Դանիել, բրիտանահայ գրող և ռեժիսոր Կարո Բերբերյանի կարճամետրաժ արտ հաուս ֆիլմ, որը արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Ֆիլմը պատմում է հայ գրող Դանիել Վարուժանի կյանքի վերջին ամիսների՝ մինչև Հայոց ցեղասպանության ժամանակ նրա մահվան պատմությունը 31 տարեկանում՝ որդու ծննդյան օրը։ Ֆիլմը առաջինն է, որտեղ պատմվում է Հայաստանի խոշորագույն բանաստեղծներից մեկի մասին, որը ունի նաև միջազգային համբավ։ Ֆիլմը նկարահանված է լրագրող Արամ Անտոնյանի հուշերի հիման վրա, որը 1915 թվականի ապրիլի 24-ին այն 250 մտավորականներից մեկն է եղել։ Նրան և մի շարք այլ մտավորականների հայոց ցեղասպանության ժամանակ արտաքսել էին, որոնց շարքերում է եղել նաև Դանիել Վարուժանը։ Մտավորականների տեղահանումը պատմության մեջ մնացել է «Կարմիր կիրակի» անունով։

Դանիել
անգլ.՝ Taniel
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվական2018
Լեզուանգլերեն
ԵրաժշտությունՏիգրան Համասյան

Ֆիլմը երկու լեզվով է նկարահանված՝ վտանգի տակ գտնվող արևմտահայերենով (ըստ ՅՈՒՆԵՍԿՈ[1]) և անգլերենով։ Սաունդթրեքները Ֆիլիպ Գլասի «Glassworks» սյուիտը, որը կատարում է Վալենտինա Լիսիտցան, Մայքլ Նայմանի «Out of the Ruins», Ժորդի Սավալի «Armenian Spirit» և Տիգրան Համասյանի «Luis I Luso» ստեղծագործություններն են։

Ոճ խմբագրել

Ֆիլմը նկարահանված է նեո նուար ոճով՝ նուար ժանրի ֆիմի նմանությամբ և Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» և Ռուբեն Մամուլյանի «Զորրոյի նշանը» ֆիլմերի ազդեցությամբ[2][3]։ Ֆիլմի պատմությունը ներկայացվում է պոեզիայի միջոցով։ Այն նկարահանված է երկու լեզվով. Վարուժանի բանաստեղծությունների տեսարանները ներկայացվում են արևմտահայերենով՝ Եղիա Ագյունի կատարմամբ, իսկ Անգլերենով ներկայացվում է գրող Բեն Հոջսոնի «Indelible» (անջնջելի) պոեմը՝ բազմակի մրցանակակիր Շոն Բինի կատարմամբ։

Ֆիլմի երաժշտությունը գրել են Ֆիլիպ Գլասը, Տիգրան Համասյանը, Մայքլ Նայմանը և այլք։ Առանց նրանց հիանալի երաժշտության պոեզիան և վիզուալը ամբողջական չէին լինի։

Արտադրություն խմբագրել

Բերբերյանը սկզբում նկարահանումների համար ընտրել էր Ստամբուլը, որտեղ ապրել և աշխատել է Վարուժանը։ Սակայն պլանները անհնարին էին, և Բերբերյանը որոշեց ֆիլմը նկարահանել Գյումրիում։ Դերասանների մեծ մասը հենց Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասաններն են։

Ֆիլմը նկարահանվել է Գյումրու երկաթուղային հանգույցում, Վարդանանց հրապարակում, Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում և Կումայրի պատմական թաղամասում, իսկ լրացուցիչ տեսարանները նկարահանվել են Անգլիայի Պորտսմութ քաղաքում և Պորտսմութի համալսարանում[2]։

Պոեզիա խմբագրել

Ֆիլմում ներկայացվում է պոեզիայի երկու շար՝ արևմտահայերեն և անգլերեն։ Վարուժանի պոեզիան արևմտահայերենով արտասանում է Եղիա Ագյունը, որը ուղեկցվում են Ալիս Սթոուն Բլեքուելի և Թաթուլ Սոնենց-Փափազյանի թարգմանած անգլերեն ենթագրերով։ Երիտասարդ Վարուժանը ականատես է եղել Համիդյան ջարդերին, որը, բնականաբար, մեծ ներգործություն է ունեցել նրա պոեզիայի վրա։ Ֆիլմում օգտագործվում են նրա ստեղծագործություններից մի քանիսը, որոնք կանխատեսել էին 1915 թվականի իրադարձությունները։ «Դանիել»-ի տեսարանները բացատրվում են հարուստ արևմտահայերենով, որոնցում բանաստեղծը գրել է կորստի, սիրո, աքսորի և մարդկության համար խաղախության իր ցանկության մասին։

Ֆիլմը եզրափակվում է «Ցեղին սիրտը» ժողովածուի «Նեմեսիս» էպիկական պոեմի հետևյալ հատվածով[4].

«Ո՛հ, ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,

Երբոր երազը կ’ապրի,

Երբոր երազն անմա՜հ է։»

Ֆլիմում հնչող անգլերեն «Indelible» բանաստեղծությունը գրել է Բեն Հոջսոնը, որը կարդում է Շոն Բինը։ Այն «Բինի կողմից ընթերցվող իրականության մասին ժամանակակից պատմություններ են, որոնք հետագայում պետք է ցուցադրվեն ֆիլմում»[5]։ Անգլերեն հատվածը ունի արևմտահայերեն ենթագրեր։

2018 թվականի օգոստոսին կայացած Վտանգի տակ գտնվող պոեզիայի նախագծի ժամանակ «Դանիել»-ը և այստեղ օգտագործված Վարուժանի բանաստեղծությունները հայտնվել են Ազգային պոեզիայի գրադարանի գրադարանավար և բանաստեղծ Քրիս ՄաքՔեյբի ուշադրության կենտրոնում։ Հետագայում, երբ նա աշխատում էր անթոլոգիայի և վտանգված լեզուներով գրված ստեղծագործությունների վրա, ՄաքՔեյբը իր համար 50 այլ գործերից առանձնացրել էր Վարուժանի ստեղծագործություններից «Ողորմություն»-ը։ «Ոչնչացման եզրին գտնվող ստեղծագործություններ» անթոլոգիայի մասին հայտարարել են 2019 թվականի մարտին, իսկ հրատարակել են 2019 թվականի սեպտեմբերին։ Այստեղ Վարուժանի բանաստեղծությունը ներկայացվում է և՛ արևմտահայերենով, և՛ անգլերենով՝ բանաստեղծի կյանքի, գրական լեզվի և ոճի մասին պատմող ներածությունով։ Գիրքը հանրության կողմից շատ լավ է ընդունվել և պաշտոնապես ներկայացվել է Southbank Centre-ում կայացած Լոնդոնի գրական փառատոնին[6]։

Դերակատարներ խմբագրել

  • Շոն Բին՝ ընթերցող
  • Տիգրան Գաբոյան՝ Դանիել Վարուժան - Taniel Varoujan
  • Եղիա Ագյուն՝ Դանիել Վարուժանի ձայնային դերակատար
  • Շողակաթ Մլքե Գալստյան՝ Արաքսյա Վարուժան
  • Սամվել Գրիգորյան՝ Բեդրի բեյ

Անձնակազմ խմբագրել

  • Կարո Բերբերյան՝ ռեժիսոր
  • Կարո Բերբերյան, Բեն Հոջսոն՝ գրողներ
  • Նարե Տեր-Գաբրիելյան՝ պրոդյուսեր
  • Գուրի Գոլիդաձե, Բեն Հոջսոն՝ օպերատորներ
  • Մարիամ Դվալիշվիլի՝ ռեժիսորի օգնական
  • Գարիկ Մանուկյան՝ նկարիչ-բեմադրող
  • Տաթևիկ Այվազյան՝ գրական պրոդյուսեր
  • Լորեյն Ուոնթ՝ խմբագիր
  • Ջեսսի Հոջսոն՝ նկարազարդող
  • Մարկ Կուրի՝ անիմացիոն դիզայներ
  • Ռիչարդ Հինթոն՝ ֆոլի (ձայնային էֆեկտների) դիզայներ

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2018 — Bermuda International Film Festival: Outstanding Director (for Garo Berberian)[7]
  • 2018 — Bermuda International Film Festival: Audience Award[8]
  • 2018 — ARPA International Film Festival: Best Short Film[9]
  • 2019 — Avanca Film Festival: Don Quixote Special Mention Award[10]
  • 2019 — L'Age D'or International Arthouse Film Festival: Best Short Film[11]| Best Poster[11] | Special Mention for the trailer[11]
  • 2019 — Fresco International Film Festival: Special Mention
  • 2019 — Monochrome Film Festival: Best Cinematography | Best Foreign Film[12]
  • 2019 — Cyprus International Film Festival: Best Short Direction
  • 2019 — Art Visuals and Poetry Film Festival: International Audience Award[13]

«Դանիել»-ը ցուցադրվել և առաջադրվել է Սիդնեյի, Տորոնտոյի, Բուխարեստի, Վաշինգտոնի և մի շարք այլ կինոփառատոններին։ Այն ցուցադրվել է հայկական խոշորագույն Ոսկե ծիրան, նաև ScreenPlay և Մոնտեկատինի Եվրապական ֆիլմերի կինոփառատոններին[14][15][16]։

2019 թվականին ֆիլմի առաջին կինոփառատոնը եղել է Նյու Յորքի SR Film Festival-ում՝ մարտին, որին հաջորդել են Բուենոս Այրեսը, Ավանկան և Երևանը[17]։

Նշանավոր մշակութային ցուցադրություններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Endangered languages: the full list». The Guardian. 2011 թ․ ապրիլի 15. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 «Short film about Taniel Varoujan wins two awards at Bermuda Int'l Film Festival». Armenpress.
  3. «ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ». Jamanak.
  4. «ՆԵՄԵՍԻՍ». Digilib.
  5. «Sean Bean Gives Voice to Taniel». 2017 թ․ նոյեմբեր.
  6. Financial Times (2019 թ․ սեպտեմբերի 20). «Poems from the Edge of Extinction — lines on borrowed time». Financial Times.
  7. «BIFF 2018 Film Award Winners Announced». Bernews. 2018 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  8. «BIFF 2018 Film Award Winners Announced». Bernews. 2018 թ․ մարտի 26. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  9. Festival, Arpa International Film (2018 թ․ նոյեմբերի 7). «Festival Highlights and Award Winners 2018 Arpa IFF». Arpa International Film Festival. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  10. «Prizes at Avanca Film Festival 2019». Avanca Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Garo Berberian's 'Taniel' Honored at LIAFF Arthouse Film Festival».
  12. «Monochrome Festival».
  13. «Poetry Film Festival Vienna».
  14. «Official selection 2018». Golden Apricot. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  15. «Screenplay Festival Official Programme 2018». Shetland Arts.
  16. «Official Selection 2018». Montecatini International Short Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 16-ին.
  17. «Narrative Shorts Official Selection 2019». Socially Relevant Film Festival New York.
  18. «THE SCREENING OF THE MOVIE "TANIEL" AT THE ARMENIAN GENOCIDE MUSEUM-INSTITUTE». Genocide Museum. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  19. «Armenian Filmmakers on the Global Stage». Voice of Armenians. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 30-ին.
  20. «Tracing Varoujan's Footsteps». Zham Magazine. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  21. «Դանիէլ ֆիլմը ներկայացվեց Ստամբուլում եւ Գենտում». Orer Magazine. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել