Բրետոնցիներ (ֆր.՝ Bretons, բրետոներեն՝ Brezhoned), ներկայիս Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան շրջանում (նախկինում անկախ կոմսություն էր) բնակվող ազգ։ Բրետոնացիների մշակույթի կարևոր մասը կապված է իրենց կելտական ծագման հետ. սկսելով 4-րդ դարից անգլասաքսերի հարձակումների պատճառով Բրետան են տեղափոխվում Բրիտանիա կղզուց (հիմնականում այժմյան Անգլիայի հարավ-արևմուտքից և Ուելսի հարավից) եկած կելտերը։ Դեռ 9-րդ դարում բրետոնացիները զբաղեցնում էին ամբողջ թերակղզին սկսած Լուարայի գետաբերանից հարավում մինչև Մոն Սեն-Միշելը հարավում։ Այժմ բրետոնացիների հիմնական լեզուներն են ֆրանսերենը և բրետոներենը։ Կրոնը՝ կաթոլիկություն։ Ապրում են նաև Ֆրանսիայի այլ շրջաններում, ինչպես նաև Կանադայում ու Արգենտինայում։ Թիվը կազմում է մոտ 6-7 միլիոն։

Ուիլյամ Բուգրո. Բրետոնուհին փոքր քրոջ հետ, 1871


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրետոնցիներ» հոդվածին։