Դանիական դղյակներ (Ֆաբերժեի ձու)
Դանիական դղյակներ (ռուս.՝ Датские дворцы), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1890 թվականին Ալեքսանդր III կայսեր պատվերով՝ կնոջ՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի համար։
Դանիական դղյակներ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1890 |
Պատվիրատու | Ալեքսանդր III |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Մաթիլդա Գեդինգս Գրեյ, Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու և Արմանդ Համմեր |
Հավաքածու | Մաթիլդա Գեդինգս Գրեյ հիմնադրամի հավաքածու և Մետրոպոլիտեն թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի, Star Sapphire?, զմրուխտ, ալմաստ, թավիշ և Սադափ |
Բարձրություն | 102 միլիմետր |
Լայնություն | 67 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Ձուն գտնվում է Մաթիլդա Գեդդինգս Գրեյի (անգլ.՝ Matilda Geddings Gray Foundation) ֆոնդում և 2011 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը գտնվելու է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[1]։
Դիզայն
խմբագրելԴրսից ձուն պատված է վարդանարդոսագույն էմալով, որը ոսկու եզրերը բաժանվում է տասներկու հատվածի։ Վեց ուղղահայաց և երեք հորիզոնական գծերը դրվագազարդված են վարդագույն ադամանդներով[2]։ Յուրաքանչյուր երիզի վրա տեղադրված են զմրուխտներ, իսկ ձվի գագաթին տերևներով մեդալիոն է, որը ձևավորված է կաբոշոնային աստղաձև շափյուղայի շուրջ։ Իսկ հակառակ գագաթին դրվագազարդ տերևներ են՝ արված քանդակադրոշմման եղանակով[3]։
Անակնկալ
խմբագրելՁուն ունի բացման մեխանիզմ։ Բացելուց հետո այն վերածվում է 10 մասանի շիրմայի՝ պատրաստված բազմագույն ոսկուց, ջրաներկից և սադափից։ Յուրաքանչյուր փեղկը շրջանակված է վերևից ոսկե պսակով իսկ ներքևից՝ մեանդրով[3]։ Բոլոր ջրաներկ աշխատանքների հեղինակը Կոնստանտին Կրիժիցկին է, որը նկարել է 1889 թվականին։ Մանրանկարներում պատկերված են կայսերական «Հյուսիսային աստղ» և «Արքայադուստր» զբոսանավերը, Կոպենհագենի Բերնսթորֆ ամրոցը, Ֆրեդենսբորգի այգում գտնվող կայսերական վիլլան, Ամալիենբորգը, Կրոնբորգը, Կոտեջ պալատը Պետերգոֆում, Գատչինյան պալատը Սանկտ Պետերբուրգի շրջակայքում[4]։
Պատմություն
խմբագրելԱլեքսանդր III կայսրը «Դանիական պալատները» Ֆաբերժեի արվեստանոցից ստացավ 1890 թվականի մարտի 30-ին և նույն թվականի ապրիլի 1-ին նվիրեց կնոջը՝ Մարիա Ֆեոդորովնային։ Նվերի արժեքը կազմել է 4260 արծաթե ռուբլի։ 1893 թվականի հունվարին այն եղել է Գատչինյան պալատում ընդհուպ մինչև 1917 թվականի Ռուսական հեղափոխությունը։
Հեղափոխականները ձուն հափշտակում և ուղարկում են Կրեմլի զինապալատ[5]։
«Դանիակա դղյակներ» ձուն 11 այլ ձվերի հետ 1930 թվականին հանվել են վաճառքի ԽՍՀՄ իշխանությունների կողմից։ Գնորդը Վիկտոր Համմերն էր, որը գնել է 1500 ռուբլիով։ Համմերի պատկերասրահում ոսկերչական ձուն 1935 թվականին հանվել է վաճառքի $25 000։ 1937 թվականի այն վաճառվել է նյույորքցի Նիկոլաս Լյուդվիգին։ Ձուն 1962-ից 1971 թվականներին գտնվել է տարբեր մասնավոր հավաքածուներում։ Վերջինը եղել է Մաթիլդա Գեդդինգս Գրեյը։ 1972 թվականից ձուն գտնվել է նրա ֆոնդում և ցուցադրվել է Չիքվուդի թանգարանում՝ Նեշվիլում։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Fabergé from the Matilda Geddings Gray Foundation Collection
- ↑ Lowes, Will; McCanless, Christel Ludewig (2001). Fabergé Eggs A Retrospective Encyclopedia. Lanham, Maryland: Scarecrow Press Inc. էջ 27. ISBN 0-8108-3946-6.
- ↑ 3,0 3,1 Lowes, 2001 pg. 27
- ↑ Lowes, 2001 pg. 27-28
- ↑ Lowes, 2001 pg. 28