Գրևինի թանգարան ՝ փարիզյան մոմե արձանիկների թանգարան Մոնմարտրի պուրակում, որը իր դռները բացեց 1882 թվականի հունիսի 5-ին։

Գրևինի թանգարան
Изображение логотипа
ՏեսակՄոմե արձանների թանգարան
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՓարիզի 9-րդ շրջան
Հասցե10, boulevard Montmartre75009boulevard Montmartre? (10)
Հիմնադրվել էհունիսի 5, 1882
Այցելուներ700 000 մարդ
Կայքgrevin-paris.com(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1881 թվականին Արթուր Մեյերը որոշում էր «Le Gaulois» (Le Gaulois) թերթի համար ստեղծել մոմե արձանիկների թանգարան՝ մեկ դարից ավել գործող Մադամ Տյուսոյի անվան թանգարանի օրինակով։ Նա դիմում է քանդակագործ, ծաղրանկարիչ և թատերական կոստյումեր Ալֆրեդ Գրևինին առաջարկելով նրան ստեղծել դարաշրջանի հայտնի կերպարների և մարդկանց քանդակներ, որոնց մասին գրում է իր թերթը։

Հավաքածու խմբագրել

Թանգարանի հավաքածուի մեջ կա հայտնի մարդկանց կամ հորինված կերպարների մոտ 450 մոմե արձաններ։ Ցուցադրության մեծամասնությունը ներկայացված է բեմադրության տեսքով, որոնք ներառում են Ֆրանսիայի պատմության կարևորագույն դրվագները։

  • Ռոլանդի մահը
  • Գիզա դքսի սպանությունը
  • Լյուդովիկ XIV-ի Վերսալում
  • Ոսկյա կտորի դաշտը
  • Մարատի սպանությունը
  • Սուեզի ջրանցքի երդմնակալությունը

Հիմնականում թանգարանում ցուցադրված են՝

Լե Ալի մասնաճյուղ խմբագրել

Թանգարանի մասնաճյուղը գտնվում է «Ֆորում Լե-Ալ» առևտրի կենտրոնի ստորգետնյա առաջին հարկում՝ Լե-Ալ թաղամասում։ Մասնաճյուղի թեման՝ «գեղեցիկ դարաշրջան»։

Միրաժների պալատ խմբագրել

Հսկայական կալեյդոսկոպ, շոու՝ 1001 գիշերից մինչև անանցանելի ջունգլիներ։

Կարևոր տեղեկություն խմբագրել

Թանգարանի մուտքը գտնվում է Փարիզի 9-րդ շրջանում։ Թանգարանի հասցեն՝ 10, Boulevard Montmartre — 75009 Paris: Մոտակա մետրոյի կայարանը՝ Grands Boulevards:

Աշխատանքային ժամերը. ամեն օր 10:00- 18:30, հանգստյան օրերին՝ մինչև 19:00։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրևինի թանգարան» հոդվածին։