Գևորգ Չեփչյան
Գևորգ Ավետիսի Չեփչյան (սեպտեմբերի 25, 1927, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 14, 2016, Երևան, Հայաստան), հայ դերասան։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1971)։
Գևորգ Չեփչյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1927 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 14, 2016 (88 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԳևորգ Չեփչյանը ծնվել է Դոնի Ռոստովում։ 1944-1948 թվականներին սովորել է Երևանի թատերական ինստիտուտում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում։ 1948 թվականից եղել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան։ 1954 թվականին Վարդան Աճեմյանի հրավերով, տեղափոխվել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն։ 1996 թվականից աշխատել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։
Եղել է ՀԹԳՄ և Բեմ միավորման անդամ։
Հեղինակել և տպագրել է 2 գիրք` նվիրված իր ուսուցիչ Վարդան Աճեմյանին՝ «Արվեստը` բարեկամության կամուրջ» և «Ռեժիսորը` կարոտը սրտում»[1][2]։
Ներկայացումներ
խմբագրել- Սեյրան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»
- Արշակ՝ Շիրվանզադեի «Քաոս»
- Մետ՝ Ա. Կրոնինի «Բրոուդիի ամրոցը»
- Պարիս՝ Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»
- Ֆ.Դոստոևսկու «Ապուշ» (Գանյա)
- Գլումով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Կատաղի փողեր»
- Երկաթ՝ Հակոբ Պարոնյանի «Պաղտասար ախպար»
- Երվանդ՝ Ժորա Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից»
- Վարժապետ՝ Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը»
- Աղաս՝ Նաիրի Զարյանի «Հացավան»
- Լեմբերգ՝ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս»
Ֆիլմեր
խմբագրել- «01-99» (Հայֆիլմ)
- «Նվագախմբի տղաները» (Հայֆիլմ)
- «Արշակ» (Հայֆիլմ)
- «Ոսկե ցլիկ» (Հայֆիլմ)
- «Որտե՞ղ էիր, մարդ աստծո»
- «Սաննիկովի երկիրը» (Մոսֆիլմ)
- «Коней на переправе не меняют» (Մոսֆիլմ)
- «Ոսկե ական» (Լենֆիլմ)
- «Դեղ վախի դեմ» (Սվերդլովֆիլմ)