-4 սմ երկարություն և շատ դեպքերում նկատելի չէ։

Կաթնասունների քաշը բավականին չնչին է՝ 400-ից առավելագույնը 700 գրամ։ Ունեն մարմնի համաչափ կառուցվածք։ Ոզնու ասեղները ունեն վառ շագանակագույն գունավորորում։

Ճակատը և կոկորդային հատվածը առավելապես սպիտակ են։ Ականջները կլորացած են և մարդու աչքի համար հստակ տեսանելի։ Ոտքերը կարճ են և ունեն մուգ գույն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ռեշետնիկով Յու., Կոտլյար Ա. Ն., Ռասս Տ. Ս., Շատունովսկի Մ. Ի. Կենդանիների անունների հնգալեզու բառարան։ «Կաթնասուններ». լատիներեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպական ոզնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եթովպական ոզնի» հոդվածին։