Դեղին Քրիստոս

Պոլ Գոգենի նկար

«Դեղին Քրիստոս» (ֆր.՝ Le Christ jaune), ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ, սինթետիզմի, պրիմիտիվիզմի հիմնադիր և նախակարապետ Պոլ Գոգենի նկարը։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1889 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 91,1 × 74,3 սմ։ «Դեղին Քրիստոս» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Օլբրայթ-Նոքս պատկերասրահում (Բուֆֆալո, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ

Դեղին Քրիստոս
տեսակգեղանկար
նկարիչՊոլ Գոգեն[1]
տարի1889[1]
բարձրություն91,07 սանտիմետր[1]
լայնություն73,34 սանտիմետր[1]
ստեղծման վայրPont-Aven?
ստեղծման երկիր Ֆրանսիայի երրորդ հանրապետություն
ուղղությունսիմվոլիզմ, կլուազոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ[2], իմպրեսիոնիզմ[2], Պրիմիտիվ[2] և Պոնտ-Ավենի դպրոց[2]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[1]
հավաքածուՕլբրայթ-Նոքս պատկերասրահ[3][1]
սեփականատերÉmile Schuffenecker?[4], Gustave Fayet? և Paul Rosenberg?
հիմնական թեմաՀիսուսի խաչելություն
կայք
Ծանոթագրություններ
 Le Christ jaune (Paul Gauguin) Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն

խմբագրել

Պոլ Գոգենն առաջին անգամ Պոնտ Ավեն այցելեց 1886 թվականին։ Նկարչի ստեղծագործության Բրետանական ժամանակահատվածը, որտեղից կատարել է այցելություններ դեպի Առլ՝ Վինսենթ վան Գոգին, բնութագրվում է մի քանի կրոնական թեմաների ստեղծմամբ, այդ թվում և «Դեղին Քրիստոս» ստեղծագործությունը։ ֆրանսիացի գրող Օկտավ Միրբոն այս կտավն անվանել է «կաթոլիկ պատարագի, հնդկական մեդիտացիայի, գոթական հերյուրանքի և նուրբ սիմվոլիզմի բարբարոսական սուր խառնուրդ»[5]։

Նկարագիր

խմբագրել

«Դեղին Քրիստոս» ստեղծագործության մեջ ցավահար Հիսուս Քրիստոսը պատկերված է երեք բրետոնացի գյուղացի կանանց շրջապատւմ։ Վերջիններս հագել են ազգային ավանդական հանդերձանք, որոնք բնորոշ են 19-րդ դարի վերջին։ Խաչված Քրիստոսի հետին պլանում Պոլ Գոգենը նկարել է տիպիկ ֆրանսիական գյուղական բնապատկեր։ Հանգստությունը, որը տարածվում է երկնքում, կանանց խոնարհ, խաղաղ նստելաձևերը, հագեցած դեղին «արևային» լանդշաֆտը, աշնանային կարմիր տերևներով ծառերը, գյուղացին, ով հեռվում զբաղված է իր գործով, կարծես կապ չունեն խաչի վրա տեղի ունեցած ողբերգության հետ։ Վերոնշյալները կտրուկ կերպով հակադրության մեջ են գտնվում Հիսուս Քրիստոսի հետ, որի դեմքին արտացոլված է չարչարանքի այն մակարդակը, որը սահմանակցում է ապատիայի, անտարբերության հետ։

Անսահման չարչարանքը, որն արտացոլված է Հիսուս Քրիստոսի դեմքին, հակադրության մեջ է գտնվում մարդկանց անհոգ վիճակի հետ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://www.albrightknox.org/artworks/19464-le-christ-jaune-yellow-christ
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://rkd.nl/explore/artists/30451
  3. http://www.albrightknox.org/collection/collection-highlights/piece:gauguin-yellow-christ/Buffalo AKG Art Museum.
  4. https://buffaloakg.org/artworks/19464-le-christ-jaune-yellow-christBuffalo AKG Art Museum.
  5. «Жёлтый Христос, Гоген». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 1-ին.

Գրականությոն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեղին Քրիստոս» հոդվածին։