Դարյա Դոբրոչաևա

խորհրդային և ուկրաինացի բուսաբան

Դարյա Նիկիտիչնա Դոբրոչաևա (օրիորդական ազգանունը՝ Կովալչուկ[3] կամ Կրավչուկ[4], մարտի 30, 1916(1916-03-30), Խիժնիկի, Ստարոկոնստանտինովի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - դեկտեմբերի 1, 1995(1995-12-01), Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի բուսաբան, գիտության և տեխնիկայի բնագավառում Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր։

Դարյա Դոբրոչաևա
Ծնվել էմարտի 30, 1916(1916-03-30)
Խիժնիկի, Ստարոկոնստանտինովի շրջան, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էդեկտեմբերի 1, 1995(1995-12-01) (79 տարեկան)
Կիև, Ուկրաինա
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա[1] և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)Խարկովի ազգային համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն[2], systematic botany?[2][2], Բուսական աշխարհ[2], բույսերի աշխարհագրություն[2] և history of botany?[2]
Ալմա մատերԽարկովի ազգային համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1978) և Կենսաբանական գիտությունների թեկնածու (դեկտեմբեր 1946)
Տիրապետում է լեզուներինուկրաիներեն[2] և ռուսերեն[2]
Պարգևներ
Գիտության և տեխնիկայի բնագավառում Ուկրաինական ԽՍՀ պետական մրցանակ և Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Dobrocz.

Կենսագրություն խմբագրել

Դարյա Դոբրոչաևան ծնվել է 1916 թվականի մարտի 30-ին, Ստարոկոնստանտինովսկի շրջանի Խիժնիկի գյուղում։ Դպրոցն ու մանկավարժական դասընթացներն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատել է որպես ուսուցչուհի։ Այնուհետև սովորել է Նովոչերկասկի Հյուսիսային Կովկասի անասնաբուժական և անասնաբուծական ինստիտուտում և Ռոստովի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում։ 1933 թվականին Դարյա Նիկիտիչնան տեղափոխվել է Խարկովի պետական համալսարան, ավարտելուց հետո աշխատել պրոֆեսոր Յուրի Կլեոպովի ղեկավարությամբ։ 1938 թվականից Կիևում եղել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ բուսաբանության ինստիտուտի երկրաբուսաբանության բաժնի ասիստենտ, շուտով ընդունվել է Բարձրագույն բույսերի բաժնի ասպիրանտուրա և խորացել Ուկրաինայի Centaurea L. դասի բուսական աշխարհի կրիտիկական ու համակարգված ուսումնասիրության բնագավառում։ Գիտական հետազոտություններն ընդհատվել են Հայրենական մեծ պատերազմով։ Ամուսնու՝ օդաչու-ինժեներ Պավել Գրիգորիևիչ Դոբրոչաևի մահից հետո Դարիա Նիկիտիչնան մեկնել է ռազմաճակատ, որտեղ ծառայել է 215-րդ ավիացիոն դիվիզիայի կազմում։

Հայրենական մեծ պատերազմից հետո Դոբրոչաևան վերադարձել է Կիև՝ շարունակելու ասպիրանտուրան և գիտական հետազոտությունները պրոֆեսոր Միխայիլ Կոկովի ղեկավարությամբ։ 1946 թվականի դեկտեմբերին պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը «Centaurea L. s.l. դասի համակարգային և պատմաաշխարհագրական նկարագիրը Ուկրաինական ԽՍՀ բուսական աշխարհում», որտեղ, մասնավորապես, նկարագրել է գիտության համար անհայտ կապույտ տերեփուկի նոր 5 տեսակներ՝ Centaureaapseudomaculosa Dobrocz., Centaureaalutacea Dobrocz., Centaureaapseudocoriacea Dobrocz., Centaureapseudocoriacea Dobrocz։ Անոթային բույսերի դասակարգման և ֆլորիստիկայի բաժնում Դոբրոչաևան աշխատել է գրեթե 20 տարի այնպիսի գիտնականների հետ համատեղ, ինչպիսիք են Միխայիլ Կոկովը, Ելենա Վիսյուլինան, Է. Ի. Բորդզիլովսկին, Ա. Ի. Բարբարիչը և ուրիշներ։

1966 թվականին նշանակվել է Ուկրաինական ԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի բուսաբանական թանգարանի ղեկավար, որը Ուկրաինական ԽՍՀ ԳԱԱ-ի կենտրոնական գիտաբնագիտական թանգարանի էքսպեդիցիոն-տարածքային համալիրի անբաժանելի մասն է կազմել։ Իր գործընկեր գիտնականների՝ կենսաբանական գիտությունների դոկտոր Բ. Վ. Զավերուխայի, կենսաբանական գիտությունների թեկնածուներ՝ Լ. Մ. Սիպաիլովայի և Լ. Ս. Պանովայի հետ համատեղ սկսել է թանգարանի ձևավորումը, մշակել բուսակենսաբանական ցուցահանդեսների գիտական հիմքերը, ցուցափեղկերի նախագծերը, կենսախմբերը, տրամանկարները, պատրաստեց առանձին բուսաբանական-աշխարհագրական և ֆլորիստիկական շրջանների բուսական աշխարհի փորձնական բնութագրերը, բուսականության բաշխման սխեմաներ, աշխարհագրական քարտեզները, պատրաստել բնական ծավալուն ցուցանմուշներ և այլն։ 1975-1982 թվականներին հրատարակվել և վերահրատարակվել է Բուսաբանական թանգարանի ցուցադրության ուղեցույցը, որը գրվել է Դոբրոչաևայի, Բ. Վ. Զավերուխայի և Լ. Մ. Սիպաիլովայի կողմից։ Ցուցահանդեսային նյութերի հիման վրա հեղինակները նախապատրաստել են նաև «Բուսական աշխարհի թագավորությունում» գիտահանրամատչելի գրքի երկու հրատարակությունները (1978, 1982)։

Գիտական գործունեություն խմբագրել

Գիտության բնագավառում Դոբրոչաևան հետաքրքրվել է սիստեմատիկայով, ծաղկաբուծությամբ, մոլախոտերով, բնության պահպանությամբ, թանգարանաբանությամբ և գիտության պատմությամբ։ Նա իր գիտական հետազոտությունները սկսել է Centaurea L. (կապույտ տերեփուկ) դասի սիստեմատիկայի ուսումնասիրությամբ, պրոֆեսոր Է. Ի. Բորձիլովսկու, իսկ հետագայում՝ պրոֆեսոր Ն. Վ. Կլոկովի ղեկավարությամբ։ Դարիա Նիկիտիչնա Դոբրոչաևան նկարագրել է ավելի քան 30 նոր տաքսոններ, ներառյալ գիտության համար նոր անոթավոր բույսերի 21 տեսակ։ Դարիա Նիկիտիչնան 193 հրապարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 19 մենագրություն, 80 գիտական և գիտահանրամատչելի հոդված և այլ հրապարակումներ։ Ուկրաինական ԽՍՀ ԳԱ Բուսաբանության ինստիտուտի այլ աշխատակիցների հետ մասնակցել է Ուկրաինական ԽՍՀ «Բուսական աշխարհի» հաջորդ հատորները գրելու աշխատանքներին, որի համար մշակել է 513 բուսատեսակ։ Այս հիմնարար աշխատանքների համար Դարյա Նիկիտիչնան այլ գիտնականների հետ արժանացել է Ուկրաինական ԽՍՀ Պետական մրցանակի՝ գիտության և տեխնիկայի բնագավառում։ Միաժամանակ գործընկերների հետ մասնակցել է «Ուկրաինական ԽՍՀ բույսերի տեղեկատու»-ի ստեղծմանը (1950), որն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի։ Այդ հրատարակության համար Դոբրոչաևան մշակել է մի շարք տաքսոններ՝ Serratula L., Crupina Cass., Rhaponticum DC., Chartolepis Cass., Acroptilon Cass., Phaeopappus Boiss., ինչպես նաև մենագրական Centaurea L. դասը։ Նա քննադատորեն ուսումնասիրել է նաև մի շարք այլ ֆլորիստիկական հրատարակությունների բազմաթիվ տաքսոններ՝ «Ղրիմի բուսական աշխարհը» (1969), «Ուկրաինական Կարպատների բույսերի տեղեկատու» (1977), «ԽՍՀՄ եվրոպական մասի բուսական աշխարհը» (1981), «Բույսերի կյանք» (1981), «Ուկրաինայի բուսական աշխարհի աշծարհագրություն» (1986), «Ուկրաինայի բարձրագույն բույսերի տեղեկատու» (1987), «Ուկրաինայի Կարմիր գիրքը» (1996)։

Հրատարակել է նաև բուսատեսակների դասի կենսաբազմազանության վերաբերյալ գիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող մի շարք քննադատական և վերլուծական աշխատություններ Anthemis L. (1952), Spiraea L. (1954), Trapa L. (1955), Symphytum L. (1967, 1968) և այլն։ Դարյա Նիկիտիչնայի ամենակարևոր հետազոտությունը եղել է ԽՍՀՄ տարածքում գաղտրիկավորների լայն տեսականու ֆլորոլոգիական և քննադատական-համակարգային մշակումները։ Այս հսկայական ընդհանրացնող ուսումնասիրության արդյունքներն ամփոփվել են նրա «ԽՍՀՄ եվրոպական մասի գաղտրիկավորները (Boraginales Hutch.)» դոկտորական ատենախոսության մեջ, որը Դոբրոչաևան պաշտպանել է 1978 թվականին։ Այստեղ ներկայացված են գաղտրիկավորների 143 տեսակ՝ նախկինում հայտնի 110-ի փոխարեն, նկարագրված է գիտության համար նոր 6 բուսատեսակներ՝ Onosma volgense Dobroch., Onosma guberlinense Dobroch: et V. M. Vinogr., Onosma macrochaetum Klokov et Dobroch., Echium popovii Dobroch., Symphytum popovii Dobroch., Myosotis popovii Dobroch։ Ուկրաինայում և աշխարհով մեկ կազմակերպված գիտարշավներից, մասնավոր ճամփորդություններից նա բերել է բազմաթիվ հերբարիումային նյութեր և ավելի քան 30 հազար հերբարիումային թերթեր հանձնել է Բուսաբանության ինստիտուտին։ Երկար ժամանակ ղեկավարելով հերբարիումի փոխանակման ֆոնդը՝ զգալիորեն ընդլայնել է կապերը Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի շատ երկրների բուսաբանական հաստատությունների հետ և ակտիվացրել աշխատանքը համաշխարհային ֆլորայի հավաքածուն համալրման ուղղությամբ։

Դոբրոչաևան մեծ ջանքեր է գործադրել գիտական ժառանգության, կենսագրությունների, մասամբ մոռացված բուսաբանների՝ Նեստոր Գամորակի, Յուրի Կլեոպովի, Ալեքսանդր Յանատայի, Ն. Տ. Օսադչայա- Յանատայի և մյուսների նամակագրությունների ուսումնասիրության ուղղությամբ։ Նա մասսայականացրեց նրանց հետազոտությունները, հոդվածներ գրեց նրանց մասին, հրատարակեց գրքեր, մասնավորապես, ՀՈՒԳԱ-ի առաջին նախագահներից մեկի՝ ակադեմիկոս Վլադիմիր Լիպսկու մասին (լրագրող Գ. Պ. Մոկրիցկու հետ համահեղինակությամբ)։ Նրա ակտիվ մասնակցության շնորհիվ լույս տեսան իր ուսուցիչների` Միխայիլ Պոպովի երկհատոր աշխատությունը (1983), Յուրի Կլեոպովի մենագրությունը (1990)։ Հրապարակման են նախապատրաստվել նաև Ն. Վ. Կլոկովի և Ն. Տ. Օսադչեյ-Յանատայի գիտական ժառանգության նյութերը։

Պարգևներ խմբագրել

Դոբրոչաևայի աշխատանքային, գիտական և կազմակերպչական գործունեությունը գնահատվել է պետական պարգևներով՝ Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով և մեդալներով։ 1982 թվականին Դոբրոչաևային շնորհվել է Ուկրաինական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում։

Հիշատակ խմբագրել

Ազգային բնագիտական թանգարանի բուսաբանական ցուցահանդեսը, որը կազմակերպել և հիմնադրել է Դոբրոչաևան, ներկայումս կրում է նրա անունը՝ Դարյա Դոբրոչաևայի անվան բուսաբանական թանգարան։

Գրականություն խմբագրել

  • Заверуха Б. В., Ільїнська А. П., Шевера М. В. Дарина Микитівна Доброчаєва (до 75-річчя від дня народження) // Український ботанічний журнал — 1991. — 48, N 2. — С. 109—110
  • «Вінок пам’яті на свіжу могилу профессора Дарини Микитівни Доброчаєвої» — Український ботанічний журнал. — 1996. — Т. 53, N1-2. — С.154-161.
  • А. П. Ільїнська, В. В. Протопопова, М. В. Шевера. Людина, яка творила добро (до 95-річчя від дня народження профессора Дарини Микитівни Доброчаєвої) // Український ботанічний журнал — 2011, т. 68, № 3. — С. 475—477. ISSN 0372-4123
  • Ільїнська А. П., Шевера М. В. Дарина Микитівна Доброчаєва (1916—1995). — К.-Кременчук: ПП Щербатих, 2006. — 40 с.
  • Протопопова В., Шевера М. Дослідниця флори профессор Дарина Микитівна Доброчаєва // Жінка в науці та освіті: минуле, сучасність, майбутнє. Мат-ли 2 Міжн. наук.-практ. конф. (Київ, 2002). — К., 2002. — С. 322—324
  • Шевера М. В. Доброчаєва Д. М. Енциклопедія сучасної України. Т. 8. Дл-Дя. — К.: Інститут енциклопедичних досліджень НАН України, 2008. — С. 128)
  • [1] Константин Меркурьевич. Видатні вчені-жінки Інституту ботаніки ім. М. Г. Холодного НАН України // Український ботанічний журнал, 2011, Т. 68, № 2. ISSN 0372-4123

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Դոբրոչաևա» հոդվածին։