Շմավոն Ազատյան
հայ ճարտարապետ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ազատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Շմավոն Ռուբենի Ազատյան (մարտի 3, 1925[1][2], Զաքաթալա, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - դեկտեմբերի 4, 1994, Երևան, Հայաստան), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1968)։
Շմավոն Ազատյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1925[1][2] |
Ծննդավայր | Զաքաթալա, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | դեկտեմբերի 4, 1994 (69 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | ՀԱՊՀ (1949)[1] |
Աշխատավայր | Երևաննախագիծ[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Վանաձորի քիմիական գործարան[1], Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ[1], Էրեբունի թանգարան[1] և Սամարղանդի «Աֆրասիաբ» թանգարան[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1949 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1958 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի ճարտարապետ, 1969 թվականից՝ արվեստանոցի ղեկավար, 1978-1993 թվականներին` Մոսկվայի պետական նախագծման ինստիտուտի Երևանի մասնաճյուղի կազմակերպիչ, 1984 թվականից` տնօրեն[3]։
Ստեղծագործական գործունեություն
խմբագրելՇմավոն Ազատյանի նախագծերով կառուցվել են՝
- Վանաձորի քիմիական կոմբինատի մշակույթի պալատը (1950-1953, վերականգնվել է 2003 թվականին)
- Երևանի ուսանողական հանրակացարանի համալիրը Նոր Զեյթունում (1961-1964)
- Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ (1962-1970)
- Էրեբունի թանգարանը (1968)
- Սամարղանդի հիմնադրման 2500-ամյակի Սամարղանդի «Աֆրասիաբ» պատմության թանգարան (1970)
- Բնակելի շենքեր՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում
- Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձաններ՝ ՀՀ մարզերում, Սամարղանդում
Երկեր
խմբագրելԱրժեքավոր է Ազատյանի «Հայկական շքամուտքեր» մենագրությունը (1987, ռուսերեն)։
Համահեղինակ է «Օձուն» (1960), «Գոշավանք» (1974) և հեղինակ «Կարմրավոր» (1996) ալբոմների։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 98)։ |