Իշխանագետ (գետ)

(Վերահղված է Իշխանագետից)

Իշխանագետ, գետ Արցախում, Արաքսի ձախ վտակը։ Սկիզբ է առնում Արցախի լեռնաշղթայի հարավային լանջերից՝ 2280 մ բարձրությունից։ Արաքս է թափվում ծ.մ. 108 մ բարձրության վրա։ Երկարությունը 74 կմ է, ջրհավաք ավազանը՝ 483 կմ²։ Սնումը հիմնականում անձրևային (47%) և ստորերկրյա (34%) է, վարարումը՝ մարտ-մայիսին, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 53%-ը։ Տարեկան միջին ծախսը 1,68 մ³/վ (Տող գյուղ) է, հոսքը՝ 82, 5 միլիոն մ³։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։

Իշխանագետ
Բնութագիր
Երկարություն74 կմ և 82 կմ
Ավազանի մակերես483 կմ² և 512 կմ²
Ջրի ծախս1,68 մ³/վ և 6,85 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԱրցախի լեռնաշղթա
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՄարջան
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՄարտունու շրջան


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։