Պոլ Սերյուզեի Թալիսմանը, սինթետզիմի դպրոցի ամենաառանցքային աշխատանքներից մեկը

Սինթետիզմ (անգլ.՝ Synthetism ), տերմին, որն օգտագործել են պոստիմպրեսիոնիստ մի շարք նկարիչներ, ինչպես, օրինակ, Պոլ Գոգենը, Էմիլ Բեռնարն ու Լուիս Էյնքուիտինը` իրենց աշխատանքները իմպրեսիոնիզմից տարբերակելու համար: Ավելի վաղ սինթետիզմը կապված է եղել կլուազոնիզմ, իսկ ավելի ուշ` սիմվոլիզմ տերմինների հետ[1]:

Ըստ նկարչության այս ուղղության` ստեղծագործողն իր արվեստում պետք է «սինթեզի» իր դիտարկումներն ու հույզերը: Այս ոճով բնորշվող նկարների գույները խիտ են, այստեղ կարելի է տեսնել մաքուր, հստակ գույներով մեծ «կտորներ»[2]:

Բառը ծագում է ֆրանսերեն synthétiser` սինթեզել, միավորել, համադրել բայից:

Պոլ Գոգենը, Էմիլ Բեռնարը, Լուիս Էյնքուիտինը և ուրիշներ եղել են ոճի առաջամարտիկները ուշ 1880-ականներին և վաղ 1890-ականներին:

Այս ոճի հետևորդները նպատակ են ունեցել սինթեզել հետևյալ երեք հատկանիշները.

  • Բնական ձևերի արտաքին տեսքը
  • Առարկայի հանդեպ նկարչի զգացմունքները
  • Գծի, գույնի ու ձևի գեղագիտական պատկերման ճշգրտությունը

1890 թվականին Դենի Մորիսը սահմանել է սինթետիզմի նպատակները` նշելով.

Կարևոր է հիշել, որ նկարը մինչև ճակատամարտի ձի, մերկ կին, կամ մի փոքրիկ պատմություն լինելը հիմնականում մի հարթ տարածություն է` ըստ որոշակի կանոնների ներկերով ծածկված:

Տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1877 թվականին` տարանջատելու գիտական ու նատուրալիստական իմպրեսիոնիզմը և 1889 թվականին, երբ Գոգենն ու Էմիլ Շուֆենեքերը Կաֆե Վոլպինիում կազմակերպել են Exposition de peintures du groupe impressioniste et synthétiste ցուցահանդեսը` Փարիզի 1889 թվականին Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ: Շփոթեցնող վերնագիրը սխալմամբ կապվել էր իմպրեսիոնիզմի հետ:

Սինթետզիմը որպես ավանգարդային հոսանք այսօր մոռացված է և հիմնականում նույնացվում է սիմվոլիզմի հետ[2]:

Սինթետիստ նկարիչներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Brettell Richard R. (1999)։ Modern Art, 1851-1929: Capitalism and Representation։ Oxford University Press։ ISBN 019284220X 
  2. 2,0 2,1 Վերծննդից մինչև սթրիթ-արտ. մշակութային հանրագիտարան-բառարան։ Երևան: «Առեդիտ» ՍՊԸ։ 1988։ էջեր 134–139 
  3. Charles Laval Retrieved April 6, 2011