Դառնախոտ թունավոր

բույսերի տեսակ
Դառնախոտ թունավոր
Դառնախոտ թունավոր
Դառնախոտ թունավոր
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ցեղ Դառնախոտ (Rhaponticum)
Տեսակ Դառնախոտ թունավոր (R. repens)
Միջազգային անվանում
Rhaponticum repens

Դառնախոտ թունավոր (լատին․՝ Rhaponticum repens), աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա ծլարմատավոր երկշաքիլավոր մոլախոտ, որն ունի ուղիղ ցողուն, ձվաձև սերմեր։ Տարածված է երկրագնդի չափավոր ու տաք կլիմայական գոտիներում, օրինակ, Միջին Ասիայում, Հարավային Ուկրաինայում, Ղրիմում։

Ցողունը ուղիղ է, խիտ ճյուղավորված և պատված է նուրբ մազիկներով։ Տերևները նստադիր են, նշտարաձև և նույնպես թույլ գեղձամազոտ։ Ներքևի տերևները սղոցաձև կտրված են, վերևինները ամբողջաեզր են, ավելի մանր։ Յուրաքանչյուր ցողունի կամ ճյուղավորման ծայրին նստած են կլորավուն զամբյուղ-ծաղկափթթությունները՝ մանուշակագույն երանգավորմամբ վարդագույն խաղիկներով։ Սերմերը ձվաձև են, կողավոր և իրենց ծայրերին կրում են կարճ վրձնիկներ։ Բույսն ունի լավ զարգացած արմատային համակարգ` հզոր ուղղահայաց ցողունով[1]։ Գլխավոր առանցքային արմատը կարող է հասնել 4-ից մինչև 10 մետր խորության՝ միաժամանակ առաջացնելով հորիզոնական արմատների հզոր ցանց։ Դառնախոտը թունավորը ջերմասեր և արևասեր բույս է։ Ծաղկում է հուլիսից մինչև օգոստոսի վերջ[2]։ Վերարտադրվում է հիմնականում արմատներով։

Տարածվածություն խմբագրել

Բույսի հայրենիքը Կենտրոնական Ասիան է, որտեղից այն տարածվել է ամբողջ աշխարհի չորային շրջաններում՝ հասնելով մինչև Ավստրալիա[3]։ Այն Արարատյան հարթավայրի հատկապես մերձարաքսային հովտի ամենաչարորակ մոլախոտերից մեկն է և աղբոտում է այդ գոտու բոլոր հողատեսքերը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնախոտ թունավոր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դառնախոտ թունավոր» հոդվածին։