Ջոն Գևին (անգլ.՝ John Gavin; իսկական անուն ազգանուն՝ Խուան Վինսենտ Ապաբլասա, իսպ.՝ Juan Vincent Apablasa ապրիլի 8, 1931(1931-04-08)[3][2][2][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - փետրվարի 9, 2018(2018-02-09)[1][2][2][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան կինոդերասան, ԱՄՆ-ի նախկին դեսպանը Մեքսիկայում։

Ջոն Գևին
Ծնվել էապրիլի 8, 1931(1931-04-08)[3][2][2][…]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 9, 2018(2018-02-09)[1][2][2][…] (86 տարեկան)
Մահվան վայրԲևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՍթենֆորդի համալսարան և Villanova Preparatory School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունսպա, դիվանագետ, քաղաքական գործիչ, թատրոնի դերասան, արհմիութենական գործիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՍպարտակ, Պսիխո, Nefertiti y Aquenatos? և Thoroughly Modern Millie?
Ամուսին(ներ)Constance Towers?

Կենսագրություն խմբագրել

Սթենֆորդի համալսարանում բակալավրի աստիճան է ստացել։ Մասնագիտացել է էկոնոմիկայի և լատինամերիկյան հարաբերություններում։ Կորեական պատերազմի ժամանակ՝ 1951-1953 թթ., ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում՝ «Պրինսթոն» ավիակիր նավի վրա։ Շնորհիվ իսպաներենի և պորտուգալերենի ազատ տիրապետման, մինչև 1955 թվականը ծառայել է որպես ծովակալ Միլտոն Մաիլզայի օգնական։

Ծառայությունը վերջացնելուց հետո, Գևինը որպես տեխնիկական խորհրդատու է առաջարկել իր ընկերոջ՝ Բրաիանու Ֆոյի ընտանիքին, որը պատրաստվում էր «Պրինստոնի» մասին ֆիլմ նկարահանել։ Խորհրդատուի փոխարեն Ֆոյը փորձարկում է կազմակերպել «Universal Studios»-ում։ Գևինը փորձել է հրաժարվել, նա ոչ մի դերասանական փորձ չի ունեցել, բայց հայրը նրան տարահամոզել է։ Փորձը հաջող է ընթացել, և Գևինը պայմանագիր է կնքել ստուդիայի հետ։

Գևինի նախասկզբնական ամպլուան՝ գեղեցիկ, Ռոք Հադսոնի ձևով քաջ հերոս։ Դերասանը իր առաջին փորձը անվանել է սարսափելի։ Նրա համար ճեղքային է դարձել Դուգլաս Սիրկայի «Սիրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» (1958) դրաման, Էրիխ Մարիա Ռեմարկի վեպի հիման վրա, իր աշխատանքի վերաբերյալ դրական կարծիք է կազմել։

1971 թվականին Գևինը հրավիրվել է Ջեյմս Բոնդի «Ադամանդները հավերժ են» ֆիլմում նկարահանվելու, այն բանից հետո, երբ Ջորջ Լեզենբին հրաժարվել է նկարահանվել, սակայն նա չի անցել նկարահանումներին։

1971-1973 թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի նախագահի պաշտոնը։

Քաղաքականություն խմբագրել

1981 թվականի հունիսին Գևինը նշանակվել է ԱՄՆ-ի դեսպանը՝ Մեքսիկայում, Ռոնալդ Ռեիգանի կողմից, և այդ պաշտոնին է եղել մինչև 1986 թվականի հունիսի 12-ը։ Իր պաշտոնավարման ընթացքում՝ որպես դեսպան, նա ներգրավված եղել է միջադեպի մեջ՝ ծեծել է տեղի հեռուստատեսության օպերատրին։ Պետական ծառայությունից դուրս գալուց հետո նա դարձել է հաջող բիզնեսմեն և հասարակական գործիչ։

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է 1974 թվականին՝ դերասանուհի Կոնստանս Տաուերսի հետ։ Նրանք առաջին անգամ հանդիպել են 1957 թվականին՝ երեկույթում, երբ նրա կնքահայրը՝ Ջեիմս Մակխիուն, ծանոթացրել է նրանց։ Այդ ժամանակ յուրաքանչյուրը ունեցել է երկու երեխա՝ նախկին ամուսնությունից։ Գևինի ավագ աղջիկը (Սեսիլի Էվանսի հետ ամուսնությունից), Քրիստինան, գնացել է իր հետքերով և դարձել է դերասնուհի։

Մահացել է 86 տարեկանում՝ թոքաբորիբի բարդությունից, իր տանը՝ Կալիֆոռնիայում՝ Բևերլի Հիլլզում[5]։

Ընտրված ֆիլմագրություն խմբագրել

  • 1956 — Բարձր պատի հետևում — Ջոննի Հատչինս
  • 1958 — Սիրելու ժամանակը և մեռնելու ժամանակը — Էռնստ Գրեբեր
  • 1959 — Կյանքի նմանակումը — Ստիվ Արչեր
  • 1960 — ՊսիխոՍեմ Լումիս
  • 1960 — ՍպարտակՀուլիոս Կեսար
  • 1977 — Սիրո նավակը — Դեն Բարտոն
  • 1978-1981 — Երևակայության կղզին — Ջեկ Ֆորսեր / Հարրի Կելլինո
  • 1980 — Հարտ ամուսինները — Կրեիգ Էբերնատի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 John Gavin, Actor in 'Psycho' and 'Imitation of Life,' Dies at 86
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1022226436 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «'Psycho' Star John Gavin Dead at 86» (անգլերեն). TMZ. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գևին» հոդվածին։