Դեբորա Էն Ռայան (անգլ.՝ Deborah Ann Ryan, մայիսի 13, 1993(1993-05-13), Հանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և երգչուհի։

Դեբի Ռայան
անգլ.՝ Debby Ryan
Ծնվել էմայիսի 13, 1993(1993-05-13) (30 տարեկան)
ԾննդավայրՀանթսվիլ, Ալաբամա, ԱՄՆ
ԿրթությունFossil Ridge High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնքրիստոնեություն[1]
Մասնագիտություներգչուհի, մանկական դերասան, հեղինակ-կատարող, կինոդերասանուհի, կոմպոզիտոր, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ժանրերփոփ, ջազ և ինդի փոփ
Ամուսին(ներ)Ջոշ Դան[2][3]
debbyryan.com

Կենսագրություն խմբագրել

Դեբի Ռայանը ծնվել է Ալաբամայում։ Նրա հայրը եղել է զինվորական, այդ պատճառով էլ ընտանիքը հաճախ է ճանապարհորդել Եվրոպայով։ Մանկության մեծ մասը անցկացրել է Գերմանիայում, որտեղ հայրն աշխատում էր ամերիկյան բազայում։ Այդ ժամանակ Դեբին ելույթ է ունեցել տարբեր սիրողական խմբակներում, երգել է եկեղեցական երգչախմբում և թատրոններում, և սովորել է գերմաներեն։

2003 թվականին ընտանիքը վերադառնում է Տեխաս, որտեղ Դեբին շարունակեց ստեղծագործական գործունեությունը։ Դպրոցում նա ցույց է տվել գերազանց արդյունքներ, զբաղվելով շախմատի խմբակով, որի համար նրան համադասարանցիները անընդհատ ծաղրել են[4]։ 2007 թվականին Դեբին նկարահանվել է առաջին հեռուստանախագիծ՝ Barney: Let’s Go to the Firehouse-ում, իսկ 2008-2011՝ Սիքվելում սիրելի սիթքոմ «Զաքի և Կոդիի կյանքը»-«Կյանքը նավի վրա» (Բեյիլի Փիքեթի դերում)։ Դրանից հետո, նրա հրավիրվել է մի շարք նախագծերի և ֆիլմերի դերերում։

Դեբիի առաջին ստեղծագործական կուռքը իր եղբայրն է, որի հետ գրում է երաժշտական կոմպոզիցիաներ[5], իսկ երկրորդը Բրենդա Սոնգը(ամերիկյան դերասանուհի, պրոդյուսեր և մոդել)։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
2006 Բարնին և ընկերները Barney & Friends Դեբի
2007 Barney: Let's Go to the Firehouse Barney: Let's Go to the Firehouse դեռահաս
2008 Հետնապահները The Longshots հայտնի աղջիկ
2009 Հանա Մոնթանա Hannah Montana Բեյիլի Փիքեթ
2009 Հրաշագործները Վեյվերլի Պլեյսից Wizards of Waverly Place Բեյիլի Փիքեթ
2009 Հրաշագործները և Հանա Մոնթանան նավի վրա Wizards on Deck with Hannah Montana Բեյիլի Փիքեթ
2008-2010 Դիսնեյի 365 Disney 365 նա ինքն է՝ Դեբի Ռայանը
2010 Ինչ եթե... What If... Կամբերլի Վոկեր
2010 16 ցանկություն 16 Wishes Էբիգեյլ «Էբի» Ջենսեն
2011 Երկուսը ճանապարհին The Suite Life Movie Բեյիլի Փիքեթ
2011 Ռ.Լ.Ստային։ Հոգիների ժամանակ R.L.Stine's The Haunting Hour Ստեֆանի
2008-2011 Կյանքը նավի վրա The Suite Life on Deck Բեյիլի Փիքեթ՝ Արքայադուստր Քսարիան
2011 Մասնավոր պրակտիկան Private Practice Խեյլի
2012 Ռադիո ապստամբություն Radio Rebel Թարա
2012 Զիքը և Լյութերը Zeke and Luther Կորթնի Միլս
2012 Ճահիճը The Glades Քրիստա Ջոնսոս
2012 Փերիներ. Ձմեռային անտառի առեղծվածը Secret of the Wings Սպայկ
2012 Օսթին և Էլին Austin & Ally Ջեսսի Պրեսկոթ
2013 Քրիստինի Սուրբ Ծննդյան անցյալը Kristin's Christmas Past Խեդի
2011-2014 Ջեսսի Jessie Ջեսսի Պրեսկոթ
2014 Իրավիճակը Muppets Most Wanted

Սկավառակագրություն խմբագրել

  • 2009: Adios[6]
  • 2009: I’m A Country Girl
  • 2010: Hakuna Matata from DisneyMania 7

Մրցանակներ խմբագրել

Տարի Արդյունքը Մրցանակի անվանումը Կատեգորիա Աշատանքը
2009 Պարգև Երիտասարդ դերասան Best Performance in a TV Series Կյանքը նավի վրա
2009 Պարգև Popstar! Magazine’s 8th Annual Poptastic Awards Favorite Television Actress Կյանքը նավի վրա
2009 Հաղթանակ Popstar! Magazine’s 8th Annual Poptastic Awards Favorite Female Newcomer Կյանքը նավի վրա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://hollowverse.com/debby-ryan/
  2. Vogue, Vogue / A. WintourCondé Nast, 1892. — ISSN 0042-8000
  3. PeopleTime Inc., Dotdash Meredith, 1974. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  4. Հարցազրույց
  5. «Հարցազրույց ստեղծագործությունների մասին». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  6. «Առաջին սինգլը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբի Ռայան» հոդվածին։