Դոնալդ Շիրլի
Դոնալդ Ուոլբրիջ Շիրլի (հունվարի 29, 1927 կամ հունվարի 19, 1927[1], Փենսակոլա (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆ[2] - ապրիլի 6, 2013[3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ջազային և դասական երաժշտության դաշնակահար և երգահան։ 1950-1960-ական թվականներին «Cadence» լեյբլի համար ստեղծված փորձարարական ջազային երաժշտության ալբոմների հեղինակն է։ Հեղինակել է երգեհոնային սիմֆոնիաներ, համերգներ դաշնամուրի, թավջութակի համար, երեք լարային կվարտետ, մեկ գործողությամբ օպերա, ստեղծագործություններ երգեհոնի, դաշնամուրի և ջութակի համար, ինչպես նաև Ջեյմս Ջոյսի «Նվերներ ըստ Ֆիննեգանի» սիմֆոնիկ պոեմի և «Օրփեոսը դժոխքում» օպերետի հիման վրա ստեղծված վարիացիաների ժողովածուներ։
Դոնալդ Շիրլի | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Donald Walbridge Shirley |
Ծնվել է | հունվարի 29, 1927 կամ հունվարի 19, 1927[1] Փենսակոլա (Ֆլորիդա), Ֆլորիդա, ԱՄՆ[2] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | ապրիլի 6, 2013[3] (86 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Ժանրեր | դասական երաժշտություն և ջազ |
Մասնագիտություն | դաշնակահար, church musician և կոմպոզիտոր |
Գործիքներ | դաշնամուր և երգեհոն |
Լեյբլ | Cadence?, Atlantic Records, Audio Fidelity? և Columbia Records |
Կրթություն | Չիկագոյի համալսարան, Ամերիկյան կաթոլիկ համալսարան և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա |
1960-ականներին մի քանի համերգային շրջագայության է մեկնել ԱՄՆ-ում՝ ներառյալ Խորը Հարավի նահանգները։ Որպես վարորդ և թիկնապահ վարձել է Նյու Յորքի գիշերային ակումբի դռնապան Թոնի Լիփին։ Նրանց ընկերական հարաբերությունների մասին պատմությունը ներկայացվում է 2018 թվականին նկարահանված «Կանաչ գիրք» ֆիլմում[4]։
Կենսագրություն Խմբագրել
Վաղ տարիներ Խմբագրել
Դոնալդ Ուոլբրիջ Շիրլին ծնվել է 1927 թվականի հունվարի 29-ին Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքում[5] ջամայական գաղթականների՝ ուսուցչուհի Ստելլա Գերտրուդ Յանգի (1903-1936) և քահանա Էդվին Շիրլիի (1885-1982) ընտանիքում[6][7]։ Պրոմոութերները ձգտում էին հանրությանը ներկայացնել, որ նա ծնվել է Ճամայկայում՝ որպես նրա ծննդավայր նշելով Քինգսթոնը[5]։ Շիրլին ԽՍՀՄ-ում չի եղել, բայց նրան փոքր ժամանակ հրավիրում էին սովորելու Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, և նա տիրապետում էր ռուսաց լեզվին[8][9][10]։
Կրթություն Խմբագրել
Երկու տարեկանում Շիրլին սկսել է դաշնամուր նվագել սովորել[11]։ Նա սովորել է Վաշինգտոնի Ամերիկյան կաթոլիկ համալսարանում՝ Քոնրադ Բերնեի և Թադեուշ Ջոնսի մոտ։ Շիրլին ժամանակավորապես հրաժարվել է նվագել դաշնամուր և այդ շրջանում ստացել երաժշտության, հոգեբանության և լիտուրգիկայի դոկտորի կոչում[11]։
Գործունեություն Խմբագրել
1944 թվականին 18-ամյա Շիրլին «Boston Pops» նվագախմբի հետ կատարել է Չայկովսկու «Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար № 1» ստեղծագործությունը[11]։ Մեկ տարի անց Շիրլին Լոնդոնյան ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կատարել է իր ստեղծագործություններից մեկը[11]։
1949 թվականին նա Հայիթիի կառավարությունից հրավեր ստացավ՝ հանդես գալու Պորտ-օ-Պրենսի երկու հարյուրամյակին նվիրված միջազգային ցուցահանդեսին, որից հետո նախագահ Էսթիմեն և արքեպիսկոպոս Լե Գոյզը նրան խնդրեցին կրկնել ելույթը մեկ շաբաթ անց[12]։
Շիրլին հիասթփված էր շրջապատողների խորհրդից՝ թողնել դասական երաժշտությունը (սևամորթ արվեստագետների հանդեպ թշնամանքի պատրվակով) և գործունեությունը շարունակել ջազի բնագավառում[7]։ Սևահեր դասական երաժիշտների համար հեռանկարների բացակայության պատճառով Շիրլին դադարեցրեց դաշնակահարի գործունեությունը։ Չիկագոյի համալսարանում հոգեբանություն ուսումնասիրելուց հետո[13] նա Չիկագոյում աշխատեց որպես հոգեբան, սակայն շուտով վերադարձավ երաժշտական ասպարեզ։
1950-1960-ական թվականներին Շիրլին ձայնագրեց մի շարք ալբոմներ Cadence լեյբլի համար, դասական երաժշտության ներքո փորձառելով ջազային երաժշտությունը՝ ստեղծեց սեփական ժանրը[7]։ Լեյբլի հիմնադիր Արչի Բլեյերը պնդում էր, որ Շիրլիին անվանեն Դոն։ Այդ ընտանեվարությունը մնաց նրա հետ գործունեության ողջ ընթացքում[7]։
1961 թվականին նրա «Water Boy» սինգլը 40-րդ դիրքը գրավեց «Billboard» ամսագրի «Hot 100» շքերթում և այնտեղ մնաց 14 շաբաթ շարունակ։ Նա հանդես է եկել Նյու Յորքի «Basin Street East» ակումբում, որտեղ ընկերացել է Դյուկ Էլինգթոնի հետ։
1954 թվականի հունիսին Շիրլին Արթուր Ֆիդլերի հրավերով «Boston Pops» նվագախմբի հետ մեկնել է Չիկագո։ Մեկ տարի անց «NBC» սիմֆոնիկ նվագախմբի հետ նա հանդես է եկել Քարնեգի հոլում՝ Էլինգթոնի դաշնամուրային կոնցերտի պրեմիերային։ Նա նաև մասնակցել է «Արթուր Գոդֆրին և նրա ընկերները» հեռուստաշոուին։
1960-ականներին հույս ունենալով, որ կարող է իր ստեղծագործություններով փոխել մարդկանց նախապաշարմունքները, Շիրլին համերգներ է տվել ԱՄՆ-ում՝ ներառյալ հարավային մի շարք նահանգները։ Որպես վարորդ՝ նա վարձել է Նյու Յորքի գիշերային ակումբներից մեկի նախկին դռնապան Թոնի Լիփին։ Նրանց պատմությունը հիմք է դարձել 2018 թվականին նկարահանված «Կանաչ գիրք» ֆիլմի սյուժեի համար, որում Շիրլիի դերում հանդես է եկել Մահերշալա Ալին[4]։ Ըստ որոշ աղբյուրների՝ չնայած նրանց հայացքներում առկա տարաձայնություններին, նրանք դարձել են լավ ընկերներ։ Սակայն երաժշտի եղբայր Մորիս Շիրլին ասել է[14]․
Իմ եղբայրը երբեք Թոնիին իր «ընկերը» չի համարել․ նա եղել է ծառայող՝ նրա վարորդը (ում արգելում էր համազգեստ և գլխարկ կրել)։ Ահա թե ինչու են կարևոր նման նրբություննները։ Այն փաստը, որ հաջողակ սևամորթ արտիստը կարողացել է վարձել իրենից տարբեր սպասավորի, չպետք է անհետանա թարգմանության ժամանակ։Բնօրինակ տեքստ (անգլ.)My brother never considered Tony to be his 'friend'; he was an employee, his chauffeur (who resented wearing a uniform and cap). This is why context and nuance are so important. The fact that a successful, well-to-do Black artist would employ domestics that did not look like him, should not be lost in translation.
1968 թվականի աշնանը Շիրլին կատարել է Չայկովսկու կոնցերտը Դեթրոյթի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա աշխատել է նաև Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբի և ԱՄՆ ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ[11], գրել է սիմֆոնիաներ Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Ֆիլադելֆիայի նվագախմբի համար, ինչպես նաև Ջորջ Գերշվինի երաժշտությանը նվիրված ծրագրով մենակատարել է Միլանի Լա Սկալա թատրոնում։
Շիրլին գրել է երգեհոնային սիմֆոնիաներ, կոնցերտներ դաշնամուրի համար, կոնցերտ թավջութակի համար, երեք լարային կվարտետ, օպերա մեկ գործողությամբ, ստեղծագործություն երգեհոնի, դաշնամուրի և ջութակի համար, սիմֆոնիկ վեպ Ջեյմս Ջոյսի «Ֆիննեգանի հոգեհանգիստը» վեպի հիման վրա և «Վարիացիաներ» «Օրփեոսը դժոխքում» օպերայի հիման վրա։
Անձնական կյանք Խմբագրել
1952 թվականի դեկտեմբերի 23-ին Շիրլին ամուսնացել է Իլինոյս նահանգի Կուկ շրջանից Ջին Կ․ Հիլլի հետ[15], բայց ավելի ուշ ամուսնալուծվել են[4][7]։
Դոն Շիրլին մահացել է 2013 թվականի ապրիլի 6-ին սիրտանոթային հիվանդությունից 86 տարեկան հասակում[7]։
Սկավառակագրություն Խմբագրել
- Tonal Expressions (Cadence, 1955)
- Orpheus in the Underworld (Cadence, 1956)
- Piano Perspectives (Cadence, 1956)
- Don Shirley Duo (Cadence, 1956)
- Don Shirley with Two Basses (Cadence, 1957)
- Improvisations (Cadence, 1957)
- Don Shirley (Audio Fidelity Records]], 1959)
- Don Shirley Solos (Cadence, 1959)
- Don Shirley Plays Love Songs (Cadence, 1960)
- Don Shirley Plays Gershwin (Cadence, 1960)
- Don Shirley Plays Standards (Cadence, 1960)
- Don Shirley Plays Birdland Lullabies (Cadence, 1960)
- Don Shirley Plays Showtunes (Cadence, 1960)
- Don Shirley Trio (Cadence, 1961)
- Piano Arrangements of Spirituals (Cadence, 1962)
- Pianist Extraordinary (Cadence, 1962)
- Piano Spirituals (1962)
- Don Shirley Presents Martha Flowers (1962)
- Drown in My Own Tears (Cadence, 1962)
- Water Boy (Columbia, 1965)
- The Gospel According to Don Shirley (Columbia, 1969)
- Don Shirley in Concert (Columbia, 1969)
- The Don Shirley Point of View (Atlantic Records, 1972)[16]
- Home with Donald Shirley (2001)
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — US Library of Congress.
- ↑ 2,0 2,1 2,2 Carnegie Hall linked open data — 2017.
- ↑ 3,0 3,1 3,2 Donald Shirley, a Pianist With His Own Genre, Dies at 86|nytimes.com
- ↑ 4,0 4,1 4,2 Greenspan Rachel E. (նոյեմբերի 15, 2018)։ «The True Story Behind the Movie Green Book»։ Time։ Վերցված է նոյեմբերի 26, 2018
- ↑ 5,0 5,1 «History vs. Hollywood: Green Book»։ History vs. Hollywood։ Վերցված է նոյեմբերի 22, 2018
- ↑ «African American Shirley Lineage»։ Shirley Association Genealogical Research
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Weber Bruce (ապրիլի 28, 2013)։ «Donald Shirley, a Pianist With His Own Genre, Dies at 86»։ The New York Times։ Վերցված է նոյեմբերի 16, 2018
- ↑ https://shadowandact.com/the-real-donald-shirley-green-book-hollywood-swallowed-whole
- ↑ https://www.metronews.ru/novosti/russia/reviews/v-biografii-geroya-zelenoy-knigi-vzyavshey-oskar-est-leningradskiy-sled-1516761
- ↑ Ivan Hewett (2019-02-25)։ «Who was the real Don Shirley? What Green Book gets right – and wrong –about the enigmatic jazz genius»։ The Telegraph
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Campbell Al։ «Don Shirley - Biography»։ AllMusic։ Վերցված է փետրվարի 20, 2019
- ↑ «Don Shirley – biography»։ Nathan Kramer։ Վերցված է հունիսի 23, 2012
- ↑ Alleyne Caleigh (նոյեմբերի 14, 2018)։ «Don Shirley And 'The Green Book' Are The Historical Anchors Of Mahershala Ali's New Segregation-Era Film»։ Vibe։ Վերցված է հունվարի 7, 2019
- ↑ Lynn Samara (նոյեմբերի 29, 2018)։ «Family of Black Man, Don Shirley, Portrayed in "The Green Book" Blasts Movie and Its "Lies"»։ Black Enterprise։ Վերցված է հունվարի 28, 2019
- ↑ «Green Book Movie vs. the True Story of Tony Lip and Don Shirley»։ HistoryvsHollywood.com։ Վերցված է 2019-02-23
- ↑ «Don Shirley - Discography»։ AllMusic։ Վերցված է փետրվարի 20, 2019
Գրականություն Խմբագրել
- Feather L. G. (1960)։ The New Edition of the Encyclopedia of Jazz։ Horizon Press։ էջեր 418–419
- Fox A. (2007)։ Compendium of Over 2000 Jazz Pianists։ Trofford Publishing։ էջ 138։ ISBN 1425118488
- Neely T., ed. (2001)։ Goldmine Record Album Price Guide (2nd ed.)։ Krause Publications։ էջեր 507–508։ ISBN 0873493168
- Neely T., ed. (2003)։ Goldmine Record Album Price Guide (3rd ed.)։ Krause Publications։ էջ 545։ ISBN 087349671X
- Whitburn J. (1991)։ The Billboard Book of Top 40 Albums։ Billboard Books։ էջ 328։ ISBN 0823075346
Արտաքին հղումներ Խմբագրել
- «Shirley: Jazz Review»։ audiophileaudition.net։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-28-ին։ Վերցված է 2019-09-06
- «The Cadence Story»։ bsnpubs.com