«Կանաչ գիրք» (անգլ.՝ Green Book), ամերիկյան կատակերգություն-դրամա՝ նկարահանված 2018 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Փիթեր Ֆարելլին։ Ֆիլմը պատմում է աֆրոամերիկացի հանրահայտ ջազ երաժիշտ Դոն Շիրլիի և նրա վարորդ ու թիկնապահ Թոնի Լիպի ճանապարհորդության մասին, որը նրանք կատարել են 1962 թվականին ԱՄՆ-ի հարավում։ Ճանապարհին նրանք օգտվում են «Կանաչ գիրք» ուղեցույցից, որտեղ նշված են աֆրոամերիկացիների համար անվտանգ վայրերը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վիգգո Մորտենսենն ու Մահերշալա Ալին։ Ֆիլմն արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում[5], ինչպես նաև Օսկարի՝ «Լավագույն ֆիլմ», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

Picto infobox cinema.png
Կանաչ գիրք
անգլ.՝ Green Book
Կանաչ գիրք (ֆիլմ).jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, կինոկատակերգություն, կենսագրական ֆիլմ, դրամա, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ և ռոուդ-մուվի
ԹեմաԴոնալդ Շիրլի[1], Թոնի Լիպ[1], երաժշտական արդյունաբերություն[1], աֆրոամերիկացի[1], Ռասիզմն ԱՄՆ-ում[1], կապվածություն[1], cultural clash?[1], recognition?[1], սոցիալական ներառականություն[1] և Ռասայական սեգրեգացիա ԱՄՆ-ում[1]
Թվականսեպտեմբերի 11, 2018
Լեզուանգլերեն և իտալերեն
ՌեժիսորՓիթեր Ֆարելլի
ՊրոդյուսերJim Burke?, Չարլզ Բ. Ուեսսլեր, Փիթեր Ֆարելլի, Նիկ Վալելոնգա և Brian Currie?
Սցենարի հեղինակՆիկ Վալելոնգա, Փիթեր Ֆարելլի և Brian Currie?
ԴերակատարներՎիգգո Մորտենսեն, Մահերշալալհաշբազ Ալի, Լինդա Քարդելինի, Իքբալ Թեբա, Sebastian Maniscalco?, Բրայան Ստեփանեք[2][3], Daniel Greene?[2], Mike Cerrone?[2], Dimiter Marinov?, Joseph Cortese?, Փի Ջեյ Բիրն և Նիկ Վալելոնգա
ՕպերատորSean Porter?
ԵրաժշտությունKris Bowers?
ՄոնտաժՊատրիկ Ջեյ Դոն Վիտո
Պատմվածքի վայրԼուիսվիլ[1], Նյու Յորք[1], Փիթսբուրգ[1] և Բիրմինգհեմ[1]
ԿինոընկերությունDreamWorks, Amblin Partners, Participant Media և Universal Studios
Տևողություն130 րոպե
Բյուջե23 000 000 $[4]
Շահույթ321 752 656 $
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Green Book (film) Վիքիպահեստում

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի կինոփառատոնում, որտեղ այն արժանացել է «Ժողովրդի ընտրություն» գլխավոր մրցանակին[6][7]։ Միացյալ Նահանգներում ֆիլմն էկրան է բարձրացել 2018 թվականի նոյեմբերի 16-ին[8]։

2018 թվականի դեկտեմբերին «Կանաչ գիրք» կինոնկարն ընդգրկվել է 2018 թվականի 10 լավագույն ֆիլմերի ցանկում, որը հրապարակվել է Կինոարվեստի Ամերիկյան ինստիտուտի կողմից[9]։

2019 թվականի հունվարին ֆիլմը ստացել է ԱՄՆ պրոդյուսերների Գիլդիայի գլխավոր մրցանակը։ 2019 թվականի հունվարի 22-ին ֆիլմն ընդգրկվել է «Օսկար»-ի մի շարք անվանակարգերում՝ Լավագույն ֆիլմ, Լավագույն դերասան, Երկրորդ պլանի լավագույն դերասան, Լավագույն օրիգինալ սցենար, Լավագույն մոնտաժ[10]։

ՍյուժեԽմբագրել

Նյույորքցի պարծենկոտ Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգան նոր աշխատանք է փնտրում, քանի որ այն ակումբը, որտեղ նա աշխատում էր, փակվել է վերանորոգման պատճառով։ Սևամորթ դաշնակահար Դոն «Դոք» Շիրլին, որը վարորդ էր փնտրում իր ութշաբաթյա շրջագայության համար, նրան հրավիրում է հարցազրույցի։

Նրանք միասին ճանապարհորդում են ԱՄՆ-ի հարավով։ Ճանապարհին օգտվում են «Կանաչ գրքից», որը պարունակում էր սևամորթների համար անվտանգ տեղերի մասին տեղեկություններ։ Այս ճանապարհորդությամբ հերոսները բացահայտում են աշխարհը, և փոխվում է նրանց կյանքը։

ԴերերումԽմբագրել

Դերակատար Դեր
Վիգգո Մորտենսեն Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգա Ֆրենկ «Թոնի Լիպ» Վալելոնգա
Մահերշալա Ալի Դոն Շիրլի Դոն Շիրլի
Լինդա Քարդելինի Դոլորես Վալելոնգա Դոլորես Վալելոնգա
Դոն Սթարք Ժյուլ Պոդելլ Ժյուլ Պոդելլ
Սեբաստիան Մանիսկալկո Ջոնի Վեներե Ջոնի Վեներե
Փի Ջեյ Բըրն ձայնագրման պրոդյուսեր ձայնագրման պրոդյուսեր
Բրայան Սթեփանեք Գրեմ Քենդըլ Գրեմ Քենդըլ
Իքբալ Թեբա Ամիթ Ամիթ
Թոմ Վիրթու Մորգան Անդերսոն Մորգան Անդերսոն

ԱրտադրությունԽմբագրել

2017 թվականի մայիսին Վիգգո Մորտենսենը սկսում է Փիթեր Ֆարելլիի նոր նախագծում գլխավոր դերակատարման բանակցությունները։ Ֆարելլին գրում է սցենարը Նիք Վալլելոնգայի (Ֆրենկի որդին) և Բրայան Քարրիի հետ։ Իսկ ֆիլմի պրոդյուսերներն են դառնում Ջիմ Բյորքը, Չարլզ Բ. Ուեսսլերը, Բրայան Քարրին, Փիթեր Ֆարելլի և Նիք Վալլելոնգան[11]։ Ֆիլմը նկարահանվել է իրական պատմությունների հիման վրա։

2017 թվականի նոյեմբերի 30-ին Վիգգոն հաստատվում է Թոնիի դերում։ Իսկ դաշնակահար Դոն Շիրլիի դերը խաղում է Մահերշալա Ալին։ Ֆիլմի նկարահանումները սկսվում են այդ շաբաթ Նոր Օռլեանում[12][13][14]։ 2018 թվականի հունվարի 16-ին դերասանական կազմը համալրում է Սեբաստիան Մանիսկալկոն[15]։

ԹողարկումԽմբագրել

«Կանաչ Գիրք»-ը թողարկվել է 2018 նոյեմբերի 16-ին, Միացյալ նահանգների 20 քաղաքներում, իսկ նոյեմբերի 21-ին առավել լայն շրջանակ է ընդգրկում։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում[16]։ 2018 թվականի հոկտեմբերի 17-ին Նոր Օռլեանի կինոփառատոնի բացման ժամանակ ցուցադրվել է ֆիլմը, ինչպես նաև նոյեմբերի 9-ին՝ AFI Fest փառատոնի ժամանակ[17]։ Լոնդոնի կինոփառատոնում ֆիլմն ընդգրկված է եղել ծրագրում որպես ֆիլմ-անակնկալ[18]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Green Book — 2018.
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Internet Movie Database — 1990.
  4. https://www.boxofficemojo.com/title/tt6966692
  5. «Green Book» (անգլերեն)։ www.goldenglobes.com։ Վերցված է 2019-01-07 
  6. Matt Goldberg (2018-08-14)։ «TIFF 2018 Adds New Movies from Paul Greengrass, Jeremy Saulnier, Jonah Hill, and More» (անգլերեն)։ collider.com 
  7. Michael Nordine (2018-10-16)։ «TIFF 2018 Awards: ‘Green Book’ Wins the People’s Choice Award, Upsetting ‘A Star Is Born» (անգլերեն)։ www.indiewire.com 
  8. Dave McNary (2018-06-25)։ «Viggo Mortensen-Mahershala Ali’s ‘Green Book’ Set for Awards-Season Release» (անգլերեն)։ variety.com 
  9. «AFI Awards»։ www.afi.com։ Վերցված է 2018-12-05 
  10. «OSCAR NOMINATIONS 2019: SEE FULL LIST OF NOMINEES» 
  11. Justin Kroll (2017-05-31)։ «Viggo Mortensen Circling Peter Farrelly’s Next Film ‘Green Book’ (EXCLUSIVE)» (անգլերեն)։ variety.com 
  12. Sneider Jeff (նոյեմբերի 30, 2017)։ «Viggo Mortensen, Mahershala Ali To Star In Peter Farrelly’s ROAD Trip Drama "Green Book"»։ Tracking Board։ Վերցված է ապրիլի 16, 2018 
  13. Scott Mike (հոկտեմբերի 31, 2017)։ «Movie inspired by 'The Negro Motorist Green Book' to film in New Orleans»։ Nola։ Վերցված է ապրիլի 16, 2018 
  14. N'Duka Amanda (նոյեմբերի 30, 2017)։ «Iqbal Theba Joins ‘Green Book’; Michael Beach Cast In ‘Foster Boy’; Peter Strauss Boards ‘Operation Finale’»։ Deadline։ Վերցված է ապրիլի 16, 2018 
  15. Galuppo Mia (հունվարի 16, 2018)։ «Comedian Sebastian Maniscalco Joins Viggo Mortensen in Drama 'Green Book' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է ապրիլի 16, 2018 
  16. Kay Jeremy (օգոստոսի 14, 2018)։ «Toronto unveils Contemporary World Cinema, more Galas and Special Presentations»։ Screen International։ Վերցված է օգոստոսի 14, 2018 
  17. Hammond Pete (հոկտեմբերի 11, 2018)։ «AFI Fest Adds Gala Screenings ‘Green Book’, ‘Widows’, World Premiere Of Netflix’s ‘Bird Box’ With Sandra Bullock and ‘The Kominsky Method’ TV Series»։ Deadline Hollywood։ Վերցված է հոկտեմբերի 11, 2018 
  18. «Green Book – Watch New Clip»։ Filmoria.co.uk։ Վերցված է հոկտեմբերի 16, 2018 

Արտաքին հղումներԽմբագրել