Վարդանանց հրապարակ (Գյումրի)

հրապարակ Գյումրիում

Վարդանանց Հրապարակ, Գյումրիի կենտրոնական հրապարակը։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։ Ուղղանկյունաձև հրապարակ է (280 x 140 մետր)։

Վարդանանց հրապարակ

Պատմություն խմբագրել

Հրապարակը նախկինում կոչվել է «Մայիսյան Ապստամբության» հրապարակ՝ ի պատիվ 1920 թվականի մայիսին Առաջին հանրապետության դեմ բոլշևիկյան ապստամբության ձախողման[1]։ Հրապարակը բացվել է 1930-ական թվականներին, Խորհրդային իշախանության տարիներին՝ համաձայն Ալեքսանդր Թամանյանի նախագծի և Դ. Չիսլյանի վերանայած պլանի։

Նկարագրություն խմբագրել

 
Ավարայրի ճակատամարտի հուշահամալիր

Հրապարակը զարդարում են շատրվաններն ու «Ավարայրի ճակատամարտին» նվիրված արձանախումբը, որը տեղադրվել է 2008 թվականին, բազմաֆիգուր, բրոնզաձույլ արձանախումբ է[2]։

Շինություններ խմբագրել

Հրապարակը շրջապատված է մի շարք կարևոր շինություններով.

  • Գյումրիի քաղաքապետարան, կառուցվել է 1933, արևելյան կողմ
  • 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, հարավային կողմ
  • 19-րդ դարի Սուրբ Յոթ Վերք եկեղեցին հյուսիսային կողմ և 1926 թվականին կառուցված «Հոկտեմբեր» կինոթատրոնը
  • 1927 թվականին կառուցված հյուրանոց, արևմտյան կողմ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Tsypylma Darieva, Wolfgang Kaschuba, Melanie Krebs (2011). Urban Spaces After Socialism: Ethnographies of Public Places in Eurasian Cities. Frankfurt am Main: Campus. էջ 70. ISBN 9783593393841.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Արվեստը քաղաքում. Նոր արձանախումբը Գյումրու հրապարակը կդարձնի դիտարժան». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.