Դրախտիկ (գյուղ, Հադրութի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտիկ (այլ կիրառումներ)

Դրախտիկ, համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Տեղակայված է հանրապետության հարավարևելյան հատվածում։

Գյուղ
Դրախտիկ
ադրբ.՝ Zoğalbulaq
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՀադրութ
Մակերես1615,38 կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն450 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Դրախտիկ (գյուղ, Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Դրախտիկ (գյուղ, Հադրութի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Աշխարհագրություն խմբագրել

Դրախտիկը Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 46 կմ հեռավորության վրա։

Համայնքը լեռնային է, ունի 1615,38 հա տարածք, որից 1292,33 հա գյուղատնտեսական նշանակության, 259,04 հա անտառային հողեր։ Դրախտիկ համայնքի սահմանային գոտով հոսում է Իշխանագետի վտակը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Կրակիչ»։

Պատմություն խմբագրել

Հնում հարևան Մարտունու շրջանի հետ միասին Հադրութի շրջանի մեծ մասը կոչվել է Մյուս Հաբանդ։ Պատմության մեջ Հադրութի շրջանը հայտնի է նաև Դիզակ անունով։

Բնակչություն խմբագրել

Համայնքի բնակչության թվաքանակը 450 մարդ է, կա 117 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 430 433 397

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Մասնավորապես շատ են վանքերն ու եկեղեցիները, հին բնակավայրերը ամրոցներն ու աշխարհիկ կառույցները։ Այստեղ գտնվող բազմաթիվ հուշարձանների վրա փորագրված հարյուրավոր քանդակները գավառի պատմության էջերն են, տեղացի հայերի անցյալի և պայքարի վկաները[4]։

Համայնքի պատմամշակութային հուշարձաններից են՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (1645), գերեզմանոց (17-18-րդ դարեր), գյուղատեղի (17-18-րդ դարեր), խաչքար (17-18-րդ դարեր), հաշվառված է 17 հուշարձան։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 73 աշակերտներ, համայնքն ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 25 երեխաներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Մկրտչյան, Շ․ Մ․ (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական շրջանները. Երևան: «Հայաստան». էջ 83. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 113.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)